Добавить в избранное

Проект не принят

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ (ԼՈՒԾԱՐՈՂ) ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ


__ դեկտեմբերի 2022 թվականի N __ - Ն

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ (ԼՈՒԾԱՐՈՂ) ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել՝

1) Իրավաբանական անձի հարկադիր լուծարման նպատակով լուծարման հանձնաժողովի ձևավորման, լուծարման հանձնաժողով (լուծարող) նշանակելու կարգը՝ համաձայն հավելված N 1-ի.

2) Իրավաբանական անձի հարկադիր լուծարման կարգը և ժամկետները՝ համաձայն հավելված N 2-ի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

       վարչապետ                                                                Ն. Փաշինյան

 

                       Երևան

 

 

Հավելված 1

ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի -ի N -Ն

որոշման

 

ԿԱՐԳ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ (ԼՈՒԾԱՐՈՂ) ՆՇԱՆԱԿԵԼՈՒ

 

  1. Իրավաբանական անձի հարկադիր լուծարման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ձևավորումը, գործունեության դադարեցումը և Հանձնաժողովի նախագահի նշանակումը իրականացվում է Պրոբացիայի ծառայության պետի հրամանով՝ դատարանի եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում:
  2. Հանձնաժողովի ձևավորման վերաբերյալ Պրոբացիայի ծառայության պետի հրամանը պետք է պարունակի՝

1) լուծարվող իրավաբանական անձի նույնականացման տվյալները.

2) լուծարվող իրավաբանական անձի ընդհանուր կանոնադրական կապիտալի մաս կազմող միջոցները.

3) լուծարման գործընթացի ժամկետը, որը չի կարող գերազանցել 12 ամիսը.

4) Հանձնաժողովի կազմը:

  1. 3. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են առավելագույնը երկուական ներկայացուցիչներ՝ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից, Ֆինանսների նախարարությունից, Պրոբացիայի ծառայությունից և Դատախազությունից:
  2. 4. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որը ղեկավարում է Նախագահը:
  3. 5. Հանձնաժողովի նիստերը ենթակա են արձանագրման՝ Նախագահի կողմից համապատասխան արձանագրության կազմման միջոցով:
  4. 6. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
  5. 7. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:

          

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 2

ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի -ի N -Ն

որոշման

ԿԱՐԳ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԼՈՒԾԱՐՄԱՆ

 

  1. Ձևավորման պահից Հանձնաժողովին են անցնում իրավաբանական անձի գործերի կառավարման լիազորություններ, այդ թվում՝ լուծարվող իրավաբանական անձի անունից ներկայացուցչությունը:
  2. Հանձնաժողովն իրավասու է լուծարվող կազմակերպության՝ պարտատերերի պահանջների ներկայացման համար սահմանելու ժամկետ՝ լուծարման մասին հրապարակման պահից՝ առնվազն 4 ամիս տևողությամբ:
  3. Պարտատերերի կողմից պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո, Հանձնաժողովը լուծարվող կազմակերպության պարտատերերի հետ իրականացում է հաշվարկ՝ իրավաբանական անձի գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի, ինչպես նաև պահանջների քննարկման արդյունքների մասին, կազմելով՝ լուծարման միջանկյալ հաշվեկշիռ:
  4. Հանձնաժողովը լուծարման հաշվեկշիռ կազմում է պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո և եռօրյա ժամկետում հաստատման է ներկայացվում Պրոբացիայի ծառայության պետին: Հաստատված լուծարման հաշվեկշիռը լուծարման Հանձնաժողովը ներկայացնում է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն:
  5. Լուծարվող կազմակերպության պարտատերերի պահանջները՝ ըստ ներկայացման հերթականության, բավարարվում են հետևյալ հաջորդականությամբ՝

           1) գույքի գրավով ապահովված պարտավորություններ.

           2) քաղաքացիների կյանքին կամ առողջությանը պատճառված վնաս` համապատասխան պարբերական վճարումների կապիտալացման միջոցով.

           3) աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց արձակման նպաստների, աշխատավարձի և հեղինակային պայմանագրերով վարձատրությունը.

           4) բյուջե կատարվող պարտադիր վճարների պարտքը.

           5) մնացած պարտատերերի հանդեպ ունեցած պարտավորություններ` բացառությամբ ստորադաս փոխառություններով պարտատերերի.

           6) փոխառություններով պարտատերերի հանդեպ ունեցած պարտավորություններ:

  1. Հանձնաժողովի կողմից պարտատիրոջ պահանջների բավարարումը մերժելու կամ դրանք քննարկելուց խուսափելու դեպքում՝ մինչև իրավաբանական անձի լուծարման հաշվեկշռի հաստատումը պարտատերն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հայց հարուցել ընդդեմ Հանձնաժողովի:
  2. Լուծարվող իրավաբանական անձի լուծարման եզրափակիչ ակտը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝

           1) իրենց պահանջները ներկայացրած պարտատերերի պահանջների բավարարման.        2) վիճելի պահանջների.

           3) իրենց պահանջները չներկայացրած հայտնի պարտատերերի.

           4) իրենց պահանջները չներկայացրած հայտնի պարտատերերի պահանջների բավարարման նպատակով անհրաժեշտ դրամական միջոցների դեպոնացման.

           5) սահմանված ժամկետի ավարտից հետո դիմած պարտատերերի, ներկայացրած պահանջների.

           6) լուծարվող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում առկա մնացած գույքը կազմակերպության հիմադիրների (մասնակիցների) միջև բաշխելու վերաբերյալ:

  1. Հանձնաժողովի կողմից պահանջներ ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո պարտատիրոջ ներկայացրած պահանջները բավարարվում են լուծարված իրավաբանական անձի գույքից, որը մնացել է պարտատերերի` ժամանակին ներկայացված պահանջները բավարարելուց հետո:
  2. Հանձնաժողովի մերժած պահանջները, եթե պարտատերը հայցով չի դիմել դատարան, ինչպես նաև դատարանի վճռով մերժված պահանջները համարվում են ամբողջությամբ մարված:
  3. 10. Հարկադիր լուծարված իրավաբանական անձի գույքը՝ պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, Հանձնաժողովի համապատասխան որոշման հիման վրա փոխանցվում է նրա հիմնադիրներին (մասնակիցներին կամ բաժնետերերին), եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև լուծարվող իրավաբանական անձի կանոնադրությամբ:
  4. 11. Հանձնաժողովի անդամները կրում են համապարտ պատասխանատվություն՝ իրենց մեղքով իրավաբանական անձին կամ այլ անձանց պատճառած վնասների համար:

 

  • Обсуждалось

    20.12.2022 - 04.01.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2410

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Hayk Hwvsepyan

21.12.2022

1․ Հավելված 1-ի 4․1 կետը լրացնել ՊԵԿ-ի աշխատակցով։ 2․ Ինչ կապ ունի Պրոբացիայի ծառայությունը իրավաբանական անձի լուծարման հետ։ Այն պետք է իրականացնի կամ Ֆինանսների նախարարությունը, կամ ՊԵԿ-ը։ 2 ․ Հավելված 2-ը թերի է և այն իմ կարծիքով ենթակա չէ ներկայացնելու հաստատման։ Էական տարբերություններ կան իրավաբանակն անձի լուծարման Քաղաքացիական օրենսգրքով սահմանված նորմերի, ժամկետների և ներկայացվող նախագծի միջև։ Նախագծի թերություններն ու բացթողումները այնքան շատ են, որ հնարավոր չէ առանց խորը վերլուծության առաջարկություններ անել

Узнать больше