Добавить в избранное

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» 2006 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-40-Ն Օրենքի  (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասում «վկայական» բառից հետո լրացնել «, իսկ մահացած ծնված երեխայի (մեռելածին) հուղարկավորության դեպքում` մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթ:» բառերը:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում  «կարգով» բառից հետո լրացնել «, իսկ մահացած ծնված երեխայի հուղարկավորության կազմակերպման ստանձնողներ չլինելու դեպքում դիակը հրկիզվում է` հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով:» բառերը:

Հոդված 3. Անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
  • Обсуждалось

    31.03.2021 - 15.04.2021

  • Тип

    Закон

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7184

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Julietta Tevosyan

31.03.2021

Վեդանայել որոշումը։։։

Julietta Tevosyan

31.03.2021

Դեմեմ նման մեր երկրին ոչ հարիր որոշմանը։։։

Узнать больше