Добавить в избранное

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 9-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետում «անդամ պետություններում» բառերից առաջ լրացնել «Եվրասիական տնտեսական միության» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետում «դիտանցումների և» բառերը հանել։

 

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «, բացառությամբ, եթե դրանց տրամադրումն արգելված է օրենքով կամ կարող է թույլատրվել միայն դատական ակտի հիման վրա» բառերը փոխարինել «, բացառությամբ վիճակագրական, բանկային, ապահովագրական և բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունների» բառերով։

2) 2-րդ մասում «, բացառությամբ եթե դրանց տրամադրումն արգելված է օրենքով» բառերը հանել.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Հանձնաժողովը կարող է ստանալ և լիազորություններն իրականացնելիս օգտագործել պետական էլեկտրոնային հարթակներից հատուկ տեխնիկածրագրային ուղիների միջոցով ձեռք բերված տեղեկավությունը։»։

 

Հոդված 4 Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասում  «սույն օրենքով նախատեսված դեպքերում» բառերը հանել։

 

Հոդված 5. Օրենքի 60-րդ հոդվածի 1-2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար սահմանված պահանջներին համապատասխան դիմում ստանալու դեպքում Հանձնաժողովը սկսում է եզրակացության ընդունման ընթացակարգ: Ներկայացված դիմումները սույն օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում չեն քննարկվում, որի մասին Հանձնաժողովի նախագահի գրությամբ դիմում ներկայացրած անձինք տեղեկացվում են 3 օրվա ընթացքում:

2. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն տրամադրվում է դիմում ներկայացրած անձին տեղեկացնելու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում:»։

 

Հոդված 6. Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասում «մերժելու» բառը փոխարինել «արգելելու» բառով։

 

Հոդված 7 Օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն օրենքի 73-րդ հոդվածով նախատեսված դեպքում արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն կարող է ներկայացվել պատասխանողի կողմից վերագրվող իրավախախտման փաստն ընդունվելու դեպքում։»։

 

Հոդված 8 Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասում «և տնտեսավարող սուբյեկտի պատմությունը» փոխարինել «կամ տնտեսավարող սուբյեկտի պատմությունը» բառերով:

 

Հոդված 9 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

  • Обсуждалось

    09.12.2021 - 27.12.2021

  • Тип

    Закон

  • Область

    Экономика, Экономическая

  • Министерство

    Комиссия по защите конкуренции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4136

Принт

Связанные документы / ссылки