Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի N 57-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 ----------- 2022 թվականի N       - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29 ԹԻՎ 57-Ն  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

     1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի «Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց աշխատակիցների կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը սահմանելու մասին» N 57-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները ՝

  • Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

     «ա․ յուրաքանչյուր մեկ միավոր ծառայողական կամ քաղաքացիական զենքը օգտագործման համար ամրակցել առավելագույնը չորս պահնորդի,

       բ․ յուրաքանչյուր մեկ միավոր ծառայողական զենքը օգտագործման համար ամրակցել առավելագույնը երկու թիկնապահի։»։

  • Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված  հավելվածի «օգտագործվող զենքի ձևը» սյունակից հանել «ազդանշանային» բառը։

      2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                 

ՎԱՐՉԱՊԵՏ                  

                                                                            Ն.ՓԱՇԻՆՅԱՆ             

                                                                   «____»_______2022թ.

                                                                                ք.Երևան

                                                                                                                                                                                                                           

                                                                         

  • Обсуждалось

    21.04.2022 - 06.05.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3888

Принт