Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 «____» «________________» 2023 թվականի   N  -Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1978-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 26-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1978-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1.Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների և 2023-2025 թվականների գործողությունների ծրագրերը հաստատելու մասին».

2.Որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով․

«3. Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագիրը՝ համաձայն N 3 հավելվածի».

3.Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի անհատական կազմը»։

4.Որոշման 3-րդ կետի «N 2 հավելվածով» բառից հետո լրացնել «և N 3 հավելվածով» բառով:

  • Обсуждалось

    12.03.2023 - 28.03.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Образование и наука, Работа и занятость, Социальное обеспечение, Европейским суд по правам человека, Уголовно-исполнительная, Уголовное законодательство, Уголовный процесс, Гражданский процесс, Ювенальная юстиция, Общественное здравоохранение, Борьба с насилием в семье и защита прав несовершеннолетних

  • Министерство

    Министерство юстиции

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 18181

Принт

Предложения

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

28.03.2023

Զինված ուժերում մահվան դեպքերի նախականխման միջոցառումների հայեցակարգում և միջոցառումների իրականացման ուղեցույցում ներառել սպանության, մարտական ծառայություն կրելու կանոնների, զենքի օգտագործման կանոնների խախտման, առողջական խնդիրների, ավտովթարի դեպքերի ուսումնասիրության հարցերը (Գործողություն 1.1)։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

28.03.2023

Կյանքի իրավունքի թեմայով վերապատրաստվողների ցանկում ավելացնել նաև ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարաժքային ստորաբաժանումների և Զինված ուժերի ռազմաբժշկական հանձանաժողովների աշխատակիցներին (Գործողություն 1.3)։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

28.03.2023

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագիրը հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնաց պարտավորությունների կատարման գործիքներից մեկը։ Գործողությունների ծրագրով պետք է սահմանված լինեն այն հիմնական քայլերը, որոնց կատարումը նպաստելու է մարդու իրավունքների հարգմանն ու պաշտպանությանը։ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմներն առաջնային դերակատարություն ունեն իրավունքների արդյունավետ իրականացման և վերջիններիս խախտումների կանխարգելման գործում։ Հետևաբար Ռազմավարության նպատակներից պետք է լինի նաև մարդու իրավունքների պաշտպանության նոր ինստիտուտների և մեխանիզմների ձևավորումը և գործող կառուցակարգերի բարելավումը։ Ոլորտը համակարգային լուրջ բարեփոխման կարիք ունի, անհրաժեշտ է այն դարձնել ՀՀ կառավաարության հանրային քաղաքականության ուղղություն։ Ստորև ներկայացնում ենք գորոծողություններ, որոնց կատարման արդյունքում ապահոված է լինելու մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմների հզորացումը։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: