«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՄՐՑԱՆԱԿ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
« ___ » ___________2022 թվականի № ____ -Ն
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՄՐՑԱՆԱԿ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության զարգացման գործում ներդրած ավանդի համարպարգևատրման նպատակով սահմանել «Հանրապետություն» մրցանակ և այն շնորհել յուրաքանչյուր տարի՝ սկսած 2023 թվականից:
- Սահմանել, որ «Հանրապետություն» մրցանակը յուրաքանչյուր բնագավառի համար շնորհվում է համանուն վկայագրի, կրծքանշանի և դրամական պարգևի ձևով:
- 3. Առաջարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել «Հանրապետություն» մրցանակի մրցանակակրի ընտրություն կատարող հանձնաժողովի՝ ըստ բնագավառների, անհատական կազմը և աշխատակարգը:
- Ընդունել ի գիտություն, որ`
1) մրցանակի ըստ անվանակարգերի բաշխումը և պարգևատրման չափերի սահմանումը, համապատասխան բնագավառների հանձնաժողովների կողմից մրցանակի թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունն ու առաջադրումը կատարվում և կրծքանշանի բնութագիրը կազմվում է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի համաձայն.
2) մրցանակի մաս կազմող դրամական պարգևները, ինչպես նաև կրծքանշանի և համապատասխան վկայագրերի պատրաստման գումարները հատկացվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի կողմից:
- 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
-
Discussed
21.06.2022 - 07.07.2022
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 4089
Print