Добавить в избранное

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

««Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով․

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մի շարք օրենքներով և այլ իրավական ակտերով մատուցվող ծառայությունները թվով 34-ն են, ինչի արդյունքում տրամադրվում են լիցենզիաներ, թույլտվություններ, հավաստագրեր և եզրակացություններ։

ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 26-ի ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ ծանուցման ենթակա գործունեության տեսակներով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու մասին» N  739–Ա որոշմամբ ևս մի շարք  ծանուցման ենթակա գործունեության տեսակներով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին է սահմանվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Նշված որոշման շրջանակներում՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի՝

1․  «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր»,

2․ «Անասնաբուժասանիտարական փորձաքննություն»,

3․ ««Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն՝ առանց իրացման իրավունքի»,

4․ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն», 

5․ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն մեղրից, պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրություն»,

6․ «Գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների և մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրություն»,

7․ «Գարեջրի արտադրություն»,

 8․ ««Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծում» ծանուցման ենթակա գործունեության տեսակների ծառայությունների մատուցումն իրականացվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

Հաշվի առնելով մատուցվող ծառայությունների քանակի ավելացման հանգամանքը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի գերծանրաբեռնվածությունը, ինչպես նաև հիմք ընդունելով իրավական ակտերով նախատեսված թույլատվական փաստաթղթերի տրամադրման սուղ ժամկետները (նվազագույնը 3 աշխատանքային օր) անհրաժեշտություն է առաջանում վերը նշված թույլատվական փաստաթղթերի տրամադրման իրավական ակտերի ընդունման լիազորությունը վերապահել գլխավոր քարտուղարին։

 

2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարությունից 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

 

  1. Առաջարկվող կագավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է պետական մարմնի ղեկավարի լիազորությունների շրջանակում ընդունվող անհատական իրավական ակտերի ընդունման լիազորությունը գլխավոր քարտուղարին վերապահելու հնարավորություն սահմանելը:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ հնարավորություն է ստեղծվում մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կատարել պատշաճ և ժամանակին, ինչի արդյունքում կապահովվի Կառավարության կողմից որդեգրած տնտեսական քաղաքականության միասնական և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև ժամանակային առումով չի խոչընդոտվի քաղաքացիների և գործարար հատվածի կողմից իրականացվող գործունեությունները (արտահանման, ներմուծման և այլ գործունեությունների իրականացում)։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծերի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:

  • Обсуждалось

    14.06.2022 - 29.06.2022

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Здравоохранение, Безопасность, Сельское хозяйство, Образование и наука, Государственные доходы, Охрана природы, Авиация, Градостроителство, Международные отношения, Работа и занятость, Социальное обеспечение, Энергетика и природные ресурсы, Спорт и молодежь, Культура, Экономика, Ядерная безопасность, Транспорт, Финансовая, Территориальное управление и развитие, Экономическая, Чрезвычайные ситуации, Диаспора, Управление государственным имуществом, Кадастр, Борьба с коррупцией, Европейским суд по правам человека, Пробация, Уголовно-исполнительная, Юридическая взаипомощь, Принудительное исполнение судебных актов, Уголовное законодательство, Гражданское и коммерческое законодательство, Конституционное и административное законодательство, Банкротство, Электронная юстиция, Нотариальный, Агентства загса, Уголовный процесс, Гражданский процесс, Примирительство, Ювенальная юстиция, Сохранение и использование движимого культурного наследия, Защита историко-культурного наследия, Защита нематериального культурного наследия, Современное искусство, Приватизация государственного имущества, Отчуждение государственной собственности, Доверительное управление имуществом, Учет государственной собственности, Дарение и пожертвование государственной собственности, Аренда государственного имущества, Использование и обслуживание государственной собственности, Спортивный туризм, Спортивная медицина и антидопинговая служба, Внебольничная медицинская помощь и обслуживание, Медицинская помощь и обслуживание больниц, Общественное здравоохранение, Охрана здоровья матери и ребенка, Электронное здравоохранение, Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция, Борьба с трафикингом и незаконным оборотом наркотиков, Борьба с насилием в семье и защита прав несовершеннолетних, Безопасность дорожного движения, Использование атомной энергии, Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения), Водное хозяйство, Телекоммуникация(электронная коммуникация), Почтовая связь, Публичная служба, Потребительский, Обеспечения свободы информации, Гражданская служба, Управленческие правоотношениями, Общественное управление, Административные правонарушения, Инспекционная система, Индустрия высоких технологий, Информационные технологии

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 780

Принт