Добавить в избранное

Проект не принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 163-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ»  ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 163-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

------------------------------------------------------------------------------------- -----------------

 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, 685-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը և Հայաստնի Հանրապետության  արդարադատության նախարարության  իրավաբանական անձանց  պետական ռեգիստրի  գործակալության գրանցումը մերժելու մասին  2022թ. ապրիլ 15-ի N 222Մ22004 որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

  1. 1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 26.210.02107) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Վանաձորի պետական գյուղատնտե­սական քոլեջ» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ):
  2. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
  3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառա­վարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
  4. Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Վարդան Սիմոնյանին (անձնագիր` AN0726954, տրված՝ 27.11.2013 թ., 018-ի կողմից):
  5. 5. Առաջարկել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրան­ցումը:
  6. 6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝

1)  սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո  մեկամսյա  ժամկետում՝

ա. ապահովել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտա­գործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորու­թյուն­ների կազմի ճշտման գործընթացը,

բ. հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունք­ների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ՝ վիճարկվող) պար­տա­վորությունների` հիմնադրամին փոխանցման ակտը.

2) հիմնադրամի պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատ­կ­ա­նող գույքը սեփականության իրավունքով հիմնադրամին փոխանցելու հանձնման-ընդուն­ման  գործըն­թացը։

  1. 7. Սահմանել, որ հիմնադրամը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետա­կան ոչ առևտրային կազմակերպության իրավա­­հաջորդն է, և նրան են անցնում վերակազ­մա­կերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պար­տականություն­ները՝ փոխանց­ման ակտին համա­պա­տաս­խան:
  2. Սույն որոշման 5-րդ կետի աշխատանքների ավարտից հետո «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամը միացման ձևով վերակազ­մակերպել՝ միացնելով «Հայաստանի ազգային ագրարային համա­լսա­րան» հիմնադրամին:
  3. 9. Սահմանել, որ՝

1) «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամի իրավա­հաջորդը «Հայաստանի ազգային  ագրարային համա­լսա­րան» հիմնադրամն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման  ակտին  համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի ազգային ագրարային  համա­լսա­րան» հիմնադրամի  միջոցների  հաշվին:

  1. 10. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել՝

1) վերակազմակերպմամբ պայմանավորված միացման պայմանագրի  կնքման, գույքի հանձնման-ընդունման  աշխատանքների  կատարումը, ինչպես նաև նշված գույքի կազմի, արժեքների և  փոխանցման ակտի հաստատումը.

2) սույն որոշմամբ վերակազմակերպված «Վանաձորի պետական գյուղատնտե­սական քոլեջ» հիմնադրամի գործունեության դադարման պետական գրանցումը.

3) սույն որոշմամբ վերակազմակերպված` Վանաձորի պետական գյու­ղատնտե­սական քոլեջի սովորողների` միջին մասնագիտական կրթական ծրագրերով շարու­նակական ուսումնառության բնականոն գործընթացը «Հայաստանի ազգային ագրարային համա­լսա­րան» հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի  կազմում:

  1. 11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրա­յին կազմակերպությունը «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմ­նադրամի վերակազմավորելու, «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք հանձնելու մասին» N 872-Ն որոշմամբ հաստատ­ված կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումը՝

1) 2-րդ կետը «, «Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային» բառերից հետո լրացնել «կազմակերպության, «Վանաձորի պետա­կան գյուղատնտեսական  քոլեջ» հիմնադրամի» բառերով:

  1. Հայաստանի Հանրա­պետության տարածքային կառավարման և ենթակա­ռուց­վածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 10-րդ կետի 2-րդ ենթակետի աշխատանքների ավարտից հետո վեցամսյա ժամկետում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հետ կնքել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վանաձորի պետական գյուղատնտե­սա­կան քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2017 թվականի օգոստոսի 3-ին N 96/0017 և N 97/0017 կնքված անհատույց օգտագործման պայմա­նագրերում (Հիմք ընդունելով չափագրման արդյունքում ստացված տվյալները) սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր (այսուհետ՝ համաձայ­նագրեր)՝ դրանցում սահմանելով, որ համաձայնագրերի նոտարական վավերացման և համաձայնագրերից ծագող գույքային իրավունք­ների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամի վերակազմավորելու, «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամը «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին միացման ձևով վերակազմակերպելու մասին» N 163 որոշումը:
  3. 14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                        ՎԱՐՉԱՊԵՏ                                                      Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  Երևան           

  • Обсуждалось

    21.04.2022 - 06.05.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3281

Принт

Связанные документы / ссылки