Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 198-Ն ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 589 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 198-Ն ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 589 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

           1․Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

     Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Նշվածից պարզ է, որ Կառավարությունը և պետական մարմինները կարող են ընդունել նորմատիվ իրավական ակտեր, եթե որոշում ընդունելու լիազորությունը վերապահված է կամ Սահմանդրությամբ, կամ օրենքներով։

      Ներկայումս անտառային ոլորտը կարգավորող շատ նորմատիվ իրավական ակտեր գործում են, սակայն օրենքով ամրագրված լիազորող նորմերը բացակայում են։ 2022 թվականի հունիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, ինչի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել մի շարք իրավական ակտերում: Այնուհետև 2022 թվականի հուլիսի 22-ին հաստատվել է «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրակումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» Վարչապետի 861-Ա որոշումը, որի հավելվածով հաստատվել են մի շարք կատարման ենթակա միջոցառումներ։

         «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 198-Ն և 1998 թվականի սեպտեմբերի 22-ի N 589 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից և Վարչապետի 2022 թվականի հուլիսի 22-ի N 861-Ա որոշման հավելվածի 3-րդ կետի պահանջից։

         Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 198-Ն և 1998 թվականի սեպտեմբերի 22-ի N 589 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարվել են նաև հաշվի առնելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվող փոփոխությունները, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, նոր ընդունված Արտակարգ իրավիճակների նախարարի 2022 թվականի նոյեմբերի 24-ի N 6-Ն և շրջակա միջավայրի նախարարի 2022 թվականի նոյեմբերի 17-ի N 409-Ն «Անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման պլանի օրինակելի ձևը սահմանելու մասին» համատեղ հրամանը։

         2․ Առաջարկվող կարգավորման բնույթը

       «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 198-Ն և 1998 թվականի սեպտեմբերի 22-ի N 589 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է ապահովել Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումը։

        3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

        Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։

        4. Ակնկալվող արդյունքը

      «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 198-Ն և 1998 թվականի սեպտեմբերի 22-ի N 589 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ անտառային ոլորտի իրավական ակտերը կհամապատասխանեցվեն Սահմանադրության 6-րդ հոդվածի, ինչպես նաև փոփոխված օրենդրության պահանջներին։

    5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 198-Ն և 1998 թվականի սեպտեմբերի 22-ի N 589 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում:

      6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

        Ներկայացվող նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

  • Обсуждалось

    17.02.2023 - 05.03.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2627

Принт