Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» 2006 թվականի հունիսի 15-ի ՀՕ-149-Ն օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 7.

Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջները

  1. Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված:
  2. Հայաստանի Հանրապետության դրոշի երկարության հարաբերությունը դրոշաձողի երկարության նկատմամբ կարող է լինել 1:1,7-ից ոչ պակաս:
  3. Հայաստանի Հանրապետության դրոշը` ուղղահայաց դիրքով կախելու դեպքում պետք է ժամացույցի սլաքի ուղղության հակառակ 90 աստիճանով շրջել, այնպես, որ դեմքով դեպի դրոշը կանգնելիս կարմիր, կապույտ, նարնջագույն գույների հերթականությունը ձախից աջ չխախտվի:
  4. Բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա:
  5. Սույն օրենքով սահմանված կարգով մշտապես բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշը գիշերային ժամերին պետք է լուսավորվի»:

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 183.2-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «3. Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

  • Обсуждалось

    26.01.2023 - 10.02.2023

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Административные правонарушения

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2159

Принт

Предложения

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

26.01.2023

Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ Հիմնականում կողմ ենք նախագծերին: Այդուհանդերձ կարծում ենք, որ ՎԻՎՕ նախագծում անհրաժեշտ է. 1. նախատեսել, թե ով է այն իրավասու լիազորված մարմինը, ով վարչական վարույթ է իրականացնում այդ իրավախախտման համար և նշանակում վարչական պատասխանատվություն, 2. կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով անհրաժեշտ է. - տարանջատել ֆիզիկական և իրավաբանական անձանց վարչական պատասխանատվության չափերը, ընդ որում՝ իրավաբանական անձանց պատասխանատվության չափը սահմանելով 50 տոկոսով բարձր ֆիզիկական անձանցից, - հստակեցնել վարչական պատասխանատվության չափերը՝ ըստ իրավախախտման առանձին տեսակների կամ դեպքերի:

Узнать больше