Добавить в избранное

Проект принят

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ և հարակից օրենքների նախագծեր

         ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և ««Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր) կարգավորվել են հետևյալ հարցերը.

  • հստակեցվել են սնանկության կառավարչին ներկայացվող պահանջները, ամրագրվել է, որ խոշոր հարկ վճարող համարվող իրավաբանական անձի սնանկության, ինչպես նաև սնանկության վտանգի վերաբերյալ գործերով սնանկության կառավարիչ է նշանակվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից որպես սնանկության կառավարիչ հաշվառված աուդիտորական կազմակերպությունը.
  • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը վերապահվել է սնանկության կառավարիչներին հաշվառելու և նրանց հաշվառումից հանելու, ինչպես նաև համակարգչային հատուկ ծրագրի վարմամբ սնանկության կառավարիչ ընտրելու և նրա թեկնածությունը դատարանին ներկայացնելու իրավազորություն.
  • նվազեցվել է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության ազդեցությունը սնանկության կառավարիչների գործունեության վրա նրանց գործունեության վերահսկողությունը վերապահելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
  • բացառվել է կառավարիչների կողմից որպես մուտքի վճար կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը 5.000.000 ՀՀ դրամի վճարումը, իսկ անդամավճարների և անդամներից գանձվող ցանկացած այլ վճարման չափի սահմանումը պետք է համաձայնեցվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ.
  • մանրամասն կարգավորում է ստացել սնանկության կառավարիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ այն վերապահելով նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, ընդ որում, կառավարչի նկատմամբ խիստ նկատողություն՝ որպես կարգապահական տույժի տեսակ, կարող է կիրառել միայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը.
  • ամրագրվել է սնանկության կառավարչի հաշվետվողականությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և դատարանի հանդեպ.
  • նվազեցվել են սնանկության կառավարիչների վարձատրության տոկոսադրույքները և ավելացվել է ֆինանսական առողջացմամբ սնանկության վարույթն ավարտելու դեպքում վճարվող տոկոսադրույքի չափը.
  • սնանկության կառավարիչների կողմից իրականացվող գործողությունների համար (օրինակ՝ գույքի գնահատում, աճուրդի կազմակերպում, կրկնակի աճուրդի կազմակերպում և այլն) սահմանվել են հստակ ժամկետներ.
  • կանոնակարգվել է պարտապանի իրական և հնարավոր գույքային զանգվածի վերաբերյալ տեղեկությունները պարտապանի կողմից հայտնելու գործընթացը, սահմանվել է պատասխանատվություն այդ առումով պարտապանի կողմից իր պարտականությունները չկատարելու համար, ինչպես նաև նախատեսվել է գույքագրման նպատակով պարտապանի բնակարան կամ այլ շինություն սնանկության կառավարչի ազատ մուտք գործելու հնարավորություն.
  • ամրագրվել է սնանկության կառավարչի պարտականությունը ընտրելու այն բանկը, որը սնանկության հատուկ հաշիվը բացելիս կամ դրա հետագա սպասարկման ընթացքում այս մասով կսահմանի առավել բարձր տոկոսներ.
  • հստակեցվել են սնանկության կառավարչի որակավորումը դադարեցնելու հիմքերը.
  • պարտատերերին վերապահվել է պարտապանի գույքի գնահատման հարցում ակտիվ դերակատարում: Բացի այդ, սահմանվել է պարտապանի գույքի գնահատման հստակ ժամկետ, ինչպես նաև անշարժ գույքի գնահատման մեթոդները և դրանց կիրառման կարգը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե կողմից սահմանելու դրույթ.
  • հստակեցվել է պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծության բովանդակությունը.
  • նախատեսվել է պարտապանի գույքի՝ հրապարակային սակարկություններով վաճառքն իրականացնելու էլեկտրոնային կարգ.
  • սահմանվել է, որ սնանկության կառավարիչը պարտապանի բնակարանը, բնակելի տունը և այլ շինությունը վաճառելու միջնորդության մեջ կարող է ներառել պահանջ՝ վտարելու բնակարանը, բնակելի տունը կամ շինությունն զբաղեցնող պարտապան սեփականատիրոջը, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով.
  • նախատեսվել է, որ պահանջների բավարարումից հետո պարտապանի անվամբ միջոցներ մնալու դեպքում սնանկության կառավարիչը կատարում է մորատորիումի ողջ ժամանակահատվածի համար պարտապանի վճարային, ներառյալ՝ հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվարկ և Օրենքով սահմանված կարգով կատարում դրանց մարումը:
  • սնանկության գործը վարելու և գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու համար նախատեսվել է նաև էլեկտրոնային կարգ:
  • Обсуждалось

    02.10.2017 - 18.10.2017

  • Тип

    Закон

  • Область

    Экономическая, Гражданское и коммерческое законодательство, Банкротство

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 44931

Принт

Предложения

Սամվել Թադևոսյան

18.10.2017

Ծանոթանալով ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքում (այսուհետ նաևª Օրենք) փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախա•ծին (այսուհետ նաևª Նախա•իծ) ներկայացնում եմ հետևյալ կարծիքը. Գործող ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքն ունի բազմաթիվ թերություններ և հակասություններ, որոնց սնանկության մասնա•իտացում ունեցող դատավորներն ու սնանկության •ործերով կառավարիչներն հանդիպում են ամենօրյա աշխատանքների ընթացքում: Ներկայացված Նախա•իծը ոչ միայն չի լուծում առկա խնդիրները, այլ ավելի է խորացնում այն: Նախա•իծը պարունակում է այնքան հակասական նորմեր և իրարամերժ լուծումներ, որ անհնար է դարձնում դրանց վերաբերյալ կոնկրետ դիրքորոշում արտահայտելը, առաջարկների արդյունքում այն շտկելը: Այն, որ սնանկության դաշտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնց պատճառները և սուբյեկտիվ են և օբյեկտիվ, փաստ է, սակայն, ներկայացված նախա•ծով դրանց հստակ լուծում չի տրվում: Պետք է փաստել, որ Նախա•ծին կից ներկայացված հիմնավորումներում որևէ կերպ արտահայտված չէ այսօր •ործող օրենսդրության կիրառմամբ սնանկության •ործերով դատական պրակտիկայի որևէ վերլուծություն, ինչպես նաև նախատեսվող փոփոխություններով առկա կոնկրետ խնդիրների լուծման արդյունավետ ընթացակար•երն ու •ործելակազմը: Մասնավորապես, Նախա•ծով և կից ներկայացված հիմնավորմամբ որևէ կերպ պատճառաբանված չէ արդյոք± սնանկության •ործերով կառավարիչների աշխատավարձների նվազեցումները կբերի սնանկության վարույթի բարելավմանը կամ մի վարույթի ընթացքում երեք ան•ամ կառավարիչների փոփոխությունը հնարավորինս կնպաստի պարտատերերի պահանջների բավարարմանը կամ դատական հսկողությունը բավարար չէ սնանկության •ործերով կառավարիչների նկատմամբ և բացի այդ անհրաժեշտ է կրկնակի հսկողություն նաև •ործադիր մարմնի կողմից (նաև դատական վարույթի նկատմամբ): Ինչ վերաբերվում է ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախա•ծում սահմանված ժամկետներին, ապա դրանց չեմ անդրադառնում, քանի որ իրականանելի չեն և չեն համապատասխանում ինչպես այսօր •ործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենս•րքին, այնպես էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենս•րքի և ՀՀ դատական օրենքի նոր նախա•ծերին: Նախա•ծով պարտապանի •ույքի •ույքա•րման և ընդհանրապես պարտապանի •ույքի որևէ կերպ իրացման վերաբերյալ նոր ընթացակար•երը (•ույքա•րման ժամկետ, միջնորդություններ դատարան ներկայացնելու ժամկետ և վաճառքն իրականացնելու ժամկետ) ըստ էության իրական խոչընդոտներ են հանդիսանալու պարտապանի առողջացման համար: Անդրադառնալով ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքում 2006թ. կատարված փոփոխությամբ ներմուծված ՙՍնանկության վտան•ի վերաբերյալ դրույթներում ներկայացված փոփոխությանը, ապա դրանք ընդհանրապես չեն բխում նշված ինստիտուտի էությունից, քանի որ որոշակիորեն նույնացված է սեփական սնանկությունը ճանաչելու իրավահարաբերությունների հետ (օրինակ պահանջի ներկայացում սնանկության վտան•ի դիմումի քննության ընթացքում): Չնայած այն հան•ամանքին, որ իրականում այսօր գործող օրենսդրությամբ առկա են մի շարք խնդիրներ, ինչպիսի պայմաններում օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես •ալը ողջունելի է, այնուամենայնիվ պետք է արձանա•րել, որ սնանկության ինստիտուտում առկա իրական և օբյեկտիվ խնդիրները լուծում չեն ստանում:

Levon Petrosyan

18.10.2017

<<ՍԳԿԿ>> ԻԿԿ Դիտորդ խորհրդի անդամ Լևոն Պետրոսյան Նախագծի 22-րդ հոդվածը պետք է ընդրանապես չքննարկել, հանել նախագծից: Սնանկության գործով կառավարիչը պետք է գործի անկախ և ՀՀ արդարադատության նախարարությունը չպետք է միջամտի կառավարչի գործունեությանը և վերջինս գործի միայն դատարանի հսկողության տակ, կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար: Պետական մարմինը 0,5 տոկոսի անուղակի հարկ է սահմանում կառավարչի նկատմամբ առանց հիմնավորմամբ, թե ինչ նպատակով է այն գանձվելու: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը շուրջ 6 տարի հատուկ համակարգծային ծրագրի միջոցով իրականացնում է կառավարիչների վիճականությունը, իմ իմանալով /5 տարի է հանդիսանում եմ դիտորդ խորհրդի անդամ/չկա որևէ բողոք կամ առաջարկություն՝պարտապանների, պարտատերերի,կառավարիչների և դատարանների կողմից /սնանկության վարույթ իմ մասնակիցներ/: Ինչու փոփոխել այն: Սովորաբար ինչ որ բան փոխում են եթե այն լավ չի աշխատում և կան բազմաթիվ թերություններ և բողոքներ/ գոնե մի քիչ/: Տվյալ ծրագրի մասին դրվատանքով են արտհայտվել նաև համաշխարհային բանկի ներկայացուցիչները: Նախագծի 28-րդ հոդվածի 2-րդ կետը ենթակա է փոփոխման, քանի որ ՀՀ որ ՀՀ Արդարադատության հետ համաձայնեցումը կխաթարի հասարակական կազմակերպության ընդհանուր /բարձրագույն օրգան/ ժողովի անկախությունը: Նախագծի 35-րդ հոդվածի թ/ ենթակետում՝ առավել բարձր տոկոսներ վճարող բառերը անհիմն են, քանի որ սնանկության վարույթում հավաքագրված գումարները չեն ներդրվում որպես ավանդ և դրանց նկատմամբ տոկոսներ չեն հաշվեգրվում: 52 հոդվածի 1-ին կետը ենթակա է փոփոխման, քանի որ գույքի գնահատումը կատարվում է մասնագիտական կազմակերպության կողմից և երկշաբաթյա ժամկետ սահմանելը անիրատեսական է: Սնանկության գործով կառավարիչների մեծ մ-իասը շահագռգռված են սնանկության վարույթները շուտ ավարտելու և շատ աշխատավարձ ստանալու և չպետք է պատասխանատվության ենթարկվեն մի բանի համար, որ իրենցից կախված չէ: Կառավարիչները հարցումներ են անում տարեր նախարարություններ և գերատեսչություններ, որի պատասխանները կառավարիչները ոչ միշտ է ժամանակին ստանում: ԴԱՀԿ ծառայությունը կատարողական գործողությունների համար նախատեսվում է երկամսյա ժամկետ, պատահում է նաև որ այդ ժամկետները ավելի երկար են ձգվում թող նախագծի հ եղանակները ճշտեն: Հնարավոր տարբերակներից մեկը՝ վարույթ սկսում է մի հարկադիր կատարողը, անցնում է 1-1,5 ամիս և վարույթ անցնում է ուրիշ հարկադիր կատարողի, դրանից բխող հետևանքներով: Այս նախագիծը սահմանում է միայն պատասխանատվություն կառավարիչների համար և փոխարեն ոչ մի լրացուցիչ լծակ չի նախատեսվում կառավարիչների աշխատանքը ավելի արդյունավետ, որակյալ և ճկուն դարձնելու համար, անհրաժեշտ է ուժեղացնել սնանկության մասին օրենքի որոշ հոդվածներ, ինչպես ԴԱՀԿ-ի օրենքը: Բանկերին գրություններ ենք ուղարկում՝ խնդրելով տրամադրել պարտապանների վերաբերյալ վերջին հինգ տարվա շարժը և մնացորդի վերաբերյալ տեղեկություններ:Լավագույն դեպքում տրամադրում են վերջին մեկ տարվա քաղվածքը և պահանջում են վճարել: Տեղեկանալով,որ պարտամանի հաշվին գումար կա, կրկին դիմում ենք բանկին խնդրելով գումարը փոխանցել սնանկության հատուկ հաշվին:Մեծ մասամբ պատասխանում են, որ ԴԱՀԿ ծառայության կողմից կիրառված է արգելանք, չնայած որ <Սնանկության մասին> ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 6 կետի համաձայն վերանում են պարտապանի գույքի վրա կիրառված բոլորարգելանքները: Նորից միջնորդություն դատարան,նորից կատ.թերթ ԴԱՀԿ ծառայություն,նորից երկամսյա կատարման ժամկետ և այլ/ժամկետները ոնց կրճատի կառավարիչը/: Ինչ նպատակ է հետապնդում առաջարկվում է՝ պահանջների վերջնական ցուցակի հաստատումից պարտատերերի 2/3-ի առաջարկությամբ դատարանը նշանակում է նոր կառավարիչ և ինչու ??? կոռուպցիոն ռիսկեր/: Այսինքն մտցվում է երեք կառավարչի գաղափարը/երկուսը քիչ էր՝կրկին փորձիր/: Աուդիտորական կազմակերպությունը որպես սնանկության գործով կառավարիչ հաշվառման համար ընդամենը ներկայացնում են դիմում ՀՀ արդադատատության նախարարություն և վերջ, գրչի մի հարվածով դառնում է սնանկության գործով կառավարիչ, առանց քննության, մասնագիտական որակավորմամբ, փորձի և վճարում է նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ ինչու ոչ 100-ի կամ հազարապատիկի չափով ???/ չէ որ նախատեսվում առայժմ խոշոր հարկատունների սնանկությունների գործերի վարումը, հետո էլ կավելացնեն խոշոր, գույքային գործերի վարումը /կոռուպցիոն ռիսկեր/:

Արմեն Խաչատրյան

18.10.2017

ժամանակ քիչ է մնացել, դրա համար գրեմ ընդհանուր 1. Նախագիծը վատ է: Կառավարիչի գործը ինքնին ոչ շնորհակալ գործ է: Փոխարենը բարձրացվի կառավարիչի սոցիալական պաշտպանվածությունը , իջեցվում է վարձատրությունը: 2. Նախագիծը վատ է պարտապանների համար, առողջացումը դառնում է ֆիկցիա, ինչ է նշանակում << նախատեսվել է, որ պահանջների բավարարումից հետո պարտապանի անվամբ միջոցներ մնալու դեպքում սնանկության կառավարիչը կատարում է մորատորիումի ողջ ժամանակահատվածի համար պարտապանի վճարային, ներառյալ՝ հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվարկ և Օրենքով սահմանված կարգով կատարում դրանց մարումը:>> այսինքն, եթե ներկա գործող օրենքով ընկերությունը հնարավորություն ուներ առողջանալ , այս վատ նախագիծը ընդունվելու դեպքում այդ հնարավորությունը կկորցնի 3. Անհրաժեշտ եմ համարում կարգավորել այն հարցը, երբ կանխամտածված սնանկության դեպքում քրեական գործ է բացվում և գումարները Դատախազության կողմից գանձվում են և մտցվում պարտատերի հաշվին՝ օրինակ բյուջե, սա հակասում է <Սնանկության մասին> ՀՀ օրենքին, հակասում է տրամաբանությանը, չի պահպանվում բախշման հերթականությունը, պարունակում է կորուպցիոն ռիսկ, հակասում է ՇԴ/0743/02/12 քաղ գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմանը, մեր կարծիքով , կանխամտածված սնակության դեպքում առաջին հերթիվ վնաս է հասցվել հենց սնանկ ճանաչված ընկերությանը, կանխամտածված ակտիվների նվազեցման կամ պարտավորությունների ավելացման միջոցով, որի հետևանքով ընկերությունը չի կարողանում կատարի իր պարտավորությունները, և բոլոր դրամական մուտքերը պետք է մուտքագրվի հատուկ սնանկության հաշիվ : Արդյունքում մի պարտատերի մոտ մարվում է պարտքը, մյուսի մոտ ոչ, իսկ սնանկության գործընթացով դա ընդհանրապես չի երևում, կառավարիչի վարձատրություն և կատարած ծախսերը ոչ ոք չի փոխհատուցում:

Узнать больше