Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 319-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

__________ի 2021 թվականի N ______-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՐՏԻ 4-Ի N 319-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 319-Ն որոշման հավելվածի՝

1) 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը (այսուհետ` խորհուրդ), տվյալ հաստատության տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից հաշված, առավելագույնը 70 աշխատանքային օր առաջ, բայց ոչ պակաս քան 66 աշխատանքային օր առաջ ընդունում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին որոշում:»:

2) սույն կարգի 7-րդ, 28-րդ, 29-րդ և 33-րդ կետերի համաձայն՝ նոր մրցույթ հայտարարելու արդյունքում տվյալ հաստատության տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կամ մարզպետարանը կամ Երևանի քաղաքապետարանը (այսուհետ` լիազորված մարմին) ըստ ենթակայության՝ թափուր տեղ առաջանալու օրը հաստատության տնօրենի պաշտոնակատար է նշանակում տվյալ հաստատության խորհրդի անդամ չհանդիսացող՝ տնօրենի տեղակալներից մեկին կամ բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձի, կամ բարձրագույն կրթություն և մանկավարժական, գիտական կամ կրթության կառավարման ոլորտի՝ վերջին յոթ տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձի, որը տվյալ հաստատության խորհրդի անդամ չէ: Տվյալ հաստատության նախկին տնօրենը, որի լիազորությունների դադարեցման արդյունքում առաջացել է տնօրենի պաշտոնի թափուր տեղ, չի կարող նշանակվել նույն հաստատության տնօրենի պաշտոնակատար կամ պարտականությունները կատարող.»:

2)  3-րդ կետում «առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերից առաջ ավելացնել «որոշում կայացնելու օրվանից հետո» բառերը:

3) 4-րդ կետում «նաև համապատասխան մարզպետարանի» բառերից առաջ  ավելացնել «կարող է հրապարակվել» բառերը, իսկ «առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը և թիվը փոխարինել «առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով և թվով:

4) 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«5. Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են www.azdarar.am կայքում   հայտարարության հրապարակման օրվանից սկսած` 15 աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթն անցկացվում է հայտերի ընդունման վերջին օրվանից հետո՝ 10-րդ աշխատանքային օրը:»:

5)  8-րդ կետից հանել «երկու» բառը:

6) 12-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը  շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«12. Հաստատության տնօրենը (տնօրենի պաշտոնակատարը    (պարտականությունները կատարողը)) պարտավոր է.

1) ապահովել հավակնորդի հանդիպումը տվյալ հաստատության աշակերտական խորհրդի հետ` հաստատության զարգացման ծրագիր կազմելու համար՝ այդ մասին դիմելուց հետո՝ առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում,

2) տրամադրել գրավոր տեղեկատվություն` հաստատության գործունեության վերաբերյալ (տվյալներ մանկավարժական, աշակերտական համակազմի, ուսումնադաստիարակչական, արտադպրոցական գործունեության, կառավարման և խորհրդակցական մարմինների մասին, ինչպես նաև հավակնորդի կողմից ներկայացված գրավոր դիմումի հիման վրա հաստատության գործունեության վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն):»:

7)  13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«13. Մրցույթ հայտարարած հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից դպրոցի խորհրդում ընդգրկված անդամները պարտավոր են հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը տվյալ դպրոցի պաշտոնական կայքում հրապարակվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, քննարկել մանկավարժական և ծնողական խորհուրդներում (ծնողական խորհուրդում իրականացվող քննարկմանը կարող են մասնակցել նաև ծնողական խորհուրդում չընդգրկված ծնողները)` խորհուրդների անդամների ընդհանուր թվի կեսից ավելիի ներկայությամբ և հավակնորդի մասնակցությամբ` նաև առցանց եղանակով:»:

8) 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 13.1-րդ և 13.2-րդ կետերով՝

«13.1 Բոլոր հավակնորդների ծրագրերը համապատասխան խորհրդում քննարկվում են նույն օրը: Հավակնորդի հետ հանդիպմանը հատկացվող ժամանակը որոշվում է համապատասխան խորհրդը, հաշվի առնելով հավակնորդների թիվը` յուրաքանչյուր հավակնորդին հատկացնելով հավասար ժամանակ։»:

13.2 Հանդիպման մասին տեղեկատվությունը հրապարակվում է ուսումնական հաստատության պաշտոնական կայքում՝ հանդիպումից առնվազն 2 օր առաջ:»:

9)  14-րդ կետում «չներկայանալու» բառը փոխարինել «չմասնակցելու» բառով:

10)  17-րդ կետից հանել «(հավակնորդները)» բառը:

11)  18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«18. Քվեարկության արդյունքում առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդների միջև նույն օրն անցկացվում է կրկնակի քվեարկություն: Կրկնակի քվեարկությամբ, հավասար ձայների դեպքում, հավակնորդները համարվում են չընտրված, և մանկավարժական կամ ծնողական խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար տվյալ մրցույթի ժամանակ չի ունենում իր թեկնածուն: Եթե առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդներից որևէ մեկը ներկայացնում է ինքնաբացարկ, ապա կրկնակի քվեարկություն անցկացվում է մնացած բոլոր հավակնորդների միջև` անկախ ստացած ձայներից: Եթե առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդները երկուսն են, և նրանցից որևէ մեկը ներկայացնում է ինքնաբացարկ, ապա կրկնակի քվեարկություն չի անցկացվում, և ընտրված է համարվում մյուս հավակնորդը:»:

12)  20-րդ կետում՝

ա. «առաջադրված» բառը փոխարինել «ընդգրկված» բառով:

բ. վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«18-րդ և 19-րդ կետերով սահմանված ծնողական և մանկավարժական խորհուրդների կողմից թեկնածու չունենալու դեպքերում մրցույթ հայտարարած հաստատության ծնողական և մանկավարժական խորհուրդների կողմից կառավարման խորհրդում ներառված անդամներն ազատ են իրենց քվեարկության ժամանակ:»:

13) 21-րդ կետում «կամ տնօրենի պաշտոնակատար (պարտականությունները կատարող)»  բառերի փոխարինել «կամ տնօրեն (տնօրենի պաշտոնակատար (պարտականությունները կատարող)) » բառերով:

14) 24-րդ կետում «Ներկայացուցիչը մրցույթին մասնակցում է դիտորդի կարգավիճակով և պարտավոր է՝» բառերը փոխարինել  «Ներկայացուցիչը մրցույթի ժամանակ պարտավոր է՝» բառերով:

15) 32-րդ կետում «ձայների մեծամասնությամբ» բառերը փոխարինել «առնվազն երկու երրորդի կողմ ձայներով» բառերով:

16) 35-րդ կետի 1-ին ենթակետից հանել «կամ լիազորված մարմնի (այս մասով՝ Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի Հանրապետության մարզպետարանը)» բառերը:

17) 36-րդ կետում «1» թիվը փոխարինել «3» թվով:

18) 37-րդ կետում «3» թիվը փոխարինել «5» թվով:

19)  38-րդ կետում «ինքնակառավարման մարմնի» բեռերից հետո լրացնել «(Երևան քաղաքում՝ վարչական շրջանի)» բառերով:

20) 39-րդ կետից հանել «Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե ներկա են անդամներից 4-ը» բառերը:

21) 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «41. Հանձնաժողովի գրավոր եզրակացությունն ստորագրվում է կողմ քվեարկած բոլոր անդամների կողմից: Հանձնաժողովի եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք, որը ներկայացվում է եզրակացության հետ միասին: Հանձնաժողովն իր ուսումնասիրության արդյունքների մասին գրավոր եզրակացությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` հանձնաժողովի ձևավորումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով բողոք ներկայացնողին:»:

22)  42-րդ կետը հանել:

23) 43-րդ կետում «տնօրենի ընտրության մասին» բառերը փոխարինել «տնօրենի ընտրության արդյունքների մասին» բառերով:

24) 45-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«45. Մրցույթին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի մասնագետները: Մրցույթին, ինչպես նաև սույն կարգի 35-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներին համապատասխան ձևավորված հանձնաժողովի աշխատանքներին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել զանգվածային լրատվության միջոցների և առնվազն վերջին 3 տարում երեխայի իրավունքներով զբաղվող կամ կրթության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները (այսուհետ՝ հասարակական կազմակերպություններ):

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
  • Обсуждалось

    04.05.2021 - 30.05.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7214

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Անահիտ Բախշյան

18.05.2021

Նախագծի այս կետը՝ «13.1 Բոլոր հավակնորդների ծրագրերը համապատասխան խորհրդում քննարկվում են նույն օրը: Հավակնորդի հետ հանդիպմանը հատկացվող ժամանակը որոշվում է համապատասխան խորհրդը, հաշվի առնելով հավակնորդների թիվը` յուրաքանչյուր հավակնորդին հատկացնելով հավասար ժամանակ։» իրատեսական չէ, այն կախված է հավակնորդների թվից։ Եթե նրանց թիվը շատ լինի, ապա նույն օրը հնարավոր չի լինի բոլորին լսել, ապա՝ ընտրել։Անհրաժեշտ է նախագծում խելամտորեն ամրագրել ծնողական և մանկավարժական խորհուրդներում հավակնորդների հետ հանդիպմանը տրամադրվող ժամանակը և թեկնածուի ընտրության մեխանիզմը, որպեսզի այդ գործընթացը ձևական չդառնա։ Ո՞վ է իրականացնելու այդ գործընթացի վերահսկողությունն ու օրինականությունը։ Չէ՞ որ փաստորեն մանկավարժական և ծնողական խորհուրդներում է կատարվում տնօրենի ընտրությունը։

Volodya Zaxaryan

10.05.2021

Շատ ճիշտ որոշումա,Կարելիյա հունիսի մեկից մտցնել ուժի մեջ

Անահիտ Խոսրովյան

08.05.2021

. Ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ. մարտի 4 –ի N319-Ն որոշման փոփոխության , / հիմք ՀՀ կառավարության 11 փետրվարի 2021 թ. N161 – Ն որոշումը / , 1-ին կետի 2 -րդ ենթակետը շարադրված է ….. տվյալ հաստատության տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից հաշված , առավելագույնը 70 աշխատանքային օր առաջ , բայց ոչ պակաս քան 66 աշխատանքային օր առաջ ընդունվում է տնօրենի պաշտոնի թափուր տեղւի համար մրցույթ հայտարարելու մասին որոշում:Ըստ այս հաշվարկի գալիս է մի պահ,որ դպրոցն ունենում է 2 տնօրեն : Կարծում եմ,աշխատանքային օր չպիտի լինի,որովհետև անգամ 70 օր կամ ոչ պակաս 66 օր առաջ հաշվարկելիս, նորից ունենում ենք 5-6 օրվա անճշտություն ընտրված տնօրենի աշխատանքային պայմանագրի և գործող տնօրենի լիազորությունները դադարեցնելու միջև: Սխալ է նաև 2-րդ կետի 2-րդ ենթակետից հանել Չներառելով դպրոցական արձակուրդները, արտակարգ և ռազմական դրության ժամանակահատվածը, որովհետև մրցույթի կազմակերպման գործընթացը կարող է համընկնել արձակուրդների ժամանակահատվածի հետ,որի ընթացքում հավակնորդները չեն կարող հանդիպել աշակերտական խորհրդի հետ:

Узнать больше