Հիշել նախագիծը

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՄՐՑԱՆԱԿ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

« ___ » ___________2022 թվականի № ____ -Ն

 

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՄՐՑԱՆԱԿ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության զարգացման գործում ներդրած ավանդի համարպարգևատրման նպատակով սահմանել «Հանրապետություն» մրցանակ և այն շնորհել յուրաքանչյուր տարի՝ սկսած  2023 թվականից:
  2. Սահմանել, որ «Հանրապետություն» մրցանակը յուրաքանչյուր բնագավառի համար շնորհվում է համանուն վկայագրի, կրծքանշանի և դրամական պարգևի ձևով:
  3. 3. Առաջարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել «Հանրապետություն» մրցանակի մրցանակակրի ընտրություն կատարող հանձնաժողովի՝ ըստ բնագավառների, անհատական կազմը և աշխատակարգը:
  4. Ընդունել ի գիտություն, որ`

   1) մրցանակի ըստ անվանակարգերի բաշխումը և պարգևատրման չափերի սահմանումը, համապատասխան բնագավառների հանձնաժողովների կողմից մրցանակի թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունն  ու առաջադրումը կատարվում և կրծքանշանի բնութագիրը կազմվում է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի և «Հայաստան» համահայկական  հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի համաձայն.

2) մրցանակի մաս կազմող դրամական պարգևները, ինչպես նաև կրծքանշանի և համապատասխան վկայագրերի պատրաստման գումարները հատկացվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի կողմից:   

  1. 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

           ՎԱՐՉԱՊԵՏ

  • Քննարկվել է

    21.06.2022 - 07.07.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3185

Տպել