Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

___________ 2023 թվականի N ____-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) վերնագրում «իրացման» բառից հետո լրացնել «, բժշկական արտադրատեսակների արտադրության, բժշկական արտադրատեսակների սպասարկման» բառերը.

2) 1-ին կետում լրացնել 17-20-րդ ենթակետեր հետևյալ բովանդակությամբ.

«17) Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրատեսակների արտադրության լիցենզավորման կարգը` համաձայն N 17 հավելվածի.

18) Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրատեսակների արտադրության լիցենզիայի NN1 և 2 ձևերը` համաձայն N 18 հավելվածի.

19) Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզվորման կարգը` համաձայն N 19 հավելվածի.

20) Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզիայի NN1 և 2 ձևերը` համաձայն N 20 հավելվածի:».

3) լրացնել 17-20-րդ հավելվածներ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ                     Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Обсуждалось

    16.01.2023 - 31.01.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2821

Принт

Связанные документы / ссылки

Предложения

«Ռոմա» ՍՊԸ

23.01.2023

Կառավարության որոշման նախագծի Հավելված N19-ի II մասի 6-րդ կետը սահմանվում է. «Հայտատուն բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման համար օրենքի համաձայն ներկայացնում է` 1) լիցենզիա ստանալու մասին հայտ՝ համաձայն N 2 ձևի. 2) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականը և իրավասու մարմնի կողմից հայտատուի անվամբ տրված գործունեության համար նախատեսված տարածքի հատակագիծը. 3) փորձաքննություն իրականացնող կազմակերպության կողմից տրված դրական փորձագիտական եզրակացություն:»։ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական արտադրատեսակների սպասարկումը հիմնականում իրականացվում է այն բժշկական կազմակերպություններում, որտեղ տեղադրված են և շահագործվում են տվյալ բժշկական արտադրատեսակները։ Դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ 1. Բժշկական սարքերը մեծամասամբ ունեն մեծ ծավալներ և կշիռներ, ուստի այդ սարքերի սպասարկումն իրականացվում է շահագործման վայրում, քանի որ դրանց տեղափոխությունը բավականին ծախսատար և ժամանակատար պրոցես է։ 2. Բժշկական սարքերի ցանկացած տեղաշարժի, այդ թվում սպասարկումն իրականացնող ընկերության տարածք տեղափոխման և վերադաձման դեպքում, անհրաժեշտ է դրանք կարգաբերել և նախապատրաստել շահագործման, որը լրացուցիչ աշխատանք է և պետք է իրականացվի սպասարկումն իրականացնող մասնագետի կողմից դարձյալ շահագործման վայրում։ 3. Ինչպես գիտեք, կան բժշկական ախտորոշիչ սարքեր (ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆ, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ և այլն), որոնց տեղադրման համար հատուկ պայմաններ, մարդկային ռեսուրսներ և գործիքակազմ է պահանջվում, ուստի դրանք բժշկական կազմակերպություններում տեղադրվում են մեկ անգամ և տեղաշարժման ենթակա չեն, անգամ դրանց սպասարկման ժամանակ։ Հետևաբար բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման համար հայտատուն չի կարող ներկայացնել գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայական և իրավասու մարմնի կողմից իր անվամբ տրված գործունեության համար նախատեսված տարածքի հատակագիծ, պայմանավորված գործունեության իրականացման տարածքների բազմազանությամբ։ Հաշվի առնելով վերոգրյալը, խնդրում եմ վերանայել նախագծի վերոնշյալ կետով սահմանվող պահանջը։

Узнать больше