Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի ՆԻՍՏԻ N 33 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի ՆԻՍՏԻ N 33 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությունը (այսուհետ` Ռազմավարություն) մշակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» N  ՆՀ-37-Ն  հրամանագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության` «ՀՀ հեռանկարային զարգացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման հիմնադրույթներին համապատասխան: Ռազմավարության հիմքում դրվել է նաև Միավորված Ազգերի Կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի (ՄԱԿ ՊՀԾ)` «Կայուն դպրոցական սննդի զարգացումը Հայաստանում» ծրագիրը: Այն միաժամանակ բխում է ՀՀ կառավարության և ՄԱԿ ՊՀԾ միջև համատեղ ստորագրված` «Դպրոցական սնունդ» զարգացման ծրագրի գործողությունների պլանից:

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընդլայնման և զարգացման ապահովման համար:

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի նիստի N 33  արձանագրության 8-րդ կետով հավանության է արժանացել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությանը և դրա փորձնական ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումը: Ծրագրի ռազմա­վարու­թյան գլխավոր նպատակը դպրոցական կայուն սննդի համակարգ ստեղծելն է, որը հնա­րա­­­վորություն կտա ապահովելու ՀՀ բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ սնունդը, բարելավելու նրանց առողջությունն ու հաղթահարելու աղքատու­թյունը` նպաստելով դպրոցականների հաճախելիու­թյան բարձրացմանն ու համընդհանուր տարրական կրթության ձեռքբերմանը:

Դպրոցահասակ երեխաներին կայուն սննդով ապահովման ծրագիրն իրականացվում է ՀՀ մարզերի միջոցով, մարզեպատարանը գումարն ընթացիկ դրամաշնորհի տեսքով բաշխում է իր ենթակայության տարրական դասարաններ ունեցող հանրակրթական ուսումնական հաստա­տու­թյունների միջև, որոնք էլ իրականացնում են ծրագիրը` հիմք ընդունելով պետական  դրամա­շնորհ­ներին վերաբերող օրենքներն ու այլ իրավական ակտերը, այդ թվում` «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները:

2010թ. Հայաստանում իրականացնում է «Դպրոցական սնունդ-200128» զարգացման ծրագիրը, որի ընթացքում Հայաստանն արձանագրել է դրական արդյունքներ: Ծրագիրն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսավորմամբ, որն էլ 2010-2017թթ. համար կատարել է 24,682,590 ԱՄՆ դոլլարի ներդրում: Նշյալ գումարից 15.690.740 ԱՄՆ դոլլար ծախսվել է սննդի և դրա ձեռքբերման հետ կապված խնդիրները լուծելու համար, իսկ մնացած գումարը՝ 8.991.850 ԱՄՆ դոլլար, ծախսվել է կարողությունների զարգացման և ավելացման (1.890.970 ԱՄՆ դոլար) և ուղղակի ու անուղղակի ծախսերի (7.100.880 ԱՄՆ դոլար) համար:

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում ՀՀ Վայոց ձորի, Սյունիքի և Արարատի մարզերի բոլոր հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին տրամադրվում է դպրոցական նախաճաշ: Ծրագրում ընդգրկված է 23014 աշակերտ: 2017 թվականին ծրագիրը կընդլայնվի նաև ՀՀ Տավուշի մարզում, որի արդյունքում կիրականացվի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների և դպրոցին նախապատ­րաստ­­ման խմբերի (նախակրթարանների) 6157 աշա­կերտ­ի սննդով ապահովման գործընթացը

Ներկայումս ՀՀ տասը մարզերի նախակրթարանների և կրտսեր դասարանների մոտ 83.000 երեխաների համար, որոնք շաբաթը 5 օր, տարեկան 180 օր ստանում են դպրոցական տաք սնունդ: Յոթը մարզերում, ՄԱԿ-ի ՊՀԾ միջոցով, մոտ 60000 երեխաների հաշվարկով դպրոցներին հատկացվում է յոթ տեսակի սնունդ (բրինձ, մակարոն, հնդկաձավար, ձեթ, ալյուր  և այլն):

ՀՀ կառավարությունն, իր հերթին, 2014թ. ֆինանսավորում է երեք մարզերի (ՀՀ Արարատ, Վայոց Ձոր, Սյունիք) դպրոցների մոտ 23000 աշակերտի՝ տրամադրելով մեկ երեխայի հաշվարկով օրական 140 ՀՀ դրամ, որից 120 դրամն օգտագործվում է սնունդ պատրաստելու, իսկ 20 դրամը՝ խոհանոցային աշխատակիցների աշխատավարձի և կազմակերպական ծախսերի համար (Դպրոցական Սննդի Ազգային Ծրագիր): Այս նպատակով  ՀՀ կառավարության կողմից հատկացվում է տարեկան մոտ 580.000 հազար դրամ: ՀՀ կառավարությունը ֆինանսավորում է նաև ՄԱԿ ՊՀԾ տրամադրած օգնության պահեստավորման և երկրի ներսում փոխադրման ծախսերը հոգալու, որոնք կազմում են տարեկան 49.000  հազար ՀՀ  դրամ:

ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 1391-Ն որոշմամբ ստղծվել է «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը, որի նպատակներն են`

  1. ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշված սննդի մատակարարման արդյունավետությունն ապահովելը,
  2. սովորողների կրթության որակի, առողջության, սոցիալական պաշտպանվածության բարելավմանը նպաստելը,
  3. ուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը,
  4. տեղական արտադրությունը խթանելը,
  5. համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը:
  6. Ակնկալվող արդյունքը

ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում կայուն և անվտանգ սննդի կազմակերպմամբ նպաստել սովորողների որակյալ կրթություն ձեռքբերելու լիարժեք իրավունքի իրագործմանը: «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում կներառվեն հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տարրական դասարանների և դպրոցին նախապատ­րաստ­­ման խմբերի (նախակրթարանների) բոլոր սովորողները` շուրջ 147000:


  • Обсуждалось

    02.10.2017 - 19.10.2017

  • Тип

    Протокольное решение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10117

Принт