Добавить в избранное

«Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

     

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Հոդված 1.  «Սեյսմիկ պաշտպանության մասին»  2002 թվականի հունիսի 12-ի ընդունված թիվ ՀՕ-376-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին  մասում լրացնել  նոր պարբերություններ հետևյալ բովանդակությամբ՝

«Գրասենյակ» լիազոր մարմնի կազմում գործող  սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական կառավարման և (կամ) պետական քաղաքականության առանձին գործառույթներ իրականացնող մարմին:

     Հոդված 2. Օրենքի 12-րդ  հոդված 1-ին մասի  1-ին կետում    «ուղղությունները» բառից հետո լրացնել  «գրասենյակի միջոցով»  բառերը:

     Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում «մատուցումը» բառից հետո լրացնել «գրասենյակի միջոցով» բառերը:

    Հոդված 4. Սույն  օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրվանից:

                                                    

  • Обсуждалось

    29.01.2021 - 13.02.2021

  • Тип

    Закон

  • Область

    Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство по чрезвычайным ситуациям

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7583

Принт

Предложения

ՀԱԿ Պոլիտեխնիկ

07.02.2021

Սեյսմիկ պաշտպանության ծառայության անհրաժեշտությունն հիմնավորելու համար բավարար է համեմատել Սպիտակի 1988թ. երկրաշարժից մարդկային ու նյութական կորուստները, համանման երկրաշարժերից կորուստների հետ պատրաստված երկրներում։ Ստեղծելով Սեյսմիկ ծառայության գրասենյակ հնարավոր է զգալիորեն բարձրացնել սեիսմիկ պաշտպանվածության մակարդակը։

Սերգեյ Նազարեթյան

05.02.2021

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության գրասենյակի ստեղծման կարևորությունը 1. Սեյսմիկ պաշտպանությունը ՀՀ անվտանգության ապահովման կարևորագույն ուղղություններից մեկն է և այն իրականացնող մարմինը չի կարող լինել ՀՀ ԱԻՆ աջակցող վարչություն: Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը («ՍՊԱԾ») 1991թ. ստեղծվեց ՀՀ կառավարությանն առընթեր, հետագայում այն վերափոխվեց «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության իր ենթակայության 4 տածքային ՊՈԱԿ-ներով` հյուսիսային, արևմտյան, հարավային և Արևելյան: ՀՀ կառավարության որոշմամբ 2016թ. 3 տարածքային ՊՈԱԿ-ները միավորվեցին, ապա լուծարվեց գործակալությունը: 2020թ. ՀՀ կառավարության նոր որոշմամբ լուծարվեց նաև միացյալ ՊՈԱԿ-ը, առաջարկվեց ստեղծել ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության աջակցող վարչություն: Սրանով կտրուկ նվազեց ծառայության արդյունավետությունն ու օպերատիվությունը: Զարմանալին այն է, որ ՀՀ «ՍՊԱԾ»-ը 1998թ. ստացավ ՄԱԿ-ի տարերային աղետների դեմ պայքարի բարձրագույն Սասակավայի մրցանակը իր օրինակելի կառուցվածքի և նվաճումների համար: Այդ միավորումներից ու լուծարումներից պետությունը ոչինչ չշահեց, իսկ բացասական հետևանքները ակնհայտ կդառնա նոր ուժեղ երկրաշարժի դեպքում: 2. Սեյսմիկ ծառայության խնդիրները բարդ են և մեծամասամբ դրանք պետք է լուծվեն տեղում՝ մարզերում: Կարևորագույն խնդիրները՝ դիտարկման կայանների շահագործում և սարքերի խափանումների արագ վերացում, տեղի բնակչության աղետի դիմակայունության բարձրացում, բնակավայրերի տարածքների շենք-շինությունների, կոմունիկացիաների վերաբերյալ թվային բազաների ստեղծում, սեյսմիկ ռիսկի գնահատում և նվազեցում, ՏԻՄ-երի ու տեղական իշխանությունների հետ ամենօրյա խնդիրների լուծում և այլն, արդյունավետ է իրականացնել տեղում: ՊՈԱԿ-նեը հասել էին արդյունավետ համագործակցության մարզպետարանների ու համայնքապետարանների հետ և գործնականում սեյսմիկ անվտանգության ոչ մի խնդիր չեր իրականացվում առանց Սեյսմիկ ծառայություն ՊՈԱԿ-ների: Սեյսմիկ պաշտպանության գրասենյակի դեպքում հնարավոր կլինի նախկին ՊՈԱԿ-ների փոխարեն ստեղծել տարածքային կենտրոններ ՊՈԱԿ-ների գործառույթներով՝ չունենալով իրավաբանական անձի կարգավիճակ: 3. ՀՀ ԱԻՆ սեյսմիկ ծառայությունը պետք է ունենա բարձր պատրաստվածությամբ տարածքային կենտրոն, Երևանից նվազագույնը 80կմ հեռավորության վրա, որպեսզի սեյսմիկ աղետի դեպքում իր վրա վերցնի Երևանի ագլոմերացիայում ծագած երկրաշարժի բոլոր խնդիրները: 1992 թ. Գյումրիում գտնվող «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ը եղել է «ՍՊԱԾ»-ի կրկնորդը: Շնորհիվ իր կառուցվածքի ու մասնագիտական պատրաստվածության նա պատրաստ էր իրականացնելու Երևանի ագլոմերացիայում ծագած աղետի բոլոր խնդիրները: Գրասենյակի ստեղծումով այս հիմնախնդիրը որոշ չափով կլուծվի: 4. ՊՈԱԿ-ների լուծարումով կրճատվեցին սեյսմաբանության ոլորտի կազմակերպությունների քանակը, որով լուրջ դժվարություններ ստեղծվեցին գիտական ատենախոսությունները ՀՀ-ում պաշտպանելու գործում, քանի որ ըստ ՀՀ ԲՈՀ-ի կանոնակարգի ատենախոսության ընդդիմադիր կազմակերպությունը և ընդիմախոսները պետք է լինեն տարբեր կազմակերպություններից: Այսօր ՀՀ-ում դրանց քանակը ատենախոսության պաշտպանության համար բավարար չէ: Գրասենյակի և տարածքային կենտրոնների առկայության դեպքում, կանոնադրական ճանապարհով, խնդիրը կլուծվի և կարիք չի լինի դիմելու արտասահմանյան կազմակերպություններին, որը ստեղծում է դժվարություններ ատենախոսության լեզվի, ֆինանսների և ժամանակի տեսակետից: 5. Գրասենյակի դեպքում ավելի լայն կլինեն հնարավորությունները Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը Միջազգային հետազոտական կենտրոն դարձնելու համար, որը իր էությամբ ու դիրքով աշխարհում եզակիներից մեկն է: Երկրաբանական գիտ. դոկտոր, պրոֆ.՝ Սերգեյ Նազարեթյան Հեռ. 098.418746

Узнать больше