Проект не принят
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԲԱՆ
Բյուջեն, լինելով համայնքի եկամուտների ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագիր, ուղղված է տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային ծրագրերի իրականացմանը:
Այն ակնկալվող եկամուտների և առաջարկվող ծրագրերի ու միջոցառումների համապարփակ թվարկումն է գալիք ֆինանսական տարվա համար' տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության յուրաքանչյուր բնագավառում:
Որպես պոտենցիալ սպառողների միջև սահմանափակ միջոցների համապարփակ և հետևողական բաշխում' բյուջեն տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ֆինանսական կառավարման առանցքն է:
2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում խոշորացված Սպիտակ համայնքի 2023 թվականի ծրագրային բյուջեի ձևաչափի ընտրությունը պայմանավորված է ծախսերի կատարման արդյունավետությամբ և վերջնական արդյունքների ստացմամբ:
Արդեն խոշորացված համայնքի 2023 թվականի բյուջետային ծրագրերն իրականացնելիս, որոշակի ռեսուրսներ ներդնելու պարագայում, կունենանք արդյունքների ձեռքբերում' միաժամանակ արմատավորելով նոր որակի և մակարդակի կառավարում, ձևավորելով ներդրված ռեսուրսների և ստացված արդյունքների միջև ինտեգրված կապ, ապահովելով բյուջետային ծրագրի միջոցառումների ու գործողությունների կատարման թափանցիկություն ու վերահսկման արդյունավետություն:
Ծրագրային բյուջետավորման գործընթացը հնարավորություն է տալիս համայնքի հնգամյա զարգացման ծրագրի հիման վրա պլանավորել համայնքի ֆինանսական միջոցները, դրանք օգտագործել խնայողաբար, արդյունավետ:
Սպիտակ համայնքի բյուջետավարման գործընթացում կարևորվում է բնակչության մասնակցությունը, հաշվետվողականությունը, ծրագրերի առաջնահերթությունների հստակ սահմանումը, բյուջետավարման գործառույթների հստակ բաշխումը:
-
Обсуждалось
01.12.2022 - 18.12.2022
-
Тип
Pешение
-
Область
Местное самоуправление
-
Министерство
Лорийская область муниципалитет Спитака
Общественное обсуждение
19.12.2022 11:00
г.Спитак, ул.Шаумяна 7, 3-ий этаж
Просмотры 3448
Принт