«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՄՐՑԱՆԱԿ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՀԱՆԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՄՐՑԱՆԱԿ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
««Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 25-ի N 02/11/16695‑2022 հանձնարարականի՝ հիմք ընդունելով «Պետական մրցանակների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը: Որոշման ընդունմամբ հնարավոր է դառնում Հայաստանի Հանրապետության զարգացման գործում ներդրած ավանդի համար գնահատման ու պարգևատրման ևս մեկ համակարգ ներդնել, որը կնպաստի հանրապետության տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը:
- Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը
Նմանատիպ մրցանակներ սահմանվել և շնորհվել են 2004-2018 թվականներին՝ ՀՀ նախագահի համպատասխան հրամանագրի համաձայն:
«Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամն առաջարկել է նոր մրցանակ սահմանել և ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 25-ի N 02/11/16695-2022 հանձնարարականի մշակվել է ««Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որի ընդունումը նպատակ է հետապնդում նաև Հայաստանի Հանրապետության զարգացման գործում ունեցած ավանդի գնահատման ու խախուսման և տնտեսության զարգացման համար:
Որոշման նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
««Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ կներդրվի և կկիրառվի հանրապետության տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը նպաստող՝ Հայաստանի Հանրապետության զարգացման գործում ներդրած ավանդի համար գնահատման ու պարգևատրման ևս մեկ համակարգ:
««Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ նոր իրավական ակտեր և գործող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չի առաջանում:
Մրցանակի մաս կազմող դրամական պարգևները, ինչպես նաև կրծքանշանի և համապատասխան վկայագրերի պատրաստման գումարները հատկացվելու են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի կողմից: ««Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Обсуждалось
21.06.2022 - 07.07.2022
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 4078
Принт