Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր

Նախագծերով առաջարկվում է հստակեցնել ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջը սահմանել, որպես ընդհանուր պահանջ: Բացի այդ, հստակեցվում է ՎԻՎ օրենսգրքով սահմանված ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը, ինչպես նաև առանձնացվում է ֆիզիկական, իրավաբանական և պաշտոնատար անձանց կողմից կատարված վարչական իրավախախտումների համար սահմանված պատասխանատվության չափը:

  • Обсуждалось

    26.01.2023 - 10.02.2023

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Административные правонарушения

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2088

Принт

Предложения

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

26.01.2023

Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ Հիմնականում կողմ ենք նախագծերին: Այդուհանդերձ կարծում ենք, որ ՎԻՎՕ նախագծում անհրաժեշտ է. 1. նախատեսել, թե ով է այն իրավասու լիազորված մարմինը, ով վարչական վարույթ է իրականացնում այդ իրավախախտման համար և նշանակում վարչական պատասխանատվություն, 2. կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով անհրաժեշտ է. - տարանջատել ֆիզիկական և իրավաբանական անձանց վարչական պատասխանատվության չափերը, ընդ որում՝ իրավաբանական անձանց պատասխանատվության չափը սահմանելով 50 տոկոսով բարձր ֆիզիկական անձանցից, - հստակեցնել վարչական պատասխանատվության չափերը՝ ըստ իրավախախտման առանձին տեսակների կամ դեպքերի:

Узнать больше