Добавить в избранное

Проект не принят

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ (ԼՈՒԾԱՐՈՂ) ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ (ԼՈՒԾԱՐՈՂ) ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թվականի հունիսի 15-ին ընդունվել և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության նոր քրեակատարողական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք), որը նախատեսել է բազմաթիվ նոր իրավակարգավորումներ, սահմանել նոր ինստիտուտներ և մոտեցումներ, անհրաժեշտություն է առաջացել ընդունել ոլորտի առաձին ուղղությունները համակարգող և կարգավորող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ:

Օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով ընդունվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 28-ի N 1114-Ա որոշումը, որով ի թիվս այլ իրավական ակտերի նախատեսվել է նաև իրավաբանական անձի հարկադիր լուծարման նպատակով լուծարման հանձնաժողովի ձևավորման, լուծարման հանձնաժողով (լուծարող) նշանակելու կարգը, լուծարման կարգը և ժամկետները սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունուման անհրաժեշտությունը, որը բխում է Օրենսգրքի 129-րդ հոդվածի կարգավորումներից:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը.

Նախագծով սահմանվում են իրավաբանական անձի հարկադիր լուծարման նպատակով լուծարման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)  ձևավորման, անդամներին առնչվող, ինչպես նաև նիստերի միջոցով որոշումների ընդունման պայմաններն ու չափանիշները, լուծարվող իրավաբանական անձի պարտատերերի կողմից պահանջների ներկայացման, եզրափակիչ հաշվեկշիռի հաստատման, վերջիններիս պահանջների բավարարման նպատակով հաջորդականությունը:

Բացի այդ, հաշվի առնելով անձանց և կազմակերեպությունների իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանության առաջնային կարևորությունը, որոշման Նախագծի շրջանակներում նախատեսվել է նաև Հանձնաժողովի անդմաների կողմից սահմանված ժամկետի ավարտից հետո դիմած պարտատերերի պահանջների բավարարման հնարավորությունը` ժամանակին ներկայացված պահանջները բավարարելուց հետո:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի փաթեթի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի շրջանականերում, կնախատեսվեն լուծարման ենթակա իրավաբանական անձանց Հանձնաժողովի ձևավորման, Հանձնաժովողի անդամներին առնչվող, վերջինիս կողմից կայացվող որոշումների ընդունման պայմաններն ու չափանիշները, լուծարվող իրավաբանական անձի պարտատերերի կողմից պահանջների ներկայացման, եզրափակիչ հաշվեկշիռի հաստատման, վերջիններիս պահանջների բավարարման նպատակով հաջորդականությունը նախատեսող իրավական կառուցակարգեր: Որոշման Նախագծի ընդունմամբ կնախատեսվի նաև Հանձնաժողովի անդմաների կողմից սահմանված ժամկետի ավարտից հետո դիմած պարտատերերի պահանջների բավարարման հնարավորությունը` ժամանակին ներկայացված պահանջները բավարարելուց հետո:

Նախագծի ընդունման դեպքում կապահովվի Օրենսգրքի 129-րդ հոդվածի կիրարկումը:

 

 

  • Обсуждалось

    20.12.2022 - 04.01.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2409

Принт

Предложения

Hayk Hwvsepyan

21.12.2022

1․ Հավելված 1-ի 4․1 կետը լրացնել ՊԵԿ-ի աշխատակցով։ 2․ Ինչ կապ ունի Պրոբացիայի ծառայությունը իրավաբանական անձի լուծարման հետ։ Այն պետք է իրականացնի կամ Ֆինանսների նախարարությունը, կամ ՊԵԿ-ը։ 2 ․ Հավելված 2-ը թերի է և այն իմ կարծիքով ենթակա չէ ներկայացնելու հաստատման։ Էական տարբերություններ կան իրավաբանակն անձի լուծարման Քաղաքացիական օրենսգրքով սահմանված նորմերի, ժամկետների և ներկայացվող նախագծի միջև։ Նախագծի թերություններն ու բացթողումները այնքան շատ են, որ հնարավոր չէ առանց խորը վերլուծության առաջարկություններ անել

Узнать больше