Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N250-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N250-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի, ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշմամբ հաստատված քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի և ՀՀ վարչապետի 2022 թվականի մարտի 23-ի N 02/12.10/7463-2022, ՀՀ վարչապետի 2022 թվականի հունիսի 20-ի N02/12.10/19722-2022, ՀՀ վարչապետի 2022թվականի հուլիսի 29-ի N02/12.10/24961-2022 հանձնարարականների պահանջներից:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի N 253-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11.07.01-2006 «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի (այսուհետ՝ Նորմեր) հաստատումից հետո կառուցված բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերը և շինությունները Նորմերի պահանջներին համապատասխանության մասով ուսումնասիրելու և գույքագրելու վերաբերյալ ՀՀ վարչապետի 2020 թվականի փետրվարի 1-ի N 02/12.4/2629-2020 հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ պետական կառավարման  մարմինների և ՀՀ մարզպետարանների կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) մշակել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացրել պետական ու համայնքային սեփականության շենքերի և շինությունների նշված պահանջներին համապատասխանության գնահատման արդյունքների վերաբերյալ ցանկերը:

ՀՀ վարչապետի 2022 թվականի մարտի 23-ի N 02/12.10/7463-2022 հանձնարարականով առաջարկվել է նշված ցանկերից ընտրել այն շենքերը և շինությունները, որոնք կարող են համալրել ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N 250-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված ցանկը և այն համաձայնեցնել շահագրգիռ մարմինների հետ:

Հաշվի առնելով Որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված շենքերի նշանակությունը՝ նշված ցանկում ընդգրկվել են ՀՀ մարզպետարանների (թվով 10) և Երևան քաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի (թվով 12) շենքերը, ինչը համաձայնեցվել է շահագրգիռ մարմինների հետ:

Հարկ է նաև նշել, որ հատուկ և կարևորագույն նշանակության շենքերը մատչելի դարձնելու Որոշումն իրագործելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել քննարկում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամների և շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ:

Կոալիցիայի անդամներն առաջարկել են Որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի շենքը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից առաջարկվել է Որոշմամբ հաստատված ցանկից հանել ՀՀ ազգային անվտանգության ծառայության Նալբանդյան փողոցի N104 հասցեում գտնվող վարչական շենքերը հաշվի առնելով, որ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում ծառայության չեն կարող անցնել բնակչության սակավաշարժուն խմբերի ներկայացուցիչները և հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև նշված հասցեում գտնվող շենքի մուտքերից մեկում տեղադրված է վերելակ, իսկ առաջին հարկում նախատեսված է հանդիպումների համար աշխատասենյակ բնակչության սակավաշարժուն խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար բավարար պայմաններով:

Հաշվի առնելով, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը նախատեսվում է տեղափոխվել Երևան քաղաքի Գ. Նժդեհի փողոցի N20 հասցեում գտնվող շենք, որի համար ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ մշակվում է նշված շենքի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը, ուստի Որոշմամբ հաստատված ցանկից հանվել է նաև ներկայումս ՀՀ պետական վերասկողական ծառայության կողմից զբաղեցրած շենքը:

Ներկայումս շահագրգիռ մարմինների կողմից իրականացվում են Որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված իրենց ենթակայության շենքերը Կոմիտեի նախագահի 2018 թվականի հոկտեմբերի 15-ի «Գոյություն ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերում և շինություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների գնահատման ձևաչափ» N123-Լ հրամանով հաստատված  գնահատման աշխատանքները:

«Նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը, դրանց շահագործման մատչելիությունն ապահովող միջոցառումների ծրագիրն ու  ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման Նախագծով նախատեսվել են երեք հավելվածներ, որոնք են.

1. հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը,

2. շահագործման մատչելիությունն ու անձնագրավորումն ապահովող միջոցառումների ծրագիրը,

3. շահագործման մատչելիությունն ու անձնագրավորումն ապահովող առաջնահերթ միջոցառումների ժամանակացույցը, որը ներկայացվել է I և II մասերով, առաջինում ընդգրկելով հանրապետական նշանակության, իսկ երկրորդում՝ համայնքային նշանակության շենքերը:

Հատկապես կարևորվում է միջոցառումների ժամանակացույցը, որի շրջանակներում կատարվել են կանխատեսումներ ծառայությունների և աշխատանքների կատարման ժամկետների և պահանջվող ֆինանսական հատկացումների վերաբերյալ, որոնք ակնկալվում են ՀՀ պետական և համայնքային բյուջեներից: Հարկ է նշել, որ 2023 թվականին, որպես առաջնահերթություններ նախատեսվել են հանրապետական և տեղական նշանակության թվով 29 օբյեկտների տեխնիկական վիճակի հետազննության և անձնագրավորման ծառայություններ՝ համապատասխանաբար՝ 113.0մլն.դրամ և 105.0մլն.դրամի չափով, որից հետո 2024-2025թթ նախագծման և շինարարության ծախսեր՝ համապատասխանաբար՝ 282.0մլն.դրամ և 1830.0մլն.դրամ:

2024 թվականին, վերը նշված օբյեկտներին զուգահեռ նախատեսվել են համայնքային նշանակության թվով 25 օբյեկտների՝ ՀՀ մարզերի վարչական շենքերի և Երևան քաղաքի վարչական շրջանների շենքերի ընդհանուր արժեքով 75.0մլ.դրամի տեխնիկական վիճակի հետազննության և անձնագրավորման ծառայություններ, որից հետո՝ 2025 թվականից սկսված նախագծում և շինարարություն (1500.0մլն.դրամի), որոնք ենթադրաբար կարող են լինել շարունակական նաև 2026 թվականին:

Արդյունքում, ծրագրի ընդհանուր ծախսերը 2023-2025թթ ընթացքում՝ ըստ կանխատեսումների, խոշորացված ծախսերի՝ կկազմեն շուրջ 4,000.0մլն.դրամ, որոնք ճշգրտման (ավելացման կամ նվազեցման) ենթակա են հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի և կնքման ենթակա ծառայությունների մատուցման ու աշխատանքների կատարման պայմանագրային արժեքների, ստանձնվող պարտավորությունների շրջանակներում:

Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀ արադարադատության նախարարության առաջարկով (02.08.2022թ N/27.3/33842-2022 գրությամբ ներկայացված եզրակացություն)՝  ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N250-Լ որոշմամբ հաստատված հավելվածներում նախատեսվող  բազմաթիվ փոփոխությունները, որոնք վերաբերում են շահագրգիռ մարմինների կողմից ներկայացված առանձին գրավոր դիրքորոշումներին (Ազգային անվտանգության ծառայություն, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, կցվում են), աշխատանքների կատարման ժամանակացույցին, օբյեկտների համալրմանը, խոշորացված ծախսերին և այլն՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն տվյալ Որոշման նախագծի շրջանակներում քննարկման է ներկայացրել Նախագծի նոր խմբագրությունը՝ 3 հավելվածների մշակումով:

Համապատասխան փոփոխությունների արդյունքում՝ առաջնահերթությունների ցանկում ընդգրկվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի շենքը, ինչպես նաև Գյումրի, Էջմիածին և Վանաձոր քաղաքների համայնքապետարանների վարչական շենքերը:

Անձնագրավորման պիլոտային ծրագրի կատարում

2022 թվականի հունվարի 19-ի Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստի NԿԱ/16-2022 արձանագրության 1-ին կետով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից հանձնարարվեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեին անձնագրավորման օրենսդրական նախաձեռնության փաթեթի շրջանակներում իրականացնել պետական շենքերի անձնագրավորման պիլոտային ծրագիր:

Կոմիտեն գնահատելով պիլոտային նմանատիպ ծրագրի առաջնահերթությունը՝ որպես խնդրի լուծման առավել իրատեսական տարբերակ նախաձեռնեց համապատասխան միջոցառումների իրականացման գործընթացի ներառում ՀՀ կառավարության 2022թվականի մարտի 3-ի N250-Լ որոշմամբ սահմանված աշխատանքների շրջանակներում, միաժամանակ  համատեղելով պետական և համայնքային նշանակության շենքերի ու շինությունների մատչելիության ապահովման և դրանց անձնագրավորման գործընթացները:

Միաժամանակ, Կոմիտեի նախաձեռնությամբ ՀՀ 2023-2025թթ ՄԺԾ ծրագրի նախագծով նախատեսվեցին շուրջ 4000.0մլն.դրամի միջոցառումներ՝ որպես նոր նախաձեռնություն <Շենքերի ու շինությունների մատչելիություն և անձնագրավորում> ծրագրի ներքո, որում ընդգրկված պետական և համայնքային նշանակության օբյեկտների քանակը կազմում54- է՝ այդ թվում 20-ը՝ պատմամշակութային արժեք հանդիսացող օբյեկտներ:  

Կարևորվում է նաև այն համգամանքը, որ թե ծառայությունները և թե աշխատանքները ձեռք են բերվելու պետական և տարածքային կառավարման (այդ թվում տեղական ինքնակառավարման) մարմիններ հանդիսացող պատվիրատուների կողմից մրցութային կարգով և համակարգվելու են գնումների օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան:

2.1 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշում

Կետ 2.7. «նպաստել  բնակչության սակավաշարժուն խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի և շինությունների նախագծման ընթացակարգերում դրանց մատչելիությունն ապահովող պարտադիր միջոցառումների նախատեսմանը և քաղաքաշինական ծրագրերի գործնական փուլում դրանց իրագործմանը»,

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշում

Հավելված N1, «Քաղաքաշինության կոմիտե» բաժին, կետ 8. «Կարևորագույն նշանակության մի շարք օբյեկտների համալրում նախագծային հատուկ լուծումներով՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար դրանց շահագործման մատչելիությունն ապահովելու համար»,

ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 531-Լ որոշում

Հավելված N1, կետ 13. «Քաղաքաշինության բնագավառի գործունեության կանոնակարգման և իրագործումն ապահովող միջոցառումների հիմնական ուղղություններն են՝ քաղաքաշինական միջավայրի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովումը.»,

Հավելված N1, կետ 13. «Նշված հիմնական ուղղությունների համար անհրաժեշտ գործողությունների համախումբը կամ նախապայմանը հետևյալն է՝ շենքերի և շինությունների (հաշմանդամություն ունեցող անձանց համար) մատչելիությունն ապահովող միջոցառումների ծրագրի մշակումը՝ ըստ առաջնահերթությունների Հայաստանի Հանրապետության միջնաժամկետ ծախսերի ծրագրերում դրանց հաջորդական ներառումը.»:

Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N250-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ սպասվում են։

Որոշմամբ հաստատված ցանկում ներկայացված շենքերում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների ապահովման նպատակով նախատեսվող միջոցառումներն, որպես նոր նախաձեռնություն ընդգրկվել են Կոմիտեի «Շենքերի և շինությունների մատչելիություն և անձնագրավորում» ծրագրի ՀՀ 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտում՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով ծրագրի նախապատրաստական փուլի ֆինանսավորումն ապահովելու համար և ներկայացվել է ՀՀ ֆինանսների նախարարություն:

Ինչ վերաբերում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N250-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հավելվածի ցանկում ընդգրկված ՀՀ մարզպետարանների, համայնքապետարանների և Երևան քաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի շենքերին, ապա դրանք Կոմիտեի ՀՀ 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտում ներառելու նպատակով հայտը լրամշակվել և ներկայացվել է ՀՀ ֆինանսների նախարարություն:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքաշինական օբյեկտների շահագործման մատչելիության և շենքերի անձնագրավորման ապահովում:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N250-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N250-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը տեղադրվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքում:

 

Հասարակության մասնակցությունը

2. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N250-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ դեռ չեն ներկայացվել:

 

 

 

 

 

  • Обсуждалось

    01.11.2022 - 16.11.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2589

Принт

Предложения

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

16.11.2022

Դրական գնահատելով Կառավարության հանձնառությունը բարելավելու հասարակական նշանակություն ունեցող քաղաքաշինական օբյեկտների մատչելիությունը սակավաշարժուն խմբերի ներկայացուցիչների և հաշմանդամություն ունեցող անձանց համար և դրա համատեքստում կատարվող որևէ միջոցառում՝ հեղինակի ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ Նախագծի 1-ին հավելվածով սահմանված՝ նախագծային հատուկ լուծումներով համալրման և անձնագրավորման ենթակա մի շարք հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկում ընգրկված չեն ՀՀ դատարանների շենքերը (բացառությամբ ՀՀ սահմանադրական դատարանի շենքից), այնինչ դրանցից ոչ բոլորն են գոնե նվազագույնս հագեցված ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի N 253-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11.07.01-2006 «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերին համապատասխան (օրինակ թեքահարթակների առկայության, դրանց թեքության աստիճանի, ինչպես նաև բռնաձողերի առկայության առումով)։ Միևնույն ժամանակ դատարանները՝ վերը նշված ցանկում ընդգրկելու անհրաժեշտությունը հասկանալիորեն թելադրվում է անձանց՝ դատարանի մատչելիության, իրենց գործով լսված լինելու իրավունքի գործնական ապահովման անհրաժեշտությամբ։ Նշվածի հաշվառմամբ առաջարկում ենք ընդլայնման առումով վերանայել Նախագծով սահմանվող՝ նախագծային հատուկ լուծումներով համալրման և անձնագրավորման ենթակա մի շարք հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը։

Узнать больше