Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N1825-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին

 

 

   ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

——————— 2023 թվականի N ——— Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  1-Ի N1825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

        Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկըսահմանելու մասին»  N1825-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) նախաբանից «29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-5-րդ կետերի,» բառերը հանել։
  2. Որոշման 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
  3. Որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել։
  4. Որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) սնդիկի հավելիչով այն արտադրանքի (ապրանքների) վրա, որոնց սահմանահատման ժամանակ առկա է ներմուծողի կամ արտահանողի կողմից կազմված և հաստատված գրավոր հայտարարությունը՝ քաղաքացիական պաշտպանության, ռազմական, հետազոտությունների, փորձարկումների, սարքերի չափաբերման և որպես չափանմուշ օգտագործման նպատակով արտադրանքի անհրաժեշտության վերաբերյալ, և արտադրանքի առուվաճառքի կամ մատակարարման պայմանագիրը, համաձայանագիրը, հաշիվ-ապրաքագիրը կամ ինվոյսը, ինչը ներառում է նաև մաքսային սահմանով սույն ենթակետով սահմանված նպատակով փոխադրվող արտադրանքի քաշը և ծավալը։»։

  1. Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1. Սույն որոշման կարգավորման շրջանակներում, սույն որոշման հավելվածով սահմանված արտադրանքի ցանկի 3-րդ կետում նշված արտադրանքը համարվում է սնդիկային, եթե այն հայտարարատուի կողմից մաքսային հայտարարագրի համապատասխան դաշտում հայտարարագրվել է որպես սնդիկ պարունակող արտադրանք կամ այդ  արտադրանքի մաքսային հսկողության արդյունքում (այդ թվում՝ տեղեկատվական բաց աղբյուրների օգտագործմամբ) պարզվել է, որ այն հանդիսանում է հեղուկ սնդիկով աշխատող չափման միջոց (սարք) կամ այդ արտադրանքում առկա են հեղուկ սնդիկով լցված մասեր կամ դրանց մակնշվածքում, փաթեթավորման վրա կամ արտադրանքն ուղեկցող փաստաթղթերում առկա են տվյալներ՝ արտադրանքում սնդիկի պարունակության վերաբերյալ։»։

  1. Որոշման 4-րդ կետում «շրջակա միջավայրի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարին` սահմանված կարգով» բառերով:
  2. Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման ընդունման մասին պաշտոնական ծանուցմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
———-  N —Ն որոշման

«Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
դեկտեմբերի 1-ի N 1825-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

ՍՆԴԻԿԻ ՀԱՎԵԼԻՉՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է

N

Արտադրանքի անվանումը

Ծածկագիրն ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

1.

Առաջնային տարրեր և առաջնային մարտկոցներ՝ սնդիկ-օքսիդային

8506 30 000 0

2.

Սնդիկային լամպեր

8539 32 200 1

3.

Սնդիկային, ոչ էլեկտրոնային չափման միջոցներ (սարքեր)՝

 

- բարոմետրեր (մթնոլորտային ճնշաչափ)

- հիգրոմետրեր (մթնոլորտային օդի և այլ գազի խոնավաչափ)

- մանոմետրեր (հեղուկների և գազերի ճնշաչափ)

- ջերմաչափեր

- սֆիգմոմանոմետրեր (արյան ճնշաչափ)

 

9025 80 200 0-ից

9025 80 800 0-ից

9026 20 800 0-ից

9026 20 400 0-ից

9025 11-ից

9018 90 100 0-ից

4.

Սնդիկի քլորիդ, սնդիկի երկքլորիդ, սնդիկի ցիանիդ, սնդիկի օքսիցիանիդ

2852 10 000 8-ից

 

  1. Սույն ցանկում ներառված ապրանքների (արտադրանքի) անվանման և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի միջև անհամապատասխանությունների դեպքում ծածկագրերը կրում են կողմնորոշիչ բնույթ և անհրաժեշտ է առաջնորդվել ապրանքների անվանումներով։»։

 

  

  • Обсуждалось

    20.02.2023 - 07.03.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2617

Принт

Связанные документы / ссылки