Добавить в избранное

«Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Սերգեյ Նազարեթյան 05.02.2021 12:35:38 ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության գրասենյակի ստեղծման կարևորությունը 1. Սեյսմիկ պաշտպանությունը ՀՀ անվտանգության ապահովման կարևորագույն ուղղություններից մեկն է և այն իրականացնող մարմինը չի կարող լինել ՀՀ ԱԻՆ աջակցող վարչություն: Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը («ՍՊԱԾ») 1991թ. ստեղծվեց ՀՀ կառավարությանն առընթեր, հետագայում այն վերափոխվեց «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության իր ենթակայության 4 տածքային ՊՈԱԿ-ներով` հյուսիսային, արևմտյան, հարավային և Արևելյան: ՀՀ կառավարության որոշմամբ 2016թ. 3 տարածքային ՊՈԱԿ-ները միավորվեցին, ապա լուծարվեց գործակալությունը: 2020թ. ՀՀ կառավարության նոր որոշմամբ լուծարվեց նաև միացյալ ՊՈԱԿ-ը, առաջարկվեց ստեղծել ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության աջակցող վարչություն: Սրանով կտրուկ նվազեց ծառայության արդյունավետությունն ու օպերատիվությունը: Զարմանալին այն է, որ ՀՀ «ՍՊԱԾ»-ը 1998թ. ստացավ ՄԱԿ-ի տարերային աղետների դեմ պայքարի բարձրագույն Սասակավայի մրցանակը իր օրինակելի կառուցվածքի և նվաճումների համար: Այդ միավորումներից ու լուծարումներից պետությունը ոչինչ չշահեց, իսկ բացասական հետևանքները ակնհայտ կդառնա նոր ուժեղ երկրաշարժի դեպքում: 2. Սեյսմիկ ծառայության խնդիրները բարդ են և մեծամասամբ դրանք պետք է լուծվեն տեղում՝ մարզերում: Կարևորագույն խնդիրները՝ դիտարկման կայանների շահագործում և սարքերի խափանումների արագ վերացում, տեղի բնակչության աղետի դիմակայունության բարձրացում, բնակավայրերի տարածքների շենք-շինությունների, կոմունիկացիաների վերաբերյալ թվային բազաների ստեղծում, սեյսմիկ ռիսկի գնահատում և նվազեցում, ՏԻՄ-երի ու տեղական իշխանությունների հետ ամենօրյա խնդիրների լուծում և այլն, արդյունավետ է իրականացնել տեղում: ՊՈԱԿ-նեը հասել էին արդյունավետ համագործակցության մարզպետարանների ու համայնքապետարանների հետ և գործնականում սեյսմիկ անվտանգության ոչ մի խնդիր չեր իրականացվում առանց Սեյսմիկ ծառայություն ՊՈԱԿ-ների: Սեյսմիկ պաշտպանության գրասենյակի դեպքում հնարավոր կլինի նախկին ՊՈԱԿ-ների փոխարեն ստեղծել տարածքային կենտրոններ ՊՈԱԿ-ների գործառույթներով՝ չունենալով իրավաբանական անձի կարգավիճակ: 3. ՀՀ ԱԻՆ սեյսմիկ ծառայությունը պետք է ունենա բարձր պատրաստվածությամբ տարածքային կենտրոն, Երևանից նվազագույնը 80կմ հեռավորության վրա, որպեսզի սեյսմիկ աղետի դեպքում իր վրա վերցնի Երևանի ագլոմերացիայում ծագած երկրաշարժի բոլոր խնդիրները: 1992 թ. Գյումրիում գտնվող «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ը եղել է «ՍՊԱԾ»-ի կրկնորդը: Շնորհիվ իր կառուցվածքի ու մասնագիտական պատրաստվածության նա պատրաստ էր իրականացնելու Երևանի ագլոմերացիայում ծագած աղետի բոլոր խնդիրները: Գրասենյակի ստեղծումով այս հիմնախնդիրը որոշ չափով կլուծվի: 4. ՊՈԱԿ-ների լուծարումով կրճատվեցին սեյսմաբանության ոլորտի կազմակերպությունների քանակը, որով լուրջ դժվարություններ ստեղծվեցին գիտական ատենախոսությունները ՀՀ-ում պաշտպանելու գործում, քանի որ ըստ ՀՀ ԲՈՀ-ի կանոնակարգի ատենախոսության ընդդիմադիր կազմակերպությունը և ընդիմախոսները պետք է լինեն տարբեր կազմակերպություններից: Այսօր ՀՀ-ում դրանց քանակը ատենախոսության պաշտպանության համար բավարար չէ: Գրասենյակի և տարածքային կենտրոնների առկայության դեպքում, կանոնադրական ճանապարհով, խնդիրը կլուծվի և կարիք չի լինի դիմելու արտասահմանյան կազմակերպություններին, որը ստեղծում է դժվարություններ ատենախոսության լեզվի, ֆինանսների և ժամանակի տեսակետից: 5. Գրասենյակի դեպքում ավելի լայն կլինեն հնարավորությունները Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը Միջազգային հետազոտական կենտրոն դարձնելու համար, որը իր էությամբ ու դիրքով աշխարհում եզակիներից մեկն է: Երկրաբանական գիտ. դոկտոր, պրոֆ.՝ Սերգեյ Նազարեթյան Հեռ. 098.418746
2 ՀԱԿ Պոլիտեխնիկ 07.02.2021 12:38:50 Սեյսմիկ պաշտպանության ծառայության անհրաժեշտությունն հիմնավորելու համար բավարար է համեմատել Սպիտակի 1988թ. երկրաշարժից մարդկային ու նյութական կորուստները, համանման երկրաշարժերից կորուստների հետ պատրաստված երկրներում։ Ստեղծելով Սեյսմիկ ծառայության գրասենյակ հնարավոր է զգալիորեն բարձրացնել սեիսմիկ պաշտպանվածության մակարդակը։