Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 395-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 395-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  ԵՄ

 

  1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարաի 2010 թվականի մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննության կազմակերպման, անցկացման կարգը, ինչպես նաև ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման դեպքերն ու կարգը հաստատելու մասին» N 395-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 3-ից:

 

 

 Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2022 թվականի _______  ___-ի

N ____-Ն հրամանի

 

«Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2010 թվականի մայիսի 18-ի

N 395-Ն հրամանի

 

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ (ՀԱՎԱՍՏԱԳԻՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ (ՀԱՎԱՍՏԱԳՐԻ) ԴԱԴԱՐԵՑՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  

  1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ` Ուսումնական հաստատություն) ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց (այսուհետ` հավակնորդ) թեստավորման միջոցով քննության անցկացման և հավաստագրման, ինչպես նաև ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման գործընթացների հետ կապված հարաբերությունները:
  2. Հավաստագրման քննությանը կարող է մասնակցել ցանկացած անձ, որը բավարարում է «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:
  3. Հավաստագրումը կազմակերպվում է տարեկան առնվազն մեկ անգամ` ըստ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարություն) հաստատած ժամանակացույցի:
  4. Հավաստագրումն անցկացվում է հետևյալ փուլերով.

1) փաստաթղթերի համապատասխանության ճանաչում՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած փաստաթղթերի ցանկի.

2) քննություն՝ թեստավորման միջոցով.

3) պետական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրում՝ հինգ տարի ժամկետով։

  1. Հավաստագրման գործընթացն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 396-Ն հրամանով հաստատված կարգի 10-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերով սահմանված գործունեություն իրականացնող հանձնաժողովները (այսուհետ` հանձնաժողով):
  2. Սույն կարգի համաձայն քննություն հանձնած անձը ճանաչվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (այսուհետ` հավաստագիր) ստացած:
  3. Հավաստագիրը (Ձև-1) պարտադիր փաստաթուղթ է հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթին մասնակցելու, նշանակվելու կամ ընտրվելու համար՝ անկախ հանրակրթական ուսումնական հաստատության կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից:
  4. Նախարարությունը հրապարակում է հավաստագրված անձանց ցանկը և տեղակայում է նախարարության պաշտոնական կայքում:

  

  1. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

   

  1. Հավաստագիր ստանալու հավակնորդի փաստաթղթերի ընդունումն իրականացվում է Նախարարության համապատասխան ստորաբաժանումում (այսուհետ՝ ստորաբաժանում)՝ հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում:
  2. Հավաստագրման մասին հայտարարության տեքստում նշվում է.

1) քննությանը և հավաստագրմանը մասնակցելու համար դիմումի ձևանմուշը (Ձև-2).

2) դիմումների ընդունման օրերը, ժամերը և վերջնաժամկետը.

3) սույն կարգի 13-րդ կետով սահմանված փաստաթղթերի ցանկը:

  1. Հավակնորդը՝ քննությանը և հավաստագրմանը մասնակցելու վերաբերյալ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին (այսուհետ` Նախարար) ուղղված դիմումը (այսուհետ՝ դիմում), ինչպես նաև սույն կարգի 13-րդ կետով սահմանված փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակը (այսուհետ՝ էլեկտրոնային փաթեթ) ներկայացնում է Նախարարություն էլեկտրոնային համակարգի միջոցով՝ նախապես գրանցվելով համակարգում և ստանալով մուտքանուն և գաղտնաբառ։
  2. Ստորաբաժանումը` սույն կարգի 9-րդ կետով սահմանված փաստաթղթերի ընդունման ժամկետը լրանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում քննության մասնակից հավակնորդների անվանացանկը, դիմումները և էլեկտրոնային փաթեթը ներկայացնում է Հանձնաժողովին:
  3. Ստորաբաժանումից ստացած յուրաքանչյուր հավակնորդի էլեկտրոնային փաթեթը ներառում է.

1)  բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակի տեսաներածված տարբերակը.

2) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ անհատական հաշվից քաղվածքի բնօրինակի տեսաներածված տարբերակը (անհրաժեշտության դեպքում՝ աշխատանքային գրքույկի բնօրինակի տեսաներածված տարբերակը).

3) անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակի տեսաներածված տարբերակը։

  1. Հանձնաժողովը որոշումներն ընդունում է նիստերի միջոցով, բաց քվեարկությամբ: Որոշումն ընդունվում է նիստին մասնակից Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:
  2. Հանձնաժողովը հավակնորդների էլեկտրոնային փաթեթը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրավիրում է նիստ:
  3. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են, եթե դրաց մասնակցում են Հանձնաժողովի բոլոր անդամները:
  4. Եթե նիստն իրավազոր չէ, քննությունը համարվում է չկայացած և 10 աշխատանքային օրվա ընթացքում անցկացվում է նոր քննություն:
  5. Նոր քննության ժամանակ քննությանը մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում և սահմանված կարգով ձևավորվում է նոր հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 396-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան:
  6. Հավակնորդը հավաստագրման անցկացման օրից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է թեստավորման հարցաշարերի մասին, իսկ քննության անցկացման վայրի, օրվա և ժամի մասին` առնվազն 10 աշխատանքային օր առաջ:

  

III. ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄ

  

  1. Սույն կարգի 3-րդ կետում սահմանված քննության ժամանակացույցը կազմվում է՝ հիմք ընդունելով քննության ու հավաստագրման համար Նախարարին դիմած հավակնորդների թիվը:
  2. Տվյալ օրը թեստավորմանը մասնակցող հավակնորդների թիվը չի կարող գերազանցել 30-ը:
  3. Նախարարությունը ապահովում է քննության անցկացման վայրը, հարմարեցված տարածքը և քննության մասնակցության մատչելիությունը:
  4. Թեստավորման հարցաշարի բովանդակությունը կազմվում է կրթության բնագավառում իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական, ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքները և գործնական կարողությունները գնահատելու նպատակով:
  5. Թեստավորման հարցաշարերը մշակում է Նախարարությունը և հրապարակում Նախարարության պաշտոնական կայքում և թեստավորման համար ստեղծված էլեկտրոնային համակարգում::
  6. Թեստավորման հարցաշարի բովանդակային բաղադրիչները բաշխվում են հետևյալ հարաբերակցությամբ`

1) կրթության բնագավառի օրենսդրություն - 45%.

2) կառավարչական գիտելիքների տիրապետում - 35%.

3) մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական գիտելիքների տիրապետում - 20%:

 

  1. ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

  

  1. Թեստավորումն անցկացվում է ամբողջությամբ էլեկտրոնային տարբերակով նախարարության կողմից ստեղծված էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով։
  2. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահում, լսարանում, դահլիճում և այլն), որն ապահովված է համապատասխան պայմաններով, այդ թվում՝ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող հավակնորդների կարիքներին բավարարող։
  3. Թեստավորմանը մասնակցելու համար Հավակնորդը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է Հավակնորդի ինքնությունը և թույլատրում է նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ, ուր Հավակնորդը զբաղեցնում է համապատասխան նստատեղ:
  4. Հավակնորդների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:
  5. Թեստավորմանը Հավակնորդին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ, ինչպես նաև թեստավորման ընթացքում Հավակնորդին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, թեստավորման առաջադրանքների կատարման հետ կապված մասնագիտական հարցեր տալ թեստավորման սենյակում գտնվող անձանց:
  6. Հանձնաժողովի քարտուղարը Հավակնորդներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, պատասխանում նրանց հարցերին:
  7. Թեստավորման յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է 1 միավոր, իսկ սխալ պատասխանը՝ 0 միավոր:
  8. Սույն կարգի 30-րդ կետի պահանջների խախտման դեպքում Հավակնորդի մասնակցությունը քննությանը դադարեցվում է, աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում 0 միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը կազմում է արձանագրություն և վավերացվում նախագահի կողմից:
  9. Համակարգ մուտք գործելուց հետո, համակարգը, միասնական բազայից, Հավակնորդի համար ձևավորում է 60 հարցից բաղկացած թեստ և ֆիքսում աշխատանքի սկիզբը։ Հավակնորդի էջում հայտնված ժամացույցը՝ հետհաշվարկի միջոցով ցույց է տալիս թեստավորման համար նախատեսված ժամանակը։
  10. Թեստավորման համար Հավակնորդին տրվում է 90 րոպե:
  11. Թեստը բաղկացած է հարցերից, որոնց պատասխանները կարող են ներկայացված լինել երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններով, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
  12. Հավակնորդը ծանոթանում է հարցերին և յուրաքանչյուր հարցի վերաբերյալ նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ` իր կարծիքով ճիշտ պատասխանը:
  13. Աշխատանքն ավարտելուց հետո Հավակնորդը սեղմում է թեստի ներքևում ստեղծված «Ավարտել» կոճակը։ «Ավարտել» կոճակը սեղմելուց հետո Համակարգը ինքնաշխատ եղանակով ձևավորում է ամփոփաթերթ, որտեղ նշվում է Հավակնորդի կողմից յուրաքանչյուր առաջադրանքին տրված պատասխանը, տվյալ առաջադրանքի ճիշտ պատասխանը, ճիշտ պատասխանների քանակը և ընդհանուր առաջադրանքների համեմատ ճիշտ պատասխանների տոկոսային հարաբերությունը։
  14. Թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակը սպառվելուց հետո Համակարգը փակում է առաջադրանքների կատարման համար նախատեսված պատուհանը և ինքնաշխատ եղանակով ձևավորում է սույն կարգի 39-րդ կետում նշված ամփոփաթերթը։
  15. Ամփոփաթերթը ձևավավորվելուց հետո հասանելի է համակարգում հանձնաժողովի և տվյալ հավակնորդի էջում։
  16. Թեստավորման ժամանակ առաջադրանքները կատարելու համար նախատեսված ժամանակը լրանալուց հետո համակարգը կազմում է արձանագրություն (Ձև-3), որտեղ նշվում է յուրաքանչյուր Հավակնորդի անունը, ազգանունը, հայրանունը, ճիշտ պատասխանների քանակը և բոլոր առաջադրանքների համեմատությամբ ճիշտ պատասխանների տոկոսային հարաբերությունը։ Արձանագրությունը հաստատվում է Հանձնաժողովի նախագահի կողմից և հրապարակվում համապատասխան ցուցանակի վրա:

  

  1. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ

  

  1. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել Հանձնաժողովին` թեստավորման արդյունքների հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում:
  2. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության վիճարկումն է:
  3. Եթե Հանձնաժողովը որոշում է բավարարել Հավակնորդի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար 0 միավոր ստացած բոլոր Հավակնորդների միավորներն ավելացվում են մեկ միավորով:
  4. Հանձնաժողովը հանձնման ակտով, Ստորաբաժանմանը փոխանցում է քննության փաթեթը, որն իր մեջ ներառում է Հանձնաժողովի կողմից կազմված կամ ընդունված հետևյալ փաստաթղթերը և նյութերը`
    • Հանձնաժողովի կնիքի և Հավակնորդների քանակին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթերի ստացման մասին ստացականը.
    • Հավակնորդների ու Հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը.
    • ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) հավակնորդների քննության արձանագրությունը.
    • թեստավորման արդյունքներն ամփոփելու մասին համակարգի կազմած արձանագրություն.
    • այլ փաստաթղթեր (այդպիսիք լինելու դեպքում):
  5. Նախարարության աշխատակազմը սույն կարգի 46-րդ կետով սահմանված փաստաթղթերն ու նյութերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

     

  1. V ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՇՆՈՐՀՈՒՄ

  

  1. Քննությանը մասնակցած և Հանձնաժողովի որոշումով «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի)» շնորհման ենթակա հավակնորդին շնորհվում է «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր»` հինգ տարի ժամկետով:
  2. Հավաստագիրը շնորհվում է քննության արդյունքները ամփոփելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

  

VII. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆ

  

  1. Զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հավաստագրման քննություններին կարող են մասնակցել դիտորդի կարգավիճակով` առնվազն մեկ օր առաջ գրանցվելով Նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունում:
  2. Գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել լրատվամիջոցի (կազմակերպության) տնօրինության կողմից պաշտոնական նամակ Նախարարի անունով, որում նշված կլինեն լուսաբանող լրագրողի կամ հասարակական կազմակերպությունը ներկայացնող անձի անունը, ազգանունը, աշխատանքային և բջջային հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն:
  3. Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է գրանցել ոչ ավելի, քան 1 դիտորդ (հեռուստաընկերությունները նաև 1 օպերատոր).
  4. Գրանցված դիտորդները պարտավոր են մինչև քննության մեկնարկը ներկայանալ հավաստագրման քննության նախագահին` ներկայացնելով դիտորդի կարգավիճակը հավաստող փաստաթուղթը:
  5. Դիտորդը պարտավոր է քննության ընթացքում պահպանել լռություն և ոչ մի ձևով չխաթարել քննության բնականոն ընթացքը:
  6. Հավաստագրման քննության մասնակից դիտորդը լրագրողական աշխատանքը կարող է իրականացնել քննասենյակում միայն հանձնաժողովի նախագահի ներկայությամբ և ուղղորդմամբ:
  7. Դիտորդը սույն կարգի 54-րդ կետով սահմանված պահանջների չկատարման դեպքում՝ Հանձնաժողովն իրավունք ունի որոշում կայացնել դիտորդին քննասենյակից դուրս հրավիրելու մասին, ինչպես նաև գրավոր դիմելու Նախարարին տվյալ անձի դիտորդի կարգավիճակը չեղյալ համարելու վերաբերյալ:

  

VIII. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ (ՀԱՎԱՍՏԱԳՐԻ) ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

   

  1. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) գործողությունը դադարեցվում է հետևյալ դեպքերում՝
  • ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձի կողմից հավաստագիր ստանալու համար ներկայացրած փաստաթղթերում կեղծ տեղեկատվություն հայտնաբերվելու.
  • հավաստագիր ստացած անձի կողմից ուսումնադաստիարակչական գործառույթների հետ անհամատեղելի արարք թույլ տալու.
  • հավաստագիր ստացած անձի կողմից պաշտոնավարման ընթացքում պետությանը ֆինանսական և գույքային վնաս պատճառելու.
  • հավաստագիր ստացած անձի՝ դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու.
  • հավաստագիր ստացած անձի՝ դատական կարգով մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելու.
  • հավաստագիր ստացած անձի այնպիսի հիվանդությամբ տառապելու, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը.
  • հավաստագիր ստացած անձի՝ հանցագործության համար դատապարտվելու և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:
  1. Սույն կարգի 57-րդ կետով սահմանված դեպքերից որևէ մեկի հայտնաբերման դեպքում Նախարարի որոշմամբ դադարեցվում է անձին տրված հավաստագրի գործողությունը:
  2. Անձը, ում տրված հավաստագրի գործողությունը դադարեցվել է սույն կարգի 57-րդ կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված դեպքերում, կարող է դիմել նոր հավաստագիր ստանալու համար՝ հավաստագրի գործողության դադարեցման օրվանից առնվազն 5 տարի հետո:
  3. Հավաստագրի գործողության դադարեցման որոշումն ընդունվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Նախարարությունը տեղեկացնում է համապատասխան լիազորված մարմիններին` օրենսդրությամբ սահմանված կարգով զբաղեցրած պաշտոնից ազատելու համար անձին, ում ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի գործողությունը դադարեցվել է:
  4. Նախարարությունը իր պաշտոնական կայքում հրապարակում է այն անձանց ցանկը, ում հավաստագրի գործողությունը դադարեցվել է:

 

 

 

 

 

 

   Ձև-1

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ

  

Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր

   

ՍԵՐԻԱ Ա

N 0000

       

_____________________________________________________________________________

(անուն, հայրանուն, ազգանուն)

    

Իրավունք ունի

մասնակցել հանրակրթական ուսումնական

հաստատության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին

   

Նախարար _________________________

(ստորագրություն)

______________________________________

(անուն, ազգանուն)

 

 

 

«_____» _________________ 20____թ.

 

 

Կ.Տ.

 

 

 

 

Հավաստագիրը վավեր է մինչև «___» _______20__թ.

        

 

 

 

 

 

 

 

 

 

  

3x4

լուսանկար

   

 

 

Ձև-2

Հայաստանի Հանրապետության

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

     

պարոն/տիկին__________________________________-ին

 

__________________________________-ից

դիմողի անունը, հայրանունը, ազգանունը             

 

____________________________________

դիմողի հաշվառման վայրը                 

 

____________________________________

դիմողի հեռ. (աշխ., բնակ., բջջ.)               

 

_____________________________________

անձնագրի կամ նույնականացման քարտի

  սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել   

 

Ծնված` _____________________________________

օրը, ամիսը, տարին, վայրը                

    

Դ Ի Մ ՈՒ Մ

     

Ծանոթանալով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի ստացման քննության կազմակերպման և հավաստագրման մասին հայտարարությանը:

Խնդրում եմ գրանցել ինձ որպես ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնորդ:

Իմ մասին հայտնում եմ.

   

Քաղաքացիությունը

________________________________________________________________________________

(Հայաստանի Հանրապետության, իսկ երկքաղաքացիության դեպքում` նշել կարգավիճակի ստացման ժամկետը և երկիրը)

 

Դատարանի օրինական ուժի մեջ դատավճռի հիման վրա

_________________________________________________

(դատապարտվել եմ, չեմ դատապարտվել)

    

Սահմանված կարգով չհանված կամ չմարված դատվածություն

__________________________________________________

                     (ունեմ, չունեմ)

 

Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ

__________________________________________________

       (ճանաչվել եմ, չեմ ճանաչվել)

 

Դատական կարգով մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից

__________________________________________________

               (զրկվել եմ, չեմ զրկվել)

 

Մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությամբ

___________________________________________

  (տառապում եմ, չեմ տառապում)

 

Լեզուների իմացությունը

_______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

(հայերենի և առնվազն մեկ օտար լեզվի տիրապետման մակարդակները)

      

Համակարգչային գրագիտությունը

____________________________________________________________________

____________________________________________________________________

(տիրապետման մակարդակը, համակարգչային ծրագրերի իմացությունը)

       

Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

       

Դիմող` ______________________

           ստորագրություն

«___» ________20___ թ.

 

 

 

    

 

 Ձև-3

   

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ (ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ) ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    

N

Ազգանուն, անուն, հայրանուն

Նշում հավաստագիր ստանալու կամ չստանալու մասին

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

Հանձնաժողովի նախագահ`________________ /___________________/

 

Հանձնաժողովի քարտուղար`________________ /___________________/

 

Կ. Տ.

 

____________ __________ 20   թ.

       

  • Обсуждалось

    21.10.2022 - 05.11.2022

  • Тип

    Приказ

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2462

Принт

Связанные документы / ссылки