Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Մարդկային զոհերի, մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդու կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ 

…. …….. 2022 թվականի N …Ն 

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶՈՀԵՐԻ, ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ԶԳԱԼԻ ՎՆԱՍԻ, ԽՈՇՈՐ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆՈՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՆԳԵՑՆՈՂ ԿԱՄ ՆՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ ԱՌԱՋԱՆԱԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԴԵՊՔՈՒՄ ՀՐԱՏԱՊ ՀԱՄԱՐՎՈՂ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

  1. Հաստատել մարդկային զոհերի, մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդու կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն՝

1) ճանապարհների և տրանսպորտային օբյետների հետ կապված շինարարական աշխատանքների գնման գործընթացները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից.

2) շենքերի և շինությունների հետ կապված շինարարական աշխատանքների գնման գործընթացները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից:

  1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատող կարգով նախատեսված նախաորակավորման ընթացակարգերի կազմակերպումը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                   ՎԱՐՉԱՊԵՏ                                                             Ն. ՓԱՇԻՆՅԱՆ 

                      ք. Երևան

  • Обсуждалось

    12.04.2022 - 27.04.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение, Сельское хозяйство, Охрана природы, Градостроителство, Финансовая, Территориальное управление и развитие, Экономическая, Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство финансов

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5294

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: