Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Դեմ եմ նոր օրենքի նախագծին 27.02.2023 18:54:35
2 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 01.03.2023 18:09:18 ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկում եմ՝ «կարող է վերանայվել» բառերից հետո լրացնել «տվյալ երթուղիները սպասարկող օպերատորի առաջարկությամբ,» բառերը, քանի որ օրենքի նույն հոդվածի 10-րդ մասով սահմանված է, որ միջմարզային, ներմարզային և ներհամայնքային երթուղիների սպասարկումն իրականացվում է մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված օպերատորի կողմից մրցույթի ժամանակ առաջարկված փոխադրավարձով։ Ընդունվել է
3 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 01.03.2023 18:09:18 Միաժամանակ առաջարկում ենք սահմանել՝ տարբերակներ երբ միասնական օպերատորի կողմից առաջարկված փոխադրավարձը ընդունելի չի լինի մրցութային հանձնաժողովի և երթուղային ցանցը ձևավորող մարմնի համար։ Նանածով նախատեսվում է , որ կանոնավոր երթուղիների փոխադրավարձի փոփոխության պահանջները հաստատելու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որի շրջանակներում կկարգավորվեն մերժման դեպքերը
4 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 01.03.2023 18:09:18 Օրենքի 12-րդ մասի խմբագրման արդյունքում հանվել է փոխադրավարձի վերանայվել օբյեկտիվ պատճառները, կարծում ենք որ անընդունելի է, արդյոք որոշակի հանգամանքների փոփոխության պայմաններում չպետք է վերանայվի փոխադրավարձը, շատ հավանական է, որ տվյալ պարագայում դա առաջ բերի փոխադրումների ձախողմանը։ Ընդունվել է
5 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 01.03.2023 18:09:18 Միաժամանակ առաջարկում ենք կատարել սկզբունքային փոփոխություն սահմանել փոխադրավարձի հաշվարկման մեթոդաբանությունը, ինչը հիմք կհանդիսանա համայնքի ավագանու համար սահմանելու ներհամայնքային երթուղիների փոխադրավարձը, իսկ մրցույթով ընտրվող փոխադրողից նույնպես պահանջել տվյալ մեթոդաբանության հիման վրա հաշվարկել և առաջարկել փոխադրավարձը։ Նշված մեխանիզմով փոխադրավարձի սահմանումը հետագայում հիմք կհանդիսանա մրցութային հանձնաժողովի համար համադրելու և համապատասխան որոշում կայացնելու համար։ Այն միաժամանակ հնարավորություն կտա բացառելու փոխադրողի կողմից գեր շահույթի ակնկալումը։ Նախագծով սահմանվում է, որ կանոնավոր երթուղիների փոխադրավարձի փոփոխության, միասնական օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձևավորման դեպքում երթուղու փոխադրավարձը սահմանելու պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որով կսահմանվի նաև հաշվարկի մեթոդաբանությունը:»։