Добавить в избранное

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԴՈՆՑԻ ՓՈՂՈՑԻ N 4 և N 4/3 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 16-րդ մասի «ա» կետին, 15-րդ հոդվածի 9-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    որոշում     է.

  1. Հաստատել պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 4 և N 4/3 հասցեներում (Արաբկիր վարչական շրջան) կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վաճառքի կարգը` համաձայն հավելվածի:
  2. Սահմանել, որ ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն:
  3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի անվամբ կենտրոնական գանձապետարանում բացել արտաբյուջետային հաշիվ, որի մուտքերն ու ելքերը ներառվում են տվյալ բյուջետային տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հաշվետվության մեջ:
  4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետի համաձայն բացված արտաբյուջետային հաշվի մուտքերն են ծրագրի շահառուների կողմից պետությանը կատարվող կանխավճարները (տնտեսագիտական դասակարգման կապիտալի օտարման գծով կանխավճար), կառուցապատողին տրամադրված կանխավճարի դիմաց ստացվող տոկոսները, իսկ ելքերը կատարվում են ըստ նախահաշվի՝ հետևյալ ուղղություններով. կառուցապատողի և պետության միջև կնքված նախնական առուվաճառքի պայմանագրի շրջանակներում կառուցապատողին կատարվող կանխավճարներ (տնտեսագիտական դասակարգման կապիտալի ձեռքբերման գծով կանխավճար), ծրագրի շահառուների կատարած կանխավճարի գծով օգնության գումարների (տրանսֆերտներ) վճարումներ, ծրագրի շահառուների վճարած կանխավճարի վերադարձներ:
  5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝ ապահովել՝
  • Հայաստանի Հանրապետության անունից գործող՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի և «Միկշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 4 և N 4/3 հասցեներում (Արաբկիր վարչական շրջան) կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրի և Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 4 և N 4/3 հասցեներում (Արաբկիր վարչական շրջան) կառուցապատվող հողամասի գրավի պայմանագրի կնքումը՝ սույն որոշմամբ հաստատված կարգով սահմանված հիմնական պայմաններով.
  • Հայաստանի Հանրապետության անունից գործող՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի և ծրագրի վարկատուների հետ սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված համապատասխան համաձայնագրերի կնքումը։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Обсуждалось

    09.10.2017 - 27.10.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10418

Принт