Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Ani Gevorgian 28.02.2023 20:50:13 Ողջունելով նախագծի նպատակը, այնուամենայնիվ, անհասկանալի է նախագծով տրված ձևակերպումները. · Առաջարկում եմ նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետը հանել, քանի որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 59-րդ հոդվածով վարժական հավաքների ընթացքում աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ կարգավորումներ են նախատեսված: · Անհասկանալի է «վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար հաշվարկված աշխատողի միջին օրական աշխատավարձ» բառերը, առաջարկում եմ հստակեցնել։ · Նախագծում նշված է «Հայտարարված վարժական հավաքներին 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետով աշխատողին ներգրավելիս» բառերը, արդյոք սա նշանակում է, որ, եթե 30 օրացուցային օրը գերազանցող ժամկետով աշխատողը ներգրավվի վարժական հավաքներին, ուրեմն գործատուն ընդհանրապես չի պահպանելու աշխատողի աշխատավարձը։ Առաջարկում եմ այս մասը նույնպես վերանայել։ · Անհասկանալի է նաև թե աշխատողի և գործատուի համաձայնությունը, որ դեպքին է վերաբերելու՝ միջին օրական աշխատավարձի 50 տոկոսի չափով վարձատրելուն, թե միջին օրական աշխատավարձի 50 տոկոսից ավելի չափին համաձայնության գալուն։ Եթե նկատի ունեք այն, որ գոնե միջին օրական աշխատավարձի 50 տոկոսը պահպանվի, ապա առաջարկում եմ ձևակերպումը վերանայել։ Ընդունվել է Նախագծի 1-ին հոդվածը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ՝ «Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասում «օրենքով» բառից հետո լրացնել «և սույն հոդվածով» բառերը. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին մաս. «2.1. Աշխատողին մինչև 30 օրացուցային օր ժամկետով վարժական հավաքների ներգրավելիս գործատուի կողմից յուրաքանչյուր օրվա համար վճարվում է աշխատավարձ՝ նրա միջին օրական աշխատավարձի առնվազն 50 տոկոսի չափով, իսկ 30 օրացուցային օրը գերազանցող ժամկետով վարժական հավաքների ներգրավելու դեպքում աշխատողի աշխատավարձը որոշվում է գործատուի և աշխատողի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով»:
2 Gayane Mkrtchyan 01.03.2023 13:52:22 Բայց ինչու 50 տոկոսով, երբ վարժանքների նպատակը աշխատանքային գործունեությանը նպաստելն է, հաճախ խրախուսվում են հենց վերադասի կողմից, հետևաբար, առաջարկում եմ 100 տոկոսով պահպանել առանց այն էլ ցածր աշխատավարձը, նաև վճարել գործուղումային վճար, քանի որ աշխատակիցը վարժանքի գնալիս կտրվում է իր բնական միջավայրից, ընտանիքից հենց աշխատանքային նպատակներով։ Չի ընդունվել Քննարկումների արդյունքում որոշվել է գործատուի կողմից վճարվի միջին օրական աշխատավարձի առնվազն 50 տոկոսի չափով աշխատավարձ, որպեսզի մեծ բեռ չհանդիսանա գործատուի համար, միաժամանակ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների համաձայն՝ վարժական հավաքի ընթացքում քաղաքացուն կվճարվի նաև նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափը։
3 Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն 14.03.2023 13:12:20 ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ «Հայտարարված վարժական հավաքներին աշխատողին ներգրավելիս վարժական հավաքներին մասնակցելու ամբողջ ընթացքում աշխատողի աշխատատեղը (հաստիքը) պահպանվում է, իսկ աշխատավարձը պահպանվում է աշխատողի և գործատուի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում, սակայն ոչ պակաս, քան վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար հաշվարկված աշխատողի միջին օրական աշխատավարձի 100 տոկոսի չափով»: ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք ավելացնել նախադասություն, որը կերաշխավորի աշխատողի հաստիքի պահպանումը, քանի որ նախագծի հեղինակների առաջարկած տարբերակը հետագայում գործատուների կողմից կարող է տարընթերցման առիթ դառնա հաստիքը կրճատելու համար: Առաջարկում ենք նաև չսահմանափակվել 30 օրով հակառակ պարագայում, եթե վարժական հավաքը տևեց 30 օրից ավել այդ դեպքում ինչպես է կարգավորվելու աշխատող գործատու փոխհարաբերությունները: Առաջարկել ենք նաև 50 տոկոսը փոխել 100 տոկոսով. աշխատողի աշխատավարձի չափը կիսով չափ կրճատելը, այն դեպքում, երբ նա այդ ընթացքում իրենից անկախ պայմաններում հնարավորություն չունի հավելյալ գումար աշխատելու: Կարծում եմ նախագծի հեղինակների առաջարկը միակողմանի է և բխում է միայն գործատուների շահերից, անտրեսոլով՝ աշխատողներինը: Մասամբ է ընդունվել: Քննարկումների արդյունքում որոշվել է գործատուի կողմից վճարվի միջին օրական աշխատավարձի առնվազն 50 տոկոսի չափով աշխատավարձ, որպեսզի մեծ բեռ չհանդիսանա գործատուի համար, միաժամանակ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների համաձայն՝ վարժական հավաքի ընթացքում քաղաքացուն կվճարվի նաև նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափը։ Միաժամանակ հարկ է նկատի ունենալ, որ կարգավորման մեջ կիրառվում է «առնվազն» եզրույթը, ինչը նշանակում է, որ գործատուն կարող է նաև ավելի շատ չափով վճարել աշխատողին։ Նախագծի 1-ին հոդվածը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ՝ «Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասում «օրենքով» բառից հետո լրացնել «և սույն հոդվածով» բառերը. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին մաս. «2.1. Աշխատողին մինչև 30 օրացուցային օր ժամկետով վարժական հավաքների ներգրավելիս գործատուի կողմից յուրաքանչյուր օրվա համար վճարվում է աշխատավարձ՝ նրա միջին օրական աշխատավարձի առնվազն 50 տոկոսի չափով, իսկ 30 օրացուցային օրը գերազանցող ժամկետով վարժական հավաքների ներգրավելու դեպքում աշխատողի աշխատավարձը որոշվում է գործատուի և աշխատողի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով»: