Добавить в избранное

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N90-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«——» «——————» 2022 թվականի N----Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ  5-Ի N90-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու, որոշ ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N327-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N90-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետը «բույսերի» բառից հետո լրացնել «և վայրի բույսերից դեղաբուսական հումքի» բառերով,

2) որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետից «արտահանման և» բառերը հանել,

3) որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման՝ N 1 հավելվածի 1.2 և N 2 հավելվածի 2.6 և 2.8  կետերով սահմանված ապրանքատեսակների արտահանման, N 2 հավելվածի 2.1 և 2.3 կետերով սահմանված ապրանքատեսակների արտահանման կամ ներմուծման, N 2 հավելվածի 2.13-րդ կետով սահմանված ապրանքատեսակների ներմուծման համար տրվում է մեկանգամյա լիցենզիա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման N 4 հավելվածով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն որոշման 2-րդ կետի 7-9-րդ ենթակետերով նախատեսված առանձնահատկությունները.»,

4)  որոշման N 1 հավելվածի «D» անվանացանկի՝

ա. 1-ին կետի երրորդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3827-ից (բացի 3827 12 000 0)»,

բ. 3-րդ և 5-րդ կետերը «8418 10 800-ից» բառերից հետո լրացնել «8418 10 900 0-ից» բառերով,

գ. 6-րդ կետում «8479 89 970 8-ից» բառերը փոխարինել «8479 89 970 7-ից» բառերով,

դ. 8-րդ կետի երրորդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3907 29 900-ից»,

ե. «E» անվանացանկում «2903 39 110 0» թիվը փոխարինել «2903 61 000 0» թվով,

 5) որոշման N 2 հավելվածի ցանկի՝

ա. 1-ին կետում՝ «8106 00 100 0-ից» բառերը փոխարինել «8106 90 000 0-ից» բառերով, «8109 30 000 0-ից» բառերը՝ «8109 39 000 0-ից» բառերով, «8112 92 100 0-ից» բառերը՝ «8112 61 000 0-ից» բառերով, «8112 92 210 9-ից» բառերը՝ «8112 92 210 8-ից» բառերով, «8108 30 000 0-ից» բառերից հետո լրացնել «8109 31 000 0-ից» բառերով, «8112 22 000 0-ից» բառերից հետո լրացնել «8112 31 000 0-ից  8112 41 000 1» բառերով, իսկ «8107 30 000 0-ից» բառերը հանել,

բ. 7-րդ կետի 1-ին ենթակետում՝ «8548 10-ից» բառերը փոխարինել «8549 11 000 0-ից» բառերով, իսկ «7001 00 100 0-ից» բառերից հետո լրացնել «8549 31 000 1-ից  8549 91 000 1-ից» բառերով,

գ. 20-րդ կետի 2-րդ ենթակետում՝ «4401 40-ից» բառերը փոխարինել «4401 49 000 0-ից» բառերով, իսկ «4401 39 000 0-ից» բառերից հետո լրացնել «4401 41 000 0-ից» բառերով,

դ. 21-րդ կետում՝ «5703 20-ից 5703 30-ից» բառերը փոխարինել «5703 21 000-ից 5703 29 000-ից 5703 31 000-ից 5703 39 000-ից» բառերով,

ե. 22-րդ կետում՝ «3824 90 610 0-ից» բառերը փոխարինել «3824 99 610 0-ից» բառերով,

6) որոշման N 6 հավելվածի ցանկի՝

ա. 33-րդ կետում՝ «8106 00 100 0-ից» բառերը փոխարինել «8106 90 000 0-ից» բառերով,

«8109 30 000 0-ից» բառերը՝ «8109 39 000 0-ից» բառերով, «8112 92 210 9-ից» բառերը՝ «8112 92 210 8-ից» բառերով, «8108 30 000 0-ից» բառերից հետո լրացնել «8109 31 000 0-ից» բառերով, «8112 22 000 0-ից» բառերից հետո՝ «8112 41 000 1-ից» բառերով, «8112 52 000 0-ից» բառերից հետո՝ «8112 61 000 0-ից» բառերով, իսկ «8107 30 000 0-ից» բառերը հանել,

բ. 36-րդ կետում՝ «8548 10 910 0-ից» բառերը փոխարինել «8549 11 000 0-ից» բառերով,

գ. 37-րդ կետի երկրորդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «8549 11 000 0-ից

8549 12 000 0-ից

  8549 14 000 0-ից

  8549 19 000 0-ից»,

7) որոշման N 7 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N1 հավելվածի,

8) որոշման N 8 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N2 հավելվածի,

9) որոշման N 9 հավելվածի՝

ա. Ձև N 2-ի և Ձև N 8-ի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Նշանակման երկիրը»,

բ. Ձև N 4-ի և Ձև N 10-ի 7-րդ կետում «Արտահանման» բառը փոխարինել «Ուղարկող» բառով,

գ. Ձև N 5-ի և Ձև N 11-ի վերջին տողից «18.» թիվը հանել,

դ. Ձև N 11-ի վերջին տողից «заявителя» բառը հանել,

ե. Ձև N 12-ի վերջին տողից «Հայտատուի» բառը հանել,

10) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածներում «ԵՏՄ» բառերը փոխարինել  «ԵԱՏՄ» բառերով։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

 

 

 

                                                                                      Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

                                                                                               -ի N    -Ն որոշման

                                                                                  

                                                                                         «Հավելված N 7
                                                                                      ՀՀ կառավարության 2015 թվականի
                                                                                      փետրվարի 5-ի N 90-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՎԱՅՐԻ ԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ՎԱՅՐԻ ԲՈՒՅՍԵՐԻՑ ԴԵՂԱԲՈՒՍԱԿԱՆ ՀՈԻՄՔԻ, ՈՐՈՆՑ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ Է ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

  1. Կենդանի վայրի կենդանիներ

 

Ապրանքի անվանումը

Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի
(ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ծածկագիրը կամ խումբը

1.1. Վայրի կենդանիներ

01-րդ խմբից

1.2. Կենդանի ձուկ (բացի դեկորատիվ ձկներից)

0301-ից

1.3.Կենդանի խեցգետնակերպեր զրահով, կամ առանց զրահ

0306-ից

1.4. Կենդանի կակղամորթեր խեցիով կամ առանց խեցի

0307-ից

1.5. Կենդանի ջրային անողնաշարավորներ, բացի խեցգետնակերպերից և կակղամորթերից

0308-ից

1.6. Վայրի թռչունների ձվեր՝ կճեպով, թարմ

0407-ից

1.7. Արտեմիայի (Artemia salina) ձու (թաղանթապատյան)

0511 91 909 0-ից

 

 

 

  1. Առանձին վայրի բույսեր

 

Ապրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

2.1. Մայրու ընկույզներ, կեղևով և առանց կեղևի

0802 91 000

0802 92 000 0

0811 90 390 0-ից

0811 90 950 0-ից

2.2. Ծովային և այլ ջրիմուռներ

1212 21 000 0

1212 29 000 0

 

  1. Վայրի բույսերից դեղաբուսական հումք

 

Ապրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

3.1. Բույսերը և դրանց մասերը (ներառյալ սերմերը և պտուղները), որոնք հիմնականում օգտագործվում են որպես օծանելիքային, դեղագործական  կամ միջատասպան, սնկասպան միջոցներ կամ նույնանման նպատակներով, թարմ կամ չորացրած, ամբողջական կամ մանրացրած, մանրատած կամ աղացած

1211-ից

3.2. Բուսական հյութեր և լուծամզվածքներ, որոնք օգտագործվում են որպես օծանելիքային, դեղագործական կամ միջատասպան, սնկասպան միջոցներ և նույնանման նպատակներով:

1302-ից

                                                                                     

»։                                                                                                

 

  Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

                                                                                               -ի N    -Ն որոշման

                                                                            «Հավելված N 8
                                                                                  ՀՀ կառավարության 2015 թվականի
                                                                                  փետրվարի 5-ի N 90-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ, ՈՐՈՆՑ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ Է ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

Ապրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

1. Ակոնիտ

1211 90 860 8-ից

2. Ակոնիտին

2939 79 000 0-ից

2939 80 000 0-ից

3. Ամիզիլ

2922 19 700 0-ից

4. Ացեկլիդին

2933 39 980 0-ից

5. Բարիում ցիանական

2837 19 000 0-ից

6. Բրուցին

2939 79 000 0-ից

2939 80 000 0-ից

7. Հիոսցիամին հիմք

2939 79 000 0-ից

2939 80 000 0-ից

8. Հիոսցիամին կամֆորատ

2939 79 000 0-ից

2939 80 000 0-ից

9. Հիոսցիամինի սուլֆատ

2939 79 000 0-ից

2939 80 000 0-ից

10. Գլիֆտոր

2905 59-ից

11. Կադմիում ցիանական

2837 19 000 0-ից

12.Կալցիում ցիանական

2837 19 000 0-ից

13. Կարբախոլին

2924 19 000 9-ից

14. Մերկապտոֆոս

2930 90 950 8-ից

15. Մեթիլսպիրտ (մեթանոլ)

2905 11 000 0-ից

16. Արսեն

2804 80 000 0-ից

17. Արսենական անհիդրիդ

2811 29 100 0-ից

18. Արսենային անհիդրիդ

2811 29 900 0-ից

19. Նատրիումի արսենատ

2842 90 800 0-ից

20. Նիկոտին

2939 79 000 0-ից

2939 80 000 0-ից

21. Նովարսենոլ

2931 90 000 9-ից

22. Պրոմերան

 2852 90 000 7-ից

23. Սնդիկ մետաղական

 2805 40 100 0-ից

2805 40 900 0-ից

24. Սնդիկի երկյոդիդ

2852 10 000 8-ից

25. Սնդիկի երկքլորիդ

2852 10 000 8-ից

26. Սնդիկի օքսիցիանիդ

2852 10 000 8-ից

27. Սնդիկի սալիցիլատ

2852 10 000 8-ից

28. Սնդիկի ցիանիդ

2852 10 000 8-ից

29. Արծաթ ցիանական

2843 29 000 0-ից

30. Սկոպոլամինի հիդրոբրոմիդ

2939 79 000 0-ից

2939 80 000 0-ից

31. Ստրիխնինի նիտրատ

2939 79 000 0-ից

2939 80 000 0-ից

32. Շիկատակի ալկալոիդների հանրագումար

2939 79 000 0-ից

2939 80 000 0-ից

33. Թալիում չմշակված

8112 51 000 0-ից

34. Նիկելի քառակարբոնիլ

2931 90 000 9-ից

35. Տետրաէթիլկապար

2931 10 000 0-ից

36. Տետրամեթիլկապար

2931 10 000 0-ից

37. Ընձախոտ ջունգարական թարմ

1211 90 860 8-ից

38. Ֆենոլ

2907 11 000 0-ից

39. Ցինկի ֆոսֆիդ

2853 90 900 0-ից

40. Դեղին ֆոսֆոր

2804 70 001 0-ից

41. Արծաթի ֆտորիդ

2843 29 000 0-ից

42. Օ-քլորբենզիլիդենմալոնոերկնիտրիլ «*»

2926 90 980 0-ից

43. Ցինկ ցիանական

2837 19 000 0-ից

44. Ցինխոնին

2939 20 000 0-ից

45. Ժանտընկույզի (չիլիբուխայի) հանուկ

1302 19 900 0-ից

46. Էթիլմերկուրֆոսֆատ

2852 10 000 8-ից

47. Էթիլմերկուրքլորիդ

2852 10 000 8-ից

48. Օձի թույն

3001 90 980 0-ից

49. Մեղվի թույն մաքրված

3001 90 980 0-ից

50. Նատրիումի ցիանիդներ «*»

2837 11 000 0-ից

51. Կալիումի ցիանիդներ «*»

2837 19 000 0-ից

52. Պղնձի ցիանիդներ

2837 19 000 0-ից

 

1) սույն ցանկի կիրառման նպատակով անհրաժեշտ է ղեկավարվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանումով.

2) «*» բացառությամբ թունավոր նյութերի, որոնք հսկվում են նշված ապրանքների նշանակման երկիր հանդիսացող Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի արտահանման հսկողության համակարգով։»։

 

  • Обсуждалось

    28.01.2022 - 12.02.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3798

Принт

Связанные документы / ссылки