Հիշել նախագիծը

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՄՐՑԱՆԱԿ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՆԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՄՐՑԱՆԱԿ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

       ««Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 25-ի N 02/11/16695‑2022 հանձնարարականի՝ հիմք ընդունելով «Պետական մրցանակների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը: Որոշման ընդունմամբ  հնարավոր է դառնում Հայաստանի Հանրապետության զարգացման գործում ներդրած ավանդի համար  գնահատման ու պարգևատրման ևս մեկ համակարգ ներդնել, որը կնպաստի  հանրապետության տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը:

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

Նմանատիպ մրցանակներ սահմանվել և շնորհվել են 2004-2018 թվականներին՝ ՀՀ նախագահի համպատասխան հրամանագրի համաձայն:

«Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամն առաջարկել է նոր մրցանակ սահմանել և ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի   մայիսի 25-ի N 02/11/16695-2022 հանձնարարականի մշակվել է ««Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որի ընդունումը նպատակ է հետապնդում  նաև  Հայաստանի Հանրապետության զարգացման գործում ունեցած ավանդի գնահատման ու խախուսման  և տնտեսության զարգացման համար:

Որոշման նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

  Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

 ««Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ կներդրվի և կկիրառվի հանրապետության տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը նպաստող՝ Հայաստանի Հանրապետության զարգացման գործում ներդրած ավանդի համար գնահատման ու պարգևատրման ևս մեկ համակարգ:

««Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ նոր իրավական ակտեր և գործող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չի առաջանում:

Մրցանակի մաս կազմող դրամական պարգևները, ինչպես նաև կրծքանշանի և համապատասխան վկայագրերի պատրաստման գումարները հատկացվելու են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի կողմից:    ««Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

  • Քննարկվել է

    21.06.2022 - 07.07.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3245

Տպել