Добавить в избранное

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2022 թվականի N -Ն

 ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել`

1) Ինքնակամ կառույցների և կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների (այսուհետ՝ Ինքնակամ կառույց)  հաշվառման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Ինքնակամ կառույցի հաշվառման փաթեթի վերաբերյալ պատվիրատուի համաձայնության ձևը` համաձայն N 2 հավելվածի.

  1. Ինքնակամ կառույցների վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառման նպատակով սույն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով ներկայացվում և Կադաստրի կոմիտեի կողմից հաշվառվում են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերում սահմանված ժամկետներում։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն Փաշինյան

 2021 Երևան

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

…-ի N …-Ն որոշման

 

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳ

 

  1. Սույն կարգում կիրառվող ներքոնշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը․

1) ինքնակամ կառույց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կառույցը՝ անկախ դրա ավարտվածության աստիճանից,

2) չափագրող՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով քարտեզագրողի, գեոդեզիստի, չափագրողի (հաշվառողի), հողաշինարարի որակավորման վկայական ստացած անձ,

3) պատվիրատու՝ ինքնակամ կառույցը հաշվառելու նպատակով չափագրողին դիմած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին,

4) հաշվառման փաթեթ՝ հաշվառողի կողմից Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի ապրիլի 8-ի N 75-Ն հրամանին, սույն կարգի 4-րդ և 6-րդ կետերին համապատասխան կազմված կամ ձեռք բերված փաստաթղթեր,

5) առցանց չափագրման գրասենյակ՝ www.e-cadastre.am կայքէջում ներդրված առցանց էլեկտրոնային հարթակ, որի միջոցով չափագրողը ներբեռնում է հաշվառման փաթեթը։

  1. Կադաստրի կոմիտեում չհաշվառված ինքնակամ կառույցը հաշվառելու նպատակով պատվիրատուն դիմում է չափագրողին։
  2. Չափագրողը հողամասի հանութագրման, ինքնակամ կառույցի չափագրման և արդյունքների փաստաթղթավորման աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի ապրիլի 8-ի N 75-Ն հրամանի պահանջներին համապատասխան։ Ընդ որում, եթե ինքնակամ կառույցն իրականացվել է տարբեր սեփականատերերին պատկանող հողամասերում, ապա հաշվառման փաթեթը կազմվում է յուրաքանչյուր սեփականատիրոջ մասով առանձին։
  3. Սույն կարգի 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտական փաստաթղթերին կցվում են նաև կառույցի հարկայնությունը և բոլոր կողմերը հստակ արտացոլող նվազագույնը 4, իսկ առավելագույնը 6 գունավոր լուսանկար:
  4. Սույն կարգի 3-4-րդ կետերում նշված աշխատանքները կատարելուց և փաստաթղթերը կազմելուց հետո չափագրողը հաշվառման փաթեթը համաձայնեցնում է պատվիրատուի հետ։
  5. Պատվիրատուի կողմից չափագրման փաթեթի բոլոր տվյալները ստուգելուց հետո հաշվառման փաթերի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվելու դեպքում պատվիրատուն և չափագրողը կազմում և ստորագրում են N 2 հավելվածով սահմանված համաձայնագիրը։
  6. Համաձայնագիրը ստորագրվելուց հետո չափագրողը հաշվառման փաթեթը ներբեռնում է առցանց չափագրման գրասենյակ։
  7. Հաշվառման փաթեթը առցանց չափագրման գրասենյակ ներբեռնելու և այն հաստատելու պահից ձևավորվում է չափագրման ծածկագիր և ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված Կադաստրի կոմիտեի կողմից, որի վերաբերյալ պատվիրատուն տեղեկացվում է կարճ հաղորդագրության միջոցով (sms)։  
  8. Ինքնակամ կառույցը հաշվառելուց հետո առցանց չափագրման գրասենյակում ներբեռնված հաշվառման փաթեթը ենթակա չէ խմբագրման։
  9. Սույն կարգի իմաստով որպես ինքնակամ կառույց Կադաստրի կոմիտեում հաշվառված է համարվում նաև այն շինությունը, որը «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերում սահմանված վերջնաժամկետներում պետական գրանցման համար ներկայացված, ինչպես նաև անշարժ գույքի գույքագրման փաստաթղթերում կամ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման միասնական մատյանում արտացոլված է որպես ինքնակամ կառույց:

 

  

 


 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

…-ի N …-Ն որոշման

 

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ

 

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

__________________                                                              _________________ 

(Համաձայնագիրը կազմելու վայրը)                         (Համաձայնագիրը կազմելու                                                                                     տարին, ամիսը և ամսաթիվը)    

                                                   Ես________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

(անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, ամիս, տարեթիվ, բնակության հասցեն, անձնագրի կամ նույնականացման քարտի սերիան, համարը, տրամադրման տարին, իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անունից հանդես գալու դեպքում՝ նաև իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, պաշտոնը, բջջային հեռախոսահամարը)

   Հաստատում եմ, որ _____________________________________________________________________-ի

                                 (հաշվառողի անուն, հայրանուն, ազգանուն)

կողմից կազմված հաշվառման փաթեթը համապատասխանում է _____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

          (ինքնակամ կառույցի իրականացման տարին, առկայության դեպքում՝ հասցեն)

կառուցված ինքնակամ կառույցի որակական և քանակական տվյալներին։

 

_______________________                                                                           _______________________                                                     

_______________________                                                                            _______________________

 

(Պատվիրատուի ստորագրություն,                                             (Չափագրողի ստորագրություն,                                                           

անունը և ազգանունը)                                                                    անունը և ազգանունը)                  

 

  

* Սույնով հավաստում եմ, որ կարդացել եմ համաձայնագիրը և տեղյակ եմ, որ ինքնակամ կառույցը հաշվառելուց հետո առցանց չափագրման գրասենյակում ներբեռնված հաշվառման փաթեթը իմ կողմից համաձայնեցված է և վերջնական է:

 

  • Обсуждалось

    04.01.2022 - 19.01.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 12357

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Aa Aa

07.01.2022

Հաշվառման ժամանակը շատ կարճ է, խնդիրները շատ։

Դավիթ Սողոմոնյան

04.01.2022

Առաջարկում եմ չափագրողների առցանց գրասենյակի համար կազմել հաշվառման մասով նոր ուղեցույց և տեղադրել e-cadastre.am կայք էջում, քանի որ կարգի ուժի մեջ մտնելուց հետո շատ չափագրողների մոտ առաջանալու են բազմաթիվ հարցեր։

Դավիթ Սողոմոնյան

04.01.2022

Նախագծի 5-րդ կետով սահմանվում է, որ չափագրողի և պատվիրատուի միջև կնքվում է համաձայնագիր, սակայն նշված չէ թե արդյոք այդ համաձայնագիրը պետք է մուտքագրվի առցանց գրասենյակ թե ոչ։ Եթե նկատի ունեք, որ համաձայնագիրը հանդիսանում է հաշվառման փաթեթի մաս, ապա տեղեկացնում եմ, որ 2021 թվականի ապրիլի 8-ի N 75-Ն հրամանում հաշվառման փաթեթ հասկացություն առկա չէ։

Узнать больше