Добавить в избранное

В стадии разработки

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

  

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել նոր 38.2-րդ հոդվածով` հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 38.2. ՍԵՅՖ (SAFE) պայմանագիրը

 

  1. ՍԵՅՖ (Simple Agreement for Future Equity - SAFE) պայմանագրով մի կողմը՝ ներդրողը պարտավորվում է Ընկերության կապիտալում ներդնել դրամական միջոցներ, իսկ Ընկերությունը պարտավորվում է այդ պայմանագրով սահմանված պայմանների վրա հասնելու դեպքում ապագայում թողարկել և մյուս կողմի (ներդրողի) օգտին տեղաբաշխել այդ պայմանագրով որոշված կամ պայմանագրով սահմանված կարգով որոշվող քանակով, տեսակի և դասի բաժնետոմսեր:
  2. ՍԵՅՖ պայմանագրի կնքման դեպքում ներդրողը` պայմանագրի կնքմանը հաջորդող երեսուն օրվա ընթացքում որպես Ընկերության կապիտալում ներդրում Ընկերությանը փոխանցում է պայմանագրով սահմանված չափի դրամական միջոցներ, որոնք ստացման պահից հանդիսանում են Ընկերության սեփականությունը, սակայն Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը համապատասխան չափով տեղի է ունենում միայն պայմանագրով սահմանված կարգով Ընկերության բաժնետոմսերի թողարկման և ներդրողի օգտին տեղաբաշխման դեպքում: ՍԵՅՖ պայմանագրի հիման վրա Ընկերության բաժնետոմսերի թողարկման և ներդրողի օգտին տեղաբաշխման դեպքում բաժնետոմսերը համարվում են վճարված դրանց տեղաբաշխման պահին:
  3. ՍԵՅՖ պայմանագրով սահմանված` Ընկերության բաժնետոմսերի թողարկման և ներդրողի օգտին տեղաբաշխման պայմանները վրա հասնելու դեպքում ՍԵՅՖ պայմանագրով սահմանված բաժնետոմսերը համարվում են օրենքի ուժով թողարկված և ներդրողի օգտին տեղաբաշխված:
  4. ՍԵՅՖ պայմանագրի հիման վրա բաժնետոմսերի թողարկման և ներդրողի օգտին տեղաբաշխման դեպքում Ընկերության այլ բաժնետերերի կամ Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքը չի կիրառվում:
  5. ՍԵՅՖ պայմանագրով կարող են նաև սահմանվել պայմաններ, որոնց վրա հասնելու դեպքում ներդրողի կողմից ՍԵՅՖ պայմանագրի հիման վրա ներդրված դրամական միջոցները ենթակա են ներդրողին վերադարձման, ինչի դեպքում Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացում և լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխում տեղի չի ունենում: ՍԵՅՖ պայմանագրով կարող է նաև սահմանվել, որ ներդրված դրամական միջոցների վերադարձման դեպքում Ընկերությունը պարտավոր է ներդրողին վճարել դրանց նկատմամաբ տոկոսներ:
  6. ՍԵՅՖ պայմանագրով կարող է սահմանվել, որ այլ ներդրողների ներգրավման դեպքում ՍԵՅՖ պայմանագրի որոշակի պայմաններ փոփոխվում են` ՍԵՅՖ պայմանագրով սահմանված կարգով:»

 

Հոդված 2. Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով.

«դ) ՍԵՅՖ պայմանագրի հիման վրա տեղաբաշխում է բաժնետոմսեր:»:

 

Հոդված 3. Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր «25.1)» կետով` հետևյալ բովանդակությամբ.

«25.1) ՍԵՅՖ պայմանագրի կնքման մասին որոշման ընդունումը.»:

 

Հոդված 4. Օրենքի 68-րդ հոդվածը լրացնել նոր «4.1)» մասով` հետևյալ բովանդակությամբ.

«4.1. Սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 25.1-ին կետով սահմանված հարցով որոշումներն ընդունում է ժողովը` Ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի միաձայնությամբ:»

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Обсуждалось

    21.11.2022 - 06.12.2022

  • Тип

    Закон

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3730

Принт