Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 21.06.2022 - 07.07.2022

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՄՐՑԱՆԱԿ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ        ««Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 25-ի N 02/11/16695‑2022 հանձնարարականի՝ հիմք ընդունելով «Պետական մրցանակների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը: Որոշման ընդունմամբ  հնարավոր է դառնում Հայաստանի Հանրապետության զարգացման գործում ներդրած ավանդի համար  գնահատման ու պարգևատրման ևս մեկ համակարգ ներդնել, որը կնպաստի  հանրապետության տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը:
0 3292

Обсуждалось 30.10.2020 - 20.11.2020

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Արտադրանքի նկատմամաբ համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելու համար համապատասխանության գնահատման մարմինները (սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաները) հավատարմագրման անդամավճարից բացի, նշանակման համար վճարում են նաև պետական տուրք` բազային տուրքի 120-ապատիկի չափով: Օրենքի փոփոխությունը ուղղված է համապատասխանության գնահատման մարմինների (սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների)` որոշակի չափով ֆինանսական կայունության ապահովմանը, ինչպես նաև ֆինանսական բեռի թեթևացմանը:
0 4488