Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի N 57-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
----------- 2022 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի ԹԻՎ 57-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի «Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց աշխատակիցների կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը սահմանելու մասին» N 57-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները ՝
- Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ա․ յուրաքանչյուր մեկ միավոր ծառայողական կամ քաղաքացիական զենքը օգտագործման համար ամրակցել առավելագույնը չորս պահնորդի,
բ․ յուրաքանչյուր մեկ միավոր ծառայողական զենքը օգտագործման համար ամրակցել առավելագույնը երկու թիկնապահի։»։
- Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հավելվածի «օգտագործվող զենքի ձևը» սյունակից հանել «ազդանշանային» բառը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
«____»_______2022թ.
ք.Երևան
-
Discussed
21.04.2022 - 06.05.2022
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Police
Views 3910
Print