Добавить в избранное

«ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 17.06.2017 15:45:13 Հարգելի գործընկերներ, Մեր կազմակերպությունը ողջունում է քննարկվող նախագծի շրջանառությունը: Մենք համակարծիք ենք նախագծի հեղինակների հետ, որ վաղուց արդեն հասունացել էր ՀՀ քաղաքացիների առողջապահական իրավունքի պաշտպանության անկախ ինստիտուտի ձեւավորումը: Այդ խնդիրը բավականին հիմնավոր կերպով ներկայացված է նախագծի հիմնավորման մեջ. առկա իրավիճակի սթափ ու օբյեկտիվ վերլուծություն, միջազգային փորձի հարուստ վերլուծություն: Այդուհանդերձ մենք ունեն մի շարք տարակարծություններ նախագծի հետ: Առաջին հերթին դա վերաբերում է ինստիտուտի բովանդակությանն ու գլխավոր նպատակներին: Այսպես, մեր կազմակերպությունը քննարկվող նախագծի առնչությամբ իր տեսակետը պատշաճ կերպով 2017 թ. ապրիլի 28-ին www.e-draft կայքում ներկայացրել էր իրավական ակտի հեղինակին` «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019թթ. գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի քննարկման ժամանակ: Առաջարկության մեջ նշված էր, որ նախագծով նախատեսվող Բժշկական հաշտարարի ինստիտուտի ներդրումը չի համապատասխանում ՀՀ Նախագահի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի ՆԿ-159-Ն կարգադրությամբ հաստատված ՙՄարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը՚: Մասնավորապես, դրա 21-րդ կետով հստակ երաշխավորվում է ՀՀ քաղաքացու առողջության պահպանման իրավունքը, եւ ոչ թե բժշակական իրավունքի, ինչը առողջապահական իրավունքի սոսկ փոքր մասն է: Այդ իսկ պատճառով մենք կարծում ենք, որ նախագիծը պետք է վերանվանվի ՙՀՀ քաղաքացու Առողջության իրավունքի պաշտպանի ինստիտուտի մասին՚, ինչը բնականաբար պետք է վերամշակվի դրան համապատասխան: Մենք այդ կարծիքին ենք, քանի որ Հայաստանում մեծ չափերի են հասնում ՀՀ քաղաքացիների առողջ ապրելու իրավունքի ոտնահարման ծավալները, առողջապահության ոլորտում հսկայական են ստվերային շրջանառության ծավալներն ու կոռուպցիոն ռիսկերը: Ավելին, պաշտպանված չեն նաեւ առողջապահության ոլորտի աշխատողների իրավոնւքները: Այդ կապակցությամբ մեր կազմակերպությունը մշակել է ՙՀՀ քաղաքացու Առողջության իրավունքի պաշտպանի գործունեության մասին՚ ՀՀ օրենքի հայեցակարգը եւ անհրաժեշտության դեպքում կարող ենք ներկայացնել Ձեր քննարկմանը: Այդ հայեցակարգով խնդիր է դրվում ոչ թե պարզապես պաշտպանել պացիենտի ճիշտ բուժում ստանալու իրավունքը, ինչը պակաս կարեւոր չէ, այլ` պաշտպանել ՀՀ քաղաքացու առողջ ապրելու իրավունքը, ինչը սահմանված է ՀՀ սահմանադրությամբ: Ընդ որում, հայեցակարգով նախատեսվում է ոչ միայն ՀՀ քաղաքացիների առոջ ապրելու իրավունքի, այլ նաեւ առողջապահության ոլորտի աշխատողների իրավունքների պաշտպանություն: Ի դեպ այդ հայեցակարգը համատեղ քննարկելու նպատակով 2017 թ. մայիսի 22-ին մեր կազմակերպության կողմից պաշտոնական առաջարկություն է ներկայացվել ՀՀ առողջապահության նախարարին: Առաջարկին ի պատասխան մենք 2017 թ. մայիսի 29-ին ստացել ենք ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պատասխանը, որում մասնավորապես ասվում է, որ մեր հայեցակարգը նախարարի հետ քննարկելու մասին կհաղորդվի լրացուցիչ կերպով: Առ այսօր այդպիսի հրավեր չենք ստացել: Կարծում եմ, որ քննարկումը պետք է նախորդեր նախագիծը ՀՀ կառավարությանը ներկայացնելուն, որի ժամանակ քննարկվող նախագծում տեղ չէին գտնի մի շարք դրույթներ, որոնք ուղղակիորեն հակասում են ՀՀ կառավարության որոշումից ավելի վեր կանգնած իրավական ակտի դրույթներին: Հուսով եմ, որ այժմ կկայանա լուրջ քննարկում նշված հարցի շուրջ, որի ժամանակ էլ կներկայացնեմ մեր կազմակերպության դիրքորոշումները քննարկվող նախագծում տեղ գտած ՀՀ օրենսդրությանը հակասող այլ դրույթները: Մովսես Արիստակեսյան ՙՏնտեսական իրավունքի կենտրոն՚ ՀԿ նախագահ