Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի ՆԻՍՏԻ N 33 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԻՍՏԻ

ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ Ո Ր Ո Շ ՈՒՄ 

------------ 2017 թվականի N   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի ՆԻՍՏԻ N 33 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

----------------------------------------------------------------------------------------------------------------------

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի նիստի N 33 արձանագրության 8-րդ կետով հավանության արժանացած «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությանն ու դրա իրականաց­ման միջոցառումների ծրագրին և փորձնական ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 1 հավելվածի՝

1) 21-րդ կետը լրացնել նոր բովանդակությամբ` համաձայն    N 1 հավելվածի,

2) Աղյուսակ 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 1

 

«21. 2017-2024 թվականների Ռազմավարության երկրորդ փուլի (այսուհետ` Ռազմավարություն) իրականացումը նախատեսում է ՀՀ ուսումնական հաստատություններում դպրոցական սնուցման հետագա ընդլայնման և դպրոցում տարրական դասարանների աշակերտների համար հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդ տրամադրելու գործում պետական աջակցություն:

Ռազմավարության տեսլականն է` առողջ և կրթված սերունդ հանուն ազգի ու երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման:

Ռազմավարության նպատակն է` ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում կայուն և անվտանգ սննդի կազմակերպմամբ նպաստել սովորողների որակյալ կրթություն ձեռքբերելու լիարժեք իրավունքի իրագործմանը:»

Ռազմավարության իրագործմամբ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում (այսուհետ` Ծրագիր) կներառվեն հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տարրական դասարանների և դպրոցին նախապատ­րաստ­­ման խմբերի (նախակրթարանների) բոլոր սովորողները: Ծրագրում ըստ տարիների կներառվեն. 2017 թվականին`  ՀՀ Տավուշի մարզը, 2018 թվականին` ՀՀ Շիրակի մարզը, 2019 թվականին` ՀՀ Արագածոտնի մարզը, 2020 թվականին`  Գեղարքունիքի մարզը, 2021 թվականին` ՀՀ Լոռու մարզը, 2022 թվականին` ՀՀ Արմավիրի մարզը, 2023 թվականին` ՀՀ Կոտայքի մարզը և 2024 թվականին` Երևանը: Ծրագրի շրջանակներում սնունդ ստացող սովորողների ընդհանուր թվաքանակը կկազմի շուրջ 147000: Ծրագրի իրականացումը պետք է ուղղված լինի ուսումնական հաստատություններում աշակերտներին տաք սնունդ տրամադրելուն:

Ռազմավարության իրականացումը, միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ, պետք է ապահովի ՀՀ պետական բյուջեն: Միաժամանակ, նախատեսված է, որ դպրոցական սնունդ ծրագրով առկա ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՄԱԿ ՊՀԾ) գործառույթներն և պարտականություններն աստիճանաբար կփոխանցվեն ՀՀ կառավարությանը, որը ՄԱԿ-ի ՊՀԾ-ի հետ միասին կմշակի համապատասխան գործողությունների ծրագիր:

Ծրագրի փուլային ընդլայնումն ու զարգացումը նախատեսվում է իրականացնել այն մարզերում, որտեղ ՄԱԿ-ի ՊՀԾ-ն իր պարտականությունների շրջանանակներում կիրականացնի համապատասխան մարզերում գործող հանրակրթական դպրոցների` տարրական դասարանների աշակերտների համար նախատսեված, խոհանոցային պայմանների ապահովում, դրանց համար անհրաժեշտ համապատասխան տարածքների վերանորոգում և մասնագետների վերապատրաստում:

Առողջ (ռացիոնալ) սնունդը՝ առողջ ապրելակերպի հիմնական բաղադրիչներից է, որով պայմանավորված երկարաձգվում է օրգանիզմի ակտիվ կյանքի ժամանակահատվածը: Լիարժեք և բալանսավորված սնուցումը նպաստում է հիվանդությունների կանխարգելմանը, աշխատունակության և առաջադիմության բարձրացմանը, երեխաների ֆիզիկական ու մտավոր զարգացմանը նաև կյանքի այլ պայմաններին հարմարվելուն:

Դպրոցում երեխաներին տաք կերակուրով ապահովելը կարևոր պայման է նրանց առողջության պահպանման և արդյունավետ ուսուցման համար: Դպրոցական սնուցման ճիշտ կազմակերպումը նպաստում է ընդհանրապես բնակչության և առաջին հերթին երեխաների առողջական վիճակի ցուցանիշների բարելավմանը, հաշվի առնելով, որ երեխաները դպրոցում են անցկացնում իրենց ժամանակի մեծ մասը:

Ռազմավարության իրականացման աշխատանքները կիրականացվեն հետևյալ հիմնական ուղղություններով և գործողությունների շրջանակով`

  • Հայաստանի Հանրապետությունում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի զարգացման նպատակով պետական քաղաքականության և օրենսդրական դաշտի բարելավում: Գործողությունների շրջանակը ներառում է.

ա. դպրոցական սնունդ ծրագրի շրջանում իրականացվող գնումների մեխանիզմների և կանոնների հետագա բարելավում, կենտրոնացված և ապակենտրոնացված գնումների ռացիոնալ համամասնության ապահովման միջոցով բարձրացնելով գնումների արդյունավետությունը, ինչպես նաև խթանել փոքր ֆերմերներից իրականացվող գնումները և բարձրացնել գյուղատնտեսական մթերքների տեղական արտադրությունը,

բ. սովորողների բացահայտված կարիքների հիման վրա` գիտական մոտեցումներով հիմնավորված և միջազգային չափանիշներին համապատասխան, գործող սանիտարական կանոնների և նորմերի վերանայում` ՀՀ առողջապահության նախարարության կողմից,

  • Հայաստանի Հանրապետությունում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի զարգացմանն ուղղված խնդրիների լուծման համար անհրաժեշտ միջոցառումների մշակում և կայուն ֆինանսավորման ապահովում: Գործողությունների շրջանակը ներառում է.

ա. ՀՀ կառավարության կողմից «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին պետական բյուջեից ուղղված միջոցների ծավալի և ֆինանսավորման մեխանիզմների սահմանում, ծախսերի արդյունավետության վերահսկման  ապահովում,

բ. «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ֆինանասավորման ներկա համակարգի ամբողջական վերլուծության իրականացում և դրա հիման վրա ֆինանսավորման ծավալների ավելացման ու ծախսերի արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների մշակում,

գ. «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում ներդրումների և լրացուցիչ ռեսուրսների ներգրավման մեխանիզմների բարելավում, այդ թվում ծրագրի իրականացման համար ուսումնական հաստատատություններին անհրաժեշտ ենթակառուցվածքներով և սարքավորումներով ապահովում,

դ. ՀՀ պետական բյուջեից «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի տարեկան ինդեքսավորման նորմերին համապատասխան ֆինանսավորման առաջարկությունների նախապատրաստում` միաժամանակ, սահմանելով ըստ առանձին ուսումնական հաստատությունների խմբերի հիմնախնդիրների լուծմանն ուղղված տարբերակված մոտեցումներ,

ե. տարբեր աղբյուրներից ստացվող ֆինանսական հոսքերի համախմբման նպատակով մեխանիզմների ստեղծում, այդ թվում նաև ծրագրի համաֆինանսավորման նպատակով ծնողների կողմից կամ այլ աղբյուրներից տրամադրվող, ինչպես նաև այդ միջոցների ներգրավման, հաշվետվության և դրանց օգտագործման կարգերի հստակեցում, որոնք տրամադրվում են ծնողների կողմից կամ ստացվում են ֆինանսավորման այլ աղբյուրներից,

զ. դպրոցներին կից առկա տնտեսությունների զարգացման աջակցություն, որը հնարավորություն կընձեռի բազմազան դարձնել դպրոցականների սնունդը, ինչպես նաև ներգրավել ծրագրի կազմակերպման համար արտաբյուջետային միջոցներ:

  • Հայաստանի Հանրապետությունում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի զարգացմանն ուղղված խնդիրների լուծման գործընթացում ներգրավված պետական մարմինների, անձանց և կազմակերպությունների գործունեության կազմակերպման և համակարգման բարելավելում: Գործողությունների շրջանակը ներառում է.

ա. ՀՀ կառավարության առընթեր միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից իրականացվող ռազմավարության միջոցառումներում ընդգրկված պետական մարմինների գործունեության համակարգման աշխատանքների ուժեղացում,

բ. «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի համակարգման, պլանավորման և իրականացման գործում միջգերատեսչական աշխատանքային խմբի դերի, գործառույթների և լիազորությունների ընդլայնում, ինչպես նաև նրա կազմում  ընդգրկելով գործադիր մարմնի (ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության), տեղական ինքնակառավարման մարմինների և միջագային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք մասնակցում են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացմանը: Համակարգման մեխանիզմների ամրապնդումը նախատեսում է նաև «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում տարբեր մակարդակներում (շրջան, քաղաք, գյուղ) գործող աշխատանքնային խմբերի ձևավորման գործընթաց, որն ուղղված է տեղական ինքնակառավարման մարմինների, կրթության տարածքային վարչությունների, կազմակերպությունների և շահագրգիռ այլ կողմերի համագործակցության համակակգմանը:

  • Հայաստանի Հանրապետությունում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի զարգացմանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացման ապահովում: Գործողությունների շրջանակներում անհրաժեշտ է ձեռնարկել «Կայուն դպրոցական սնունդ ծրագրի» իրականացման արդյունավետության բարձարացմանն ուղղված հետևյալ միջոցառումները`

ա. ռազմավարության իրականացման հաշվետվության և մոնիթորինգի իրականացման ազգային համակարգի կատարելագործում, որն ենթադրում է.

  • ռազմավարության արդյունավետության գնահատման ցուցանիշների համակարգի և ռազմավարության իրականացման, մոնիթորինգի ու գնահատման գործողությունների պլանի մշակում,
  • մոնիթորինգի իրականացման գործիքակազմի մշակում, այդ թվում տարբեր մակարդակում (դպրոց, բնակավայր, մարզ, գործադիր իշխանության մարմիններ) տվյալների հավաքագրման նպատակով հաշվետվային ձևաչափերի, դպրոցների անձնագրավորման ձևաչափերի, ստուգման թերթիկների, մեթոդական և այլ նյութերի մշակում,
  • տարբեր մակարդակներում (գործադիր և տեղական ինքնակառավարման մարմիններ, դպրոցներ) «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի մոնիթորինգի իրականացման hամար հաշվետվությունների ներկայացման պահանջների հաստատում, որոնք ներառում են բովանդակությանը, ժամկետներին, կարգին և այլ հարցերին առնչվող տեղեկատվություն,
  • հաստատված գործիքակազմի համաձայն` «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի մոնիթորինգի կանոնավոր կազմակերպում և իրականացում, այդ թվում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում ընդգրկված դպրոցների ծրագրային անձնագրավորման իրականացում և ուսումնական հաստատություններում իրականացվող դպրոցական սնուցման ծրագրերի տվյալների բազայի ստեղծում,
  • մոնիթորինգի արդյունքում ստացված տեղեկատվության ուսումնասիրության հիման վրա, ըստ վերլուծության տարբեր ժամանակաշրջանների համար սահմանված ցուցանիշների, համապատասխան ձեռքբերումների համակողմանի գնահատում,
  • ռազմավարության և միջոցառուների պլանի գնահատման և մոնիթորինգի իրականացման ընթացքում ստացված արդյունքների հիման վրա վերջիններիս պարբերաբար վերանայում և լրամշակում:

բ. դպրոցական սնուցման ոլորտում աշխատող մասնագետների որակավորման բարձրացման համակարգի կատարելագործում, ինչն ենթադրում է.

  • վերապատրաստման կարիքների գնահատման իրականացում, դպրոցական սնուցման ծրագրերի կազմակերպման և իրականացման համար պատասխանատու անձնակազմի վերապատրաստում և վերաորակավորում,
  • վերապատրաստման և վերաորակավորման համար ուսումնական ծրագրերի մշակում, և դրանց ներդրման նպատակով դասավանդողների և տեղեկատվական նյութերի պատրաստում,
  • միջին մասնագիտական ուսումնական հաստատության հենքի վրա Ազգային ուսումնական կենտրոնի ստեղծում, որը դպրոցական սննդի բնագավառում կհանդիսանա հիմնարար հարթակ անձնակազմի ուսուցման և վերապատրաստման համար,
  • դպրոցական սնուցման ոլորտում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների ղեկավարների և աշխատակիցների, առողջապահական հաստատությունների աշխատակիցների, ծնողների և այլ ոլորտի ներկայացուցիչների համար ուսումնական սեմինարների անցկացում:

գ. Որակյալ դպրոցական սնունդ տրամադրելու նպատակով դպրոցների ենթակառուցվածքների զարգացում, որի համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները.

  • դպրոցների ենթակառուցվածքների և տեխնիկական վիճակի ամբողջական աուդիտի իրականացում,
  • դպրոցների ինֆրաստրուկտուրայի, կոմունալ համակարգերի և այլ վիճակով պայմանավորված դպրոցների տիպավորման (դասակարգման) իրականացում,
  • նախկինում իրականացված գնահատման արդյունքների հիման վրա կայուն դպրոցական սնուցման ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ենթակառուցվածքների (վերանորոգում, վերակառուցում, վերազինում) բարելավման նպատակով ֆինանսական հիմնավորումների և առաջարկությունների մշակում,
  • արտաքին դոնորների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ դպրոցների դպրոցական սնունցման մոդելի անցման օրացուցային պլանների համաձայնեցում և մշակում` հստակ սահմանելով վերանորոգման և շինարարական աշխատանքների ավարտի և սարքավորումների մատակարարման ժամկետներ:

դ. «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի զարգացման նպատակով գնումների և լոգիստիկայի համակարգի բարելավում/կատարելագործում, ինչն ենթադրում է երկու մարզերում արտաքին դոնորների կողմից ֆինանսավորում ստանալու պայմաններում Լոգիստիկ փորձնական կենտրոնի ստեղծում,

ե. «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատություններին մեթոդական աջակցության ավելացում, ինչը կարող է ենթադրել առկա մեթոդական նյութերի (դպրոցական սննդի կազմակերպման ձեռնարկ, դպրոցական սննդի ճաշացուցակ, բաղադրատոմսերի գիրք և այլն)  լրամշակում և հաստատում:

  • Դպրոցական սնուցման զարգացման խնդիրների լուծմանն գործընթացում հանրության մասնակցության ավելացում: Այս ուղղությամբ նախատեսվում է միջոցառումների մշակում և իրականացում, որոնք ուղղված են.

ա. «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի մասին բոլոր շահագրգիռ կողմերի տեղեկացվածության բարձրացում (ծնողներ, տեղական համայնքներ, գործարար համայնք, ֆերմերներ),

բ. ուսումնական հաստատություններում ճիշտ և բալանսավորված սնուցման, առողջ ապրելակերպի և անձնական հիգիենայի սկզբունքների քարոզչություն,

գ. դպրոցական սննդի ծրագրերի իրականացման գործում հասարակության ներգրավում, այդ թվում դպրոցական խորհուրդների ստեղծման միջոցով:

  • «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում տեղական ֆերմերների մասնակցության ապահովում: Գործողությունների շրջանակը ներառում է հետևյալ քայլերը`

ա. տեղական ֆերմերների/արտադրողների իրազեկում ծրագրի շրջանակում իրենց արտադրանքի մատակարարման հնարավորության մասին,

բ. տեղական ֆերմերների և դպրոցի պատասխանատուների համար գնումների գործընթացի վերաբերյալ դասընթացների կազմակերպում` դպրոցի կողմից գնումների գործընթացն առավել ընդգրկուն դարձնելու և ֆերմերների ակտիվ մասնակցությունն ապահովելու համար,

գ. դպրոց և ֆերմերային ասոցացիաներ արդյունավետ համագործակցության  ցանցի ձևավորում, որը կապահովի ինչպես գնման գործընթացի կազմակերպումը և թարմ տեղական մսեղենի (տավարի, խոզի, ոչխարի), կաթի, ձվի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի հավաքագրումը, այնպես էլ պահանջարկի կառավարումը (փոքր դպրոցների պահանջարկների միավորում և այլն),

դ. տեղական ֆերմերների գործունեության խթանմանն ուղղված տարբեր գործիքների կիրառում, օրինակ` սուբսիդիայի տրամադրում և այլն, 

ե. գնումն իրականացնող պատասխանատուներին տալ համապատասխան մեթոդական ցուցումներ, որոնցով ճիշտ կպլանավորվի գնումը, կկազմվի ապրանքի տեխնիկական ճկուն բնութագիր և այլն,

զ. դպրոցներում սննդամթերքի անվտանգության նկատմամբ լիարժեք հսկողության ապահովում` համապատասխան ծառայությունների մասնակցությամբ:

  • Հանրակրթական ուսումնական հաստատությունների և տարածքային կառավարման մարմինների հետ համագործակցության ընդլայնում: Գործողությունների շրջանակը ներառում է հետևյալ քայլերը`

ա. հանրակրթական ուսումնական հաստատություններում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացմանը և կազմակերպմանն աջակցության ցուցաբերում,

բ. հանրակրթական ուսումնական հաստատությունների և տարածքային կառավարման մարմինների հետ արդյունավետ համագործակցության ձևավորում` շահադրդման մեխանիզմների կիրառմամբ,

գ. տեղական ինքնակառավարման բանագավառում օրենսդրական դաշտի կատարելագործում, մասնավորապես`

  • համայնքների մասնակցության ապահովում` տվյալ տարում իրենց համայնքում ծրագրի իրականացման համար նախատեսված ֆինանսական միջոցների առնվազն 5%-ի չափով: Ծրագիրն իրականացվում է այն համայնքներում, որտեղ կատարվում է համայնքային ներդրում,
  • աջակցություն համայնքի կողմից` անհրաժեշտ ծառայությունների մատուցման և գույքի տրամադրման միջոցով,
  • համայնքի ղեկավարի ներկայացուցչի ներգրավում դպրոցի խորհրդի կազմում,
  • ծնողական խորհուրդի ներկայացուցչի իրավասիություն ծրագրի իրականացմանն առնչվող փաստաթղթերին ծանոթանալու, ծրագրի իրականացման սանիտարական պայմաններին ծանոթանալու և ծրագրի սննդակարգին ծանոթանալու առումներով:
  • Սննդակարգ, սննդի նորմեր և սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների հասանելիության ապահովում: Գործողությունների շրջանակը ներառում է հետևյալ քայլերը`

ա. հանրակրթական  ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների պահպանում և սնուցման ռեժիմի ճիշտ կազմակերպում,

բ. գործող սանիտարական կանոնների և նորմերի վերանայում` համապատասխանեցնելով դրանք միջազգային չափանիշներին,

գ. հանրակրթական ուսումնական հաստատություններում օրինակելի ճաշացանկերի և սնուցման կազմակերպման ուղեցույցների ու գործելակարգերի մշակում,

դ. հանրակրթական  ուսումնական հաստատություններում սնուցման կազմակերպման պահանջների սահմանում,

ե. առանձին տարիքային խմբերի երեխաների համար անհրաժեշտ սննդանյութերի (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրատներ) և էներգիայի օրական ֆիզիոլոգիական պահանջի նորմերի, ճաշացուցակը կազմելու և կալորիականության հաշվարկը կատարելու և սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ այլ պահանջների վերահսկողության հարցերի կանոնակարգում,

զ. սննդամթերքի անվտանգության պահանջները սահմանող իրավական ակտերի լրամշակում:»:

 

 

Հավելված N 2

«

 

Հ/հ

Հիմնական ուղղություն

Միջոցառումը

Ժամկետը

Պատասխանատու

Համակատարող

Ֆինանսավորման աղբյուրը

1.

Հայաստանի Հանրապետությունում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի զարգացման նպատակով պետական քաղաքականության և օրենսդրական դաշտի բարելավում

1.1   ՀՀ կառավարությանը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործառույթների և լիազորությունների աստիճանական փոխանցման նպատակով միջոցառումների պլանի մշակում (ՊՀԾ-ի հետ համատեղ)

2017թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՄԱԿ ՊՀԾ (համաձայնությամբ)

ֆինանսավորում չի պահանջվում

1.2  Կայուն դպրոցական սնունդ ծրագրի համար իրականացվող գնումների նորմատիվ-իրավական դաշտում փոփոխությունների առաջարկությունների մշակում

2017-2018թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն,

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ֆինանսավորում չի պահանջվում

2.

Հայաստանի Հանրապետությունում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի զարգացմանն ուղղված խնդրիների լուծման համար անհրաժեշտ միջոցառումների մշակում և կայուն ֆինանսավորման ապահովում

2.1  «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին պետական բյուջեից ուղղված միջոցների ծավալի և  ֆինանսավորման մեխանիզմների սահմանում, ծախսերի արդյունավետության վերահսկման ապահովում

2017-2018թթ.

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ֆինանսավորում չի պահանջվում

2.2 «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ֆինանասավորման ներկա համակարգի ամբողջական վերլուծության իրականացում և դրա հիման վրա ֆինանսավորման ծավալների ավելացման և ծախսերի արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների մշակում

2017-2018թթ.

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ֆինանսավորում չի պահանջվում

2.3 Պետական բյուջեից «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի տարեկան ինդեքսավորման նորմերին համապատասխան ֆինանսավորման առաջարկությունների նախապատրաստում` միաժամանակ, ամրագրելով ըստ առանձին ուսումնական հաստատությունների խմբերի հիմնախնդիրների լուծմանն ուղղված տարբերակված մոտեցումներ

2018թ.

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ֆինանսավորում չի պահանջվում

2.4 «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման նպատակով ներդրումների և լրացուցիչ ռեսուրսների ներգրավում, այդ թվում նաև ուղղված ուսումնական հաստատություններին դպրոցական սննդի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների և սարքավորումների ապահավմանը

2017-2019թթ.

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ

 

 

ֆինանսավորում չի պահանջվում

2.5 Տարբեր աղբյուրներից ստացվող ֆինանսական հոսքերի համախմբման նպատակով մեխանիզմների ստեղծում, այդ թվում նաև ծրագրի համաֆինանսավորման նպատակով ծնողների կողմից կամ այլ աղբյուրներից տրամադրվող միջոցների, ինչպես նաև այդ դրանց ներգրավման, հաշվետվության և օգտագործման կարգերի հստակեցում

2017-2018թթ.

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն,
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

ֆինանսավորում չի պահանջվում

2.6 Դպրոցներին կից առկա տնտեսությունների զարգացման աջակցություն, որը թույլ կտա բազմազան դարձնել դպրոցականների սնունդը, ինչպես նաև ներգրավել ծրագրի կազմակերպման համար արտաբյուջետային միջոցներ

2018-2019թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ Մարզպետարաններ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ

 

Արտաբյուջետային ֆինանսական միջոցներ

3.

Հայաստանի Հանրապետությունում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի զարգացմանն ուղղված խնդիրների լուծման գործընթացում ներգրավված պետական մարմինների, անձանց և կազմակերպությունների գործունեության կազմակերպման և համակարգման  բարելավելում:

3.1  «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմում փոփոխությունների կատարում

2017թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ

ֆինանսավորում չի պահանջվում

3.2 «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության ապահովում

2017-2019թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ

 

ֆինանսավորում չի պահանջվում

3.3 «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում տարբեր մակարդակներում (շրջան, քաղաք, գյուղ) գործող աշխատանքնային խմբերի ձևավորում և դրանց գործունեության համակարգում

2017-2019 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ

ֆինանսավորում չի պահանջվում

4.

Հայաստանի Հանրապետությունում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի զարգացմանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացման ապահովում

4.1  ՀՀ Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացում

2017թ. և շարունակական

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններ,

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ

ՀՀ պետական բյուջե

 

4.2 ՀՀ Շիրակի մարզում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացում

2018թ. և շարունակական

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ Շիրակի մարզպետարան,

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ

ՀՀ պետական բյուջե

 

4.3 ՀՀ Արագածոտնի մարզում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացում

2019թ. և շարունակական

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ Արագածոտնի մարզպետարան,

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ

ՀՀ պետական բյուջե

 

4.4 ՀՀ Գեղարքունիքի մարզում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացում

2020թ. և շարունակական

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան,

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ

ՀՀ պետական բյուջե

 

4.5 ՀՀ Լոռու մարզում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացում

2021թ. և շարունակական

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ Լոռու մարզպետարան,

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ

ՀՀ պետական բյուջե

 

4.6ՀՀ Արմավիրի մարզում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացում

2022թ. և շարունակական

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ Արմավիրի մարզպետարան,

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ

ՀՀ պետական բյուջե

 

4.7 ՀՀ Կոտայքի մարզում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացում

2023թ. և շարունակական

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ Կոտայքի մարզպետարան,

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ

ՀՀ պետական բյուջե

 

4.8Երևան քաղաքում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացում

2024թ. և շարունակական

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և զաևգացման նախարարություն

Երևանի քաղաքապետարան,

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ

ՀՀ պետական բյուջե

 

4.9Ռազմավարության արդյունավետության գնահատման ցուցանիշների համակարգի և դրա  իրականացման  մոնիթորինգի և գնահատման գործողությունների պլանի մշակում

2017 թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ

Արտաբյուջետային ֆինանսական միջոցներ

4.10      Մոնիթորինգի իրականացման գործիքակազմի և տարբեր մակարդակներում տվյալների հավաքագրման (դպրոց, բնակավայր, մարզ, գործադիր իշխանության մարմիններ) հաշվետվային  ձևերի և դրանց ներկայացման բովանդակության, ժամկետների և կարգի մշակում և հաստատում,

2017 թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ

Արտաբյուջետային ֆինանսական միջոցներ

4.11       Արարատի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Շիրակի, Արագածոտնի մարզերում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի մոնիտորինգի պարբերաբար կազմակերպում և իրականացում

2018-2019 թթ.

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ

 

 

Արտաբյուջետային ֆինանսական միջոցներ

4.12       Հայաստանի Հանրապետությունում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի  իրականացման համապարփակ գնահատում

2018 թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ

Արտաբյուջետային ֆինանսական միջոցներ

4.13      Ռազմավարության և միջոցառուների պլանի գնահատման և մոնիթորինգի իրականացման ընթացքում ստացված արդյունքների հիման վրա վերանայման և լրամշակման առաջարկությունների նախապատրաստում

2018 թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Արտաբյուջետային ֆինանսական միջոցներ

4.14       Վերապատրաստման կարիքների գնահատման իրականացում, դպրոցական սնուցման ծրագրերի կազմակերպման և իրականացման համար պատասխանատու անձնակազմի վերապատրաստում և վերաորակավորում

2017 թ. շարունակական

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ

 

 

Արտաբյուջետային ֆինանսական միջոցներ

4.15      Վերապատրաստման և վերաորակավորման համար ուսումնական ծրագրերի մշակում և դրանց ներդրման նպատակով դասավանդողների և տեղեկատվական նյութերի և պատրաստում

2017 թ. շարունակական

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ

 

 

Արտաբյուջետային ֆինանսական միջոցներ

4.16      Դպրոցական սննդի  բնագավառում Ազգային ուսումնական կենտրոնի ստեղծում

2017 թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ

Արտաբյուջետային ֆինանսական միջոցներ

4.17       Դպրոցական սնուցման ոլորտում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների ղեկավարների և աշխատակիցների, առողջապահական հաստատությունների աշխատակիցների, ծնողների և այլ ոլորտի ներկայացուցիչների համար ուսումնական սեմինարների անցկացում

2017-2019 թթ.

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ

 

 

Արտաբյուջետային ֆինանսական միջոցներ

4.18      Դպրոցների ենթակառուցվածքների և տեխնիկական վիճակի ամբողջական աուդիտի անցկացում և դպրոցների ենթակառուցվածքներով և կոմունալ համակարգի վիճակով պայմանավորված դպրոցների տիպավորում

յուրաքանչյուր տարի

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ

 

 

Արտաբյուջետային ֆինանսական միջոցներ

4.19      Նախկինում իրականացված գնահատման արդյունքների հիման վրա «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ենթակառուցվածքների (վերանորոգում, վերակառուցում, վերազինում) բարելավման նպատակով ֆինանսական հիմնավորումների  և առաջարկությունների մշակում,

2018 թ.

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ

 

 

Արտաբյուջետային ֆինանսական միջոցներ

4.20     Դպրոցական սնունցման մոդելի դպրոցների անցման օրացուցային պլանների համաձայնեցում արտաքին դոնորների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ և մշակում` հստակ սահմանելով վերանորոգման և շինարարական աշխատանքների ավարտի և սարքավորումների մատակարարման ժամկետներ, դրանց գործունեության համակարգում

2018-2019 թթ.

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ

 

 

Արտաբյուջետային ֆինանսական միջոցներ

4.21       Երկու մարզերում Լոգիստիկ փորձնական կենտրոնի ստեղծում (ֆինանսավորման առկայության դեպքում)

2018-2019 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն,

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ

Արտաբյուջետային ֆինանսական միջոցներ

4.22      Դպրոցական սնուցման հարցերին առնչվող մեթոդական նյութերի մշակում և հաստատում, հրապարակում և բաշխում ուսումնական հաստատություններին, այդ թվում Դպրոցական սննդի կազմակերպման ձեռնարկ, դպրոցական սննդի ճաշացուցակ և բաղադրատոմսերի գիրք

2017-2018 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն,

 

ՀՀ առողջապահության նախարարություն

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ

Արտաբյուջետային ֆինանսական միջոցներ

5.

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի զարգացման խնդիրների լուծմանն գործընթացում հանրության մասնակցության ընդլայնում

5.1  «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի մասին բոլոր շահագրգիռ կողմերի տեղեկացվածության բարձրացում (ծնողներ, տեղական համայնքներ, գործարար համայնք, ֆերմերներ), 

2018-2019 թթ.

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ

 

Արտաբյուջետային ֆինանսական միջոցներ

5.2 Ուսումնական հաստատություններում ճիշտ և բալանսավորված  սննդակարգի, առողջ ապրելակերպի և անձնական հիգիենայի սկզբունքների քարոզչություն

2018-2019 թթ.

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ

 

Արտաբյուջետային ֆինանսական միջոցներ

5.3 Դպրոցական սննդի ծրագրերի իրականացման գործում հասարակության ներգրավում, այդ թվում դպրոցական խորհուրդների ստեղծման միջոցով

2018-2019 թթ.

«Կայուն դպրոցական սնունդ»  հիմնադրամ

 

 

Արտաբյուջետային ֆինանսական միջոցներ

6.

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում տեղական ֆերմերների մասնակցության ապահովում

6.1 Դպրոց և ֆերմերային ասոցացիաներ արդյունավետ համագործակցության  ցանցի ձևավորում

2018-2024թթ.

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ֆինանսավորում չի պահանջվում

6.2 Դպրոցներում սննդամթերքի անվտանգության նկատմամբ լիարժեք հսկողության ապահովում

2018-2024թթ.

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

ֆինանսավորում չի պահանջվում

7.

Հանրակրթական ուսումնական հաստատությունների և տարածքային կառավարման մարմինների հետ համագործակցության ընդլայնում

7.1  Հանրակրթական ուսումնական հաստատությունների և տարածքային կառավարման մարմինների հետ արդյունավետ համագործակցության մեխանիզմների մշակում

2018-2019թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

ֆինանսավորում չի պահանջվում

7.2 Տեղական ինքնակառավարման բանագավառում օրենսդրական դաշտի կատարելագործում

2018թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

ֆինանսավորում չի պահանջվում

7.3 Աջակցություն համայնքի կողմից` անհրաժեշտ ծառայությունների մատուցման և գույքի տրամադրման միջոցով

2019թ.

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ֆինանսավորում չի պահանջվում

8.

Սննդակարգ, սննդի նորմեր և սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների հասանելիության ապահովում

8.1 Գործող սանիտարական կանոնների և նորմերի վերանայում` համապատասխանեցնելով դրանք միջազգային չափանիշներին

2018թ.

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ֆինանսավորում չի պահանջվում

8.2 Հանրակրթական ուսումնական հաստատություններում օրինակելի ճաշացանկերի և սնուցման կազմակերպման ուղեցույցների ու գործելակարգերի մշակում

2018-2019թ.

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ֆինանսավորում չի պահանջվում

8.3Սննդամթերքի անվտանգության պահանջները սահմանող իրավական ակտերի լրամշակում

2018-2019թթ.

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն

 

ֆինանսավորում չի պահանջվում

 

»

  • Обсуждалось

    02.10.2017 - 19.10.2017

  • Тип

    Протокольное решение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3359

Принт