Добавить в избранное

Проект принят

Հայաստանի Հանրապետության 2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ /անվճար/, հեռակա ուսուցմամբ տեղերի բաշխումը հաստատելու մասին

ՆԱԽԱԳԻԾ          

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___._______ 2020 թվականի                                              N ______ Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ /ԱՆՎՃԱՐ/, ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ /անվճար/, հեռակա ուսուցմամբ տեղերը՝ համաձայն հավելվածի:
  2. 2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարում ասպիրանտուրայի հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների, Հայաս­տանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և գիտական կազմա­կերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը, վերաբաշխում է Հայաստանի Հանրա­պետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ) - 20 (քսան) միավոր և մրցույթի արդյունքում հավասար միավորներ ստացած դիմորդներին կամ  մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ)-20 (քսան) միավոր ստացած դիմորդներին՝ ըստ առավելագույն գնահատականի,  անհրաժեշ­տու­թյան դեպքում պահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 28-րդ կետի պահանջները:
  3. 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Обсуждалось

    29.09.2020 - 15.10.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6535

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Նանե Մելքոնյան

15.10.2020

Հաշվի առնելով ապագայում ՀՀ քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական նոր օրենսգրքերի նախագծերի ընդունման հանգամանքը՝ առաջարկում ենք Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետին տեղեր հատկացնել «դատական իրավունք» մասնագիտությանը:

Արմեն Խաչատրյան

15.10.2020

ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 《Սոցիալական փիլիսոփայություն》 մասնագիտացման առկա ուսուցման համար տեղ հատկացված չէր։ Հիմա էլ տեսնում եմ, որ հեռակայի համար էլ տեղ հատկացված չէ։ Խնդրում եմ` 《Սոցիալական փիլիսոփայություն》 մասնագիտացման համար տեղ հատկացնել։

Լառա Պետրոսյան

14.10.2020

Խնդրում եմ հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի առնվազն 2 տեղ հատկացնել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դատական իրավունք մասնագիտացմանը, որին համապատասխանում է ԺԲ.00.04 դասիչը՝ ապահովելով գերազանցությամբ ավարտած մագիստրոսների հետագա գիտական, կրթական գործունեություն իրականացնելու հնարավորությունը: Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ առկա է ֆակուլտետի և մասնագիտական ամբիոնի դրական կարծիքը մագիստրոսների վերաբերյալ, ինչպես նաև վերջիններիս պատրաստակամությունը շարունակել գիտական, կրթական, մանկավարժական գործունեությունը Մայր բուհում: Մասնագիտական ամբիոնի և գիտական ղեկավարների հետ համաձայնեցվել են ապագա ատենախոսության թեմաները: Հարկ եմ համարում նշել նաև, որ երկրում տեղի ունեցող դատաիրավական բարեփոխումների համատեքստում մեծապես կարևորվում է դատավարագետների բարձր մասնագիտական պատրաստվածությունը: Ուստի առաջարկում եմ դատական իրավունք մասնագիտացմանը հատկացնել առնվազ 2 տեղ՝ ապահովելով պետության համար կարևոր նշանակություն ունեցող բնագավառում բարձր որակավորմամբ մասնագետների պատրաստումը:

Узнать больше