ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

<<ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ>>  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ օրենք) 11-րդ հոդվածի 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«12․ Միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի և սխեմաների փոփոխության՝ երկարացման կամ կրճատման, կամ միասնական օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձևավորման դեպքում, գործող երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և հաստատվել սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ, իսկ գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում՝ ավագանու որոշմամբ: Միասնական երթուղային ցանցի առանձին երթուղիների ուղեգծերի և սխեմաների փոփոխության, կամ միասնական երթուղային ցանցում նոր երթուղիների ձևավորման դեպքում փոխադրավարձի սահմանման, ինչպես նաև գործող երթուղիների սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձի վերանայման պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    27.02.2023 - 14.03.2023

  • Тип

    Закон

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2246

Принт

Предложения

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

01.03.2023

Միաժամանակ առաջարկում ենք կատարել սկզբունքային փոփոխություն սահմանել փոխադրավարձի հաշվարկման մեթոդաբանությունը, ինչը հիմք կհանդիսանա համայնքի ավագանու համար սահմանելու ներհամայնքային երթուղիների փոխադրավարձը, իսկ մրցույթով ընտրվող փոխադրողից նույնպես պահանջել տվյալ մեթոդաբանության հիման վրա հաշվարկել և առաջարկել փոխադրավարձը։ Նշված մեխանիզմով փոխադրավարձի սահմանումը հետագայում հիմք կհանդիսանա մրցութային հանձնաժողովի համար համադրելու և համապատասխան որոշում կայացնելու համար։ Այն միաժամանակ հնարավորություն կտա բացառելու փոխադրողի կողմից գեր շահույթի ակնկալումը։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

01.03.2023

Օրենքի 12-րդ մասի խմբագրման արդյունքում հանվել է փոխադրավարձի վերանայվել օբյեկտիվ պատճառները, կարծում ենք որ անընդունելի է, արդյոք որոշակի հանգամանքների փոփոխության պայմաններում չպետք է վերանայվի փոխադրավարձը, շատ հավանական է, որ տվյալ պարագայում դա առաջ բերի փոխադրումների ձախողմանը։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

01.03.2023

Միաժամանակ առաջարկում ենք սահմանել՝ տարբերակներ երբ միասնական օպերատորի կողմից առաջարկված փոխադրավարձը ընդունելի չի լինի մրցութային հանձնաժողովի և երթուղային ցանցը ձևավորող մարմնի համար։

Узнать больше