Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 615 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

                                   

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

---------- 2021 թվականի N ------ -Ն

      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 615 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Կառա­վա­րությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի հուլիսի 9-ի N 615 «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը հաստատելու մասին» N615 որոշմամբ հաստատված կարգը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

 

                                                                                                                 ՀԱՎԵԼՎԱԾ

 

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԳԻՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻՆ ՊՐՈՖԵՍՈՐԻ ԵՎ ԴՈՑԵՆՏԻ

ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը:
  2. Գիտական կոչում կարող է շնորհվել այն անձանց, ովքեր ունեն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում, որպես կանոն գիտական աստիճան, որոշակի ավանդ` գիտու­թյան տվյալ բնագավառում և զբաղվում են գիտամանկավարժական (գիտա­կան) գործունեությամբ:
  3. Պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումները շնորհվում են հավատարմագրված բարձրագույն ուսում­նական հաստատությունների (այսուհետ` բուհ) և գիտական կազմակեր­պությունների (այսուհետ` կազմակերպություն) գիտական (գիտատեխնի­կական) խորհուրդների որոշմամբ` առաջնորդվելով սույն կարգով և ՀՀ գիտական աստիճանաշնորհման անվանացանկով:
  4. Գիտական կոչում շնորհելու մասին որոշումը հաստատում և համապատասխան դիպլոմով (վկայագրով) ամրագրում է ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեն (այսուհետ` ԲՈԿ):

 

 II. ԴՈՑԵՆՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼԸ

       5. Դոցենտի գիտական կոչում կարող է շնորհվել`

ա) գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր վերջին 3 ուսումնական տարվա ընթացքում գիտական կոչում շնորհող բուհում իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապատասխան գիտա­ման­­կա­վար­ժական գործունեություն.

բ) գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր գիտական կոչում շնորհող բուհում վերջին 3 ուսումնական տարվա ընթացքում անընդմեջ իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապա­տասխան գիտամանկավարժական գործունեություն և թեկնածուական ատենախոսու­թյուն պաշտպանելուց հետո տվյալ բնագավառում ունեն հրատարակված ինչպես գիտական, այնպես էլ ուսումնա­մեթոդական աշխատանք, որոնց ընդհանուր թիվն առնվազն 3 է:

գ) դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող անձանց, ովքեր ունեն գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 20 տարվա ստաժ, այդ թվում` գիտական կոչում շնորհող բուհում` առնվազն վերջին 3 ուաումնական տարվա ընթացքում իրա­կանացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապատասխան գիտամանկավար­ժական գործունե­ու­թյուն և ունեն մենագրություն կամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախա­րարության (այսուհետև` նախարարություն) կողմից երաշ­խավորված` հրատարակված դասագիրք` առանց համահեղինակների կամ դասա­գրքեր` համահեղինակներով ու տվյալ բնագավառում` ինչպես գիտա­կան, այնպես էլ ուսումնամեթոդական աշխատանքներ`  ընդհանուր թվով առնվազն 15, որոնցից առնվազն 2-ը հրատարակվել են վերջին 3 տարվա ընթացքում.

դ) մշակույթի և սպորտի ասպարեզում դիպլոմավորված մասնա­գետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող անձանց հետևյալ կարգով`

արվեստագիտության բնագավառում` համաձայն սույն կարգի 5րդ կետի ա), բ) և գ) ենթակետերի,

ստեղծագործական և կատարողական արվեստի ու ճարտարա­պե­տու­թյան բնագավառներում` անձանց, ովքեր ունեն գիտամանկավարժա­կան աշխա­տանքի առնվազն 10 տարվա ստաժ, վերջին 3 ուսումնական տարվա ընթաց­քում գիտական կոչում շնորհող բուհում իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտու­թյանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն

և բավարարում են ստորև նշված պահանջներից առնվազն երկուսին.

- ունեն Հայաստանի Հանրապետության կամ այլ երկրների (համա­պա­տաս­խան պայմանագրի կամ համաձայնագրի առկայության դեպքում) պատ­վավոր կոչումներ,

- հանրապետական կամ միջազգային ցուցահանդեսների մասնակիցներ են,

- հանրապետական փառատոների, մրցույթների հաղթողներ, պետական մրցանակակիրներ են,

- հեղինակ են առնվազն 5 բեմադրության, ստեղծագործական աշխա­տան­քի, տեսագրության, կառույցի, նախագծի, հանրապետական կամ միջազ­գային մրցույթներում մրցանակ ստացած առնվազն 1 ստեղծա­գոր­ծության,

- ղեկավարել են հանրապետական կամ միջազգային փառատոների, մրցույթների, դափնեկիրների (գեղարվեստական խմբեր, համույթներ),

- ունեն հրատարակված ինչպես գիտական, այնպես էլ ուսումնամեթո­դական աշխատանքներ (այդ թվում` առանց համահեղինակների), ընդ որում,  առնվազն 3 աշխատանք` վերջին 3 տարվա ընթացքում:

Սպորտի բնագավառում` ովքեր ունեն գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 15 տարվա ստաժ, վերջին 3 ուսումնական տարվա ընթացքում գիտական կոչում շնորհող բուհում իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն և բավարարում են ստորև նշված պահանջներից առնվազն երկուսին.

- ունեն Հայաստանի Հանրապետության կամ այլ երկրների (համա­պա­տաս­խան պայմանագրի կամ համաձայնագրի առկայության դեպքում) պատ­վավոր կոչումներ,

- հանրապետական կամ միջազգային մրցումների մրցանակակիրներ են,

- պատրաստել են սաներ, ովքեր մասնակցել են օլիմպիական խաղերի, աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների,

- ունեն բուհի գիտական խորհրդի կողմից երաշխավորված հրատարակված ինչպես գիտական, այնպես էլ  ուսումնամե­թոդական  աշխատանքներ (այդ թվում` առանց համահեղինակների), ընդ որում  առնվազն 3 աշխատանք` վերջին 3 տարվա ընթացքում:

 

III. ՊՐՈՖԵՍՈՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼԸ

  1. Պրոֆեսորի գիտական կոչում շնորհվում է`

ա) գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր

- վերջին 5 ուսումնական տարվա ընթաց­քում գիտական կոչում շնորհող բուհում իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապա­տասխան գիտամանկավարժական գործունեություն և դոկտորական ատենախոսու­թյուն պաշտպանելուց հետո ունեն տվյալ բնագավառում առնվազն 6 հրատարակված գիտական և ուսումնամեթո­դական աշխատանքներ (այդ թվում` միջազգային գիտական ամսագրում տպա­գրված հոդված` բացառությամբ հայագիտական բնույթի աշխա­տանքների), ղեկավարել են պաշտպանած ատենախոսություն կամ նախա­րարության կողմից երաշխավորված դասագրքի` առանց համահեղի­նակների, կամ առնվազն 3 դասագրքի` համահեղինակներով, հեղինակ են,

- վերջին մեկ տարին աշխատում են գիտական կոչում շնորհող բուհում կամ կազմակերպությունում և 5 պաշտպանած ատենա­խոսության գիտական ղեկավար են.

բ) գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր` ունեն դոցենտի կոչում.

- գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 30 տարվա ստաժ, վերջին 5 ուսումնական տարվա ընթացքում գիտական կոչում շնորհող բուհում իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապա­տասխան գիտամանկավարժական գործունեություն, ունեն բուհի կամ կազմակերպության գիտական խորհուրդների կողմից երաշխա­վորված` հրատարակված մենագրություն կամ նախարարության կողմից երաշխա­վորված` հրատարակված դասագիրք` առանց համահեղինակների, կամ 3 դասագիրք` համահեղինակներով, տվյալ բնագավառի ինչպես գիտական, այնպես էլ  ուսումնամեթոդական աշխատանքներ` ընդհանուր թվով առնվազն 30, այդ թվում` վերջին 5 տարվա ընթացքում` 3 աշխատանք և 3 պաշտպանած ատենախոսության ղեկավար են,

- գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 25 տարվա ստաժ, առնվազն վերջին մեկ տարին աշխատում են գիտական կոչում շնորհող բուհում կամ կազմակերպությունում, առնվազն 5 պաշտպանած ատենա­խոսության գիտական ղեկավար են, ունեն մենագրություն կամ նախա­րարության կողմից երաշխավորված` հրատարակված դասագիրք` առանց համահեղինակների, կամ 3 դասագիրք` համահեղինակներով, և տվյալ բնագավառում առնվազն 20 գիտական և ուսումնա­մեթոդական աշխատանք, այդ թվում` վերջին 5 տարվա ընթաց­քում` 3 աշխատանք, որոնցից առնվազն մեկը` միջազգային գիտական ամսագրում (բացառությամբ հայագիտական բնույթի աշխատանքների).

գ) մշակույթի և սպորտի բնագավառի դիպլոմավորված մասնա­գետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող անձանց, ովքեր ունեն դոցենտի կոչում`

արվեստագիտության բնագավառում` համաձայն սույն կարգի 6րդ կետի ա) և բ) ենթակետերի,

ստեղծագործական և կատարողական արվեստի ու ճարտարապե­տու­թյան բնագավառներում` անձանց, ովքեր ունեն գիտամանկավարժա­կան աշխա­տանքի առնվազն 15 տարվա ստաժ, վերջին 5 ուսումնական տարվա ընթաց­քում գիտա­կան կոչում շնորհող բուհում զբաղվել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համա­պատասխան գիտամանկավարժական գործունեությամբ և դոցենտի գիտական կոչում ստանալուց հետո բավարարում են ստորև նշված պահանջներից առնվազն երկուսին.

- ունեն Հայաստանի Հանրապետության կամ այլ երկրների (համապա­տասխան պայմանագրի կամ համաձայնագրի առկայության դեպքում) պատվավոր կոչումներ,

- միջազգային ցուցահանդեսների մասնակիցներ են և ունեցել են անհա­տական ցուցահանդեսներ,        

- միջազգային մրցույթների մասնակիցներ են և ունեցել են տարբեր ծրագրերով մենահամերգներ կամ մասնակցել են բեմադրությունների,

- հանրապետական և միջազգային փառատոների, մրցույթների հաղթող­ներ, պետական մրցանակակիրներ են,

- հեղինակ են միջազգային մրցույթներում հաղթած ստեղծագործու­թյուն­ների, նախագծերի, կառույցների,

- ղեկավարել են միջազգային փառատոների, մրցույթների հաղթողների (գեղարվեստական խմբեր, համույթներ),

- ունեն հրատարակված կամ համապատասխան բուհի գիտական խորհրդի կողմից երաշխավորված ինչպես  գիտական, այնպես էլ ուսումնամե­թոդական աշխատանքներ (այդ թվում` առանց համահեղինակների), ընդ որում, առնվազն 5 աշխատանք` վերջին 5 տարվա ընթացքում:

Սպորտի բնագավառում` անձանց, ովքեր ունեն գիտամանկավար­ժա­կան աշխատանքի առնվազն 20 տարվա ստաժ, վերջին 5 ուսումնական տարվա ըն­թացքում գիտական կոչում շնորհող բուհում իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտու­թյա­նը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն և դոցենտի գիտական կոչում ստանալուց հետո բավարարում են ստորևնշված պահանջներից առնվազն երկուսին.

- ունեն Հայաստանի Հանրապետության կամ այլ երկրների (տվյալ երկրի հետ համապատասխան պայմանագրի կամ համաձայնագրի առկայության դեպքում) պատվավոր կոչումներ,

- միջազգային մրցումների հաղթողներ են,

- պատրաստել են սաներ, ովքեր օլիմպիական խաղերի, աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների մեդալակիրներ են,        

- ունեն հրատարակված ինչպես գիտական, այնպես էլ ուսումնամեթո­դական աշխատանքներ (այդ թվում` առանց համահեղինակների), ընդ որում,  առնվազն 5 աշխատանք` վերջին 5 տարվա ընթացքում:

 

IV. ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՈՒՄԸ

       7. Գիտական կոչում ստանալու համար անձը դիմում է ներկա­յացնում բուհի ռեկտորի կամ կազմակերպության տնօրենի անունով, որտեղ հիմնական կամ համատեղությամբ աշխատող է` առնվազն 150 ժամ ժամավճարով: Դիմումին կցվում են անհրաժեշտ փաստաթղթեր (հավելված 1):

       8. Բուհերի գիտական կամ կազմակերպությունների գիտական (գիտատեխնիկական) խորհրդում գիտական կոչում շնորհելու մասին դիմումը քննարկվում է երկու ամսվա ընթացքում:

       9. Գիտական կոչում շնորհելու մասին որոշումն ընդունվում է փակ գաղտնի քվեարկությամբ:

         Խորհուրդն իրավասու է գիտական կոչում շնորհելու հարցը քննարկելու խորհրդի անդամների 2/3-ի մասնակցությամբ: Գիտական կոչում շնորհելու մասին որոշումն ընդունվում է նիստին մասնակից անդամների ձայների կեսից ավելին ստանալու դեպքում:

  1. Գիտական խորհրդի կողմից բացասական որոշում ընդունվելու դեպքում հավակնորդն իրավունք ունի մեկ տարի անց կրկին դիմելու գիտական խորհուրդ` ներկայացնելով այդ ընթացքում հրատարակած իր նոր գիտական աշխատանքները կամ սույն կարգի 2-րդ և 3-րդ բաժինների պահանջներին համապատասխան այլ տվյալներ:
  2. Գիտական խորհրդի նիստի արձանագրությունից քաղվածքը և սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը 15 օրվա ընթացքում համապատասխան տեղեկանքի (հավելված 2) հետ միասին ներկայացվում են ԲՈԿ:

 

 V. ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԲՈԿ-ՈՒՄ

      12. Գիտական կոչումների շնորհման մասին գիտական և գիտա­տեխ­նիկական խորհուրդների որոշումը հաստատում ու համապատասխան գիտական կոչման դիպլոմ (վկայագիր) տալիս է ԲՈԿ-ը:

      13. ԲՈԿ-ը գիտական կոչում շնորհելու հարցը քննարկում է համա­պատասխան փաստաթղթերն ստանալուց հետո 2 ամսվա ընթացքում:

       14. Այլ երկրներում ստացած գիտական կոչման փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից, եթե գոյություն ունեն համապատասխան միջպետական պայմանագրեր և համաձայ­նագրեր: Փաստաթղթերը համապատասխանեցվում են ԲՈԿ-ի կողմից սահմանված կարգով:           15. Գիտական կոչման դիպլոմը (վկայագիրը) կորցնելու դեպքում ԲՈԿ-ի կողմից տրվում է կրկնօրինակ, հետևյալ փաստաթղթերը ներկայացնելուց հետո.

 ա) դիմում` կորցրած դիպլոմը վերականգնելու վերաբերյալ,

 բ) հայտարարություն թերթում կորցրած դիպլոմի մասին:

Թերթի հայտարարությունից 30 օր հետո` կորցրած դիպլոմը չհայտնաբերվելու դեպքում,  ԲՈԿ-ն անվավեր է ճանաչում կորցրած դիպլոմը և հանձնում կրկնօրինակը»:

  1. ԲՈԿ-ի կողմից գիտական խորհրդի տվյալ որոշումը չհաստատ­վելու դեպքում այն մեկամսյա ժամկետում վերադարձվում է տվյալ գիտական խորհրդին:

Հիմք ընդունելով ԲՈԿ-ի դիտողությունները` խորհուրդը`

ա) լրամշակված գործը երկամսյա ժամկետում կրկին ներկայացնում է ԲՈԿ.

բ) չեղյալ է համարում գիտական կոչում շնորհելու մասին իր որոշումը:

  1. Գիտական կոչում շնորհելու մասին խորհրդի որոշումը ԲՈԿ-ի կողմից չհաստատվելը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

 

Հավելված 1

Գիտական կոչում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր

 

ա) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը (եթե գիտական աստիճան չկա),

բ)  գիտական աստիճանի վկայագրի պատճենը,

գ)  գիտական  կոչման վկայագրի պատճենը,

դ)  հրատարակված աշխատանքների ցուցակը,

ե)  քաղվածք աշխատանքային գրքույկից,

զ) գիտության, մանկավարժության, մշակույթի, սպորտի բնագավառներում նվա­ճում­­ները հաստատող փաստաթղթերի պատճենները:

 

Հավելված      

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

  1. Հայցորդի ազգանուն, անուն, հայրանուն _____________________________________

                                                                                          (հայերեն և ռուսերեն)

_____________________________________________________________________________

 

  1. Ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը __________________________________________

 

  1. Քաղաքացիությունը, ազգությունը ___________________________________________

 

  1. Որտեղ , երբ է ընդունվել և ավարտել բուհը __________________________________

 

_____________________________________________________________________________

 

  1. Մասնագիտությունը _______________________________________________________

 

  1. Գիտական աստիճանը ____________________________________________________

 

  1. Գիտական կոչումը _________________________________________________________

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    27.09.2021 - 13.10.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5449

Принт

Предложения

Արտակ Պողոսյան

13.10.2021

Հարգելի գործընկերներ, Ներկայացված նախագծով հաստատվող կարգի Հավելված 1-ի «ե» կետով նախատեսված է ներկայացնել «քաղվածք աշխատանքային գրքույկից»: Առաջարկում եմ այն խմբագրել կամ ավելացնել հետևյալ ձևվ: Խմբագրելու դեպքում՝ «տեղեկանք աշխատանքային փորձը հավաստելու մասին» Ավելացնելու դեպքում՝ «քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային փորձը հավաստելու մասին»: Խնդիրը կայանում է նրանում, որ աշխատանքային գրքույկի պարտադիր պահանջը դուրս է եկել, ուստի նման պարտադիր պահանջի սահմանումը իրավաչափ չէ:

Узнать больше