Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 198-Ն ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 589 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

___________ 2023 թվականի N ______

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 198-Ն ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 589 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է6» և «է7» կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

    1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի «Անտառների մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասինն» N 198-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

   1) որոշման նախաբանում «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2200-Ն որոշումը՝» բառերը փոխարինել «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է6» կետով՝» բառերով,

    2) վերնագրում և 1-ին կետում, հավելվածի և գլուխների վերնագրերում, 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ, 16-րդ, 18-րդ, 27-րդ և 28-րդ կետերում «մոնիթորինգ» բառերից և դրա համապատասխան հոլովաձևերից առաջ լրացնել «պետական» բառերով,

  3) հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Անտառների պետական մոնիթորինգն իրականացվում է անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման մարմնի (այսուհետ` պետական կառավարման լիազորված մարմին) կողմից։»,

  4) հավելվածի 10-րդ կետի «լիազորված պետական կառավարման մարմնի» և 13-րդ կետի «լիազոր մարմնի» բառերը փոխարինել «պետական կառավարման լիազորված մարմնի» բառերով,

  5) հավելվածի 14-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ և 25-րդ կետերի «նախարարություն» բառերը և դրա հոլովաձևերը փոխարինել «պետական կառավարման լիազորված մարմին» բառերով և դրա հոլովաձևերով,

  6) հավելվածի 17-րդ կետի «զարգացման» բառը փոխարինել «ենթակառուցվածքների» բառով, «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության» բառերը հանել, «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով, «անշարժ գույքի» բառերը հանել, «ոստիկանության» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության» բառերով,

    7) հավելվածի 30-րդ կետի «դ» ենթակետի «3 ամիսը» բառերը փոխարինել «տարին» բառով, «ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների մոնիթորինգի խորհրդին և» բառերը հանել։

       2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական անտառներում հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 589 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

   1) նախաբանը «Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.» բառերից առաջ լրացնել «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է7» կետով՝» բառերով.

          2) հավելվածի՝

          ա. 1-ին կետը «պետական անտառներում» բառերից հետո լրացնել «և անտառային հողերում» բառերով,

          բ. 1-ին կետի 1-ին ենթակետի «ծառատապալ» բառը փոխարինել «քամատապալ և ձյունակոտոր»  բառերով,

     գ. 2-րդ կետի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը և իրենց» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը և իր» բառերով,

   դ. 4-րդ կետի 3-րդ ենթակետի «անտառային տնտեսություն վարողներին (այսուհետ՝ անտառատնտեսություն)» բառերը փոխարինել անտառատնտեսություններին և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ ԲՀՊՏ ՊՈԱԿ-ներ), 

          ե. 4-րդ կետի 5-րդ ենթակետը «անտառատնտեսություններին» բառից հետո լրացնել «, ԲՀՊՏ ՊՈԱԿ-ներին» բառերով,

          զ. II գլխի վերնագրում, 6-րդ և 7-րդ կետերում «անտառահատման» բառերը փոխարինել «բնափայտի մթերման» բառերով,

     է. 6-րդ 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերի «անտառատնտեսություններ» բառի հոլովաձևերից հետո լրացնել «և ԲՀՊՏ ՊՈԱԿ-ներ» բառերը դրա համապատասխան հոլովաձևերով,

          ը. 11-րդ կետի «Անտառատնտեսությունները» բառից հետո լրացնել «և ԲՀՊՏ ՊՈԱԿ-ները» բառերը, 9-րդ ենթակետի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ծառայության տարածքային ստորաբաժանումների համաձայնեցմանը ներկայացնել հակահրդեհային պահպանության համալիր միջոցառումների ծրագիրը» բառերը փոխարինել «փրկարար ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանման համաձայնեցմանը ներկայացնել հրդեհների արձագանքնման պլանը» բառերով,

          թ. 12-րդ կետի «Անտառատնտեսությունները» բառից հետո լրացնել «, ԲՀՊՏ ՊՈԱԿ-ները» բառերը,

          3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Обсуждалось

    17.02.2023 - 05.03.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2628

Принт