Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1489-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

                                                                                 Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Խաղաղ նպատակներով ատոային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «թ» կետին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 1489-Ն որոշման հավելվածի 14-րդ կետի «կազմակերպություններում:» բառից հետո լրացնել «Երկրորդ դասի ատամնաբուժական ախտորոշման գեներացնող ճառագայթման աղբուրների հետ աշխատանքների իրականացման համար նախատեսված  օբյեկտներ թույլատրվում է տեղադրել բնակելի շենքում, եթե ռադիոմետրիկ չափումների կամ ճառագայթային պաշտպանության հաշվարկների միջոցով հիմնավորվում է,  որ գեներացնող ճառագայթման աղբյուրի առավելագույն ռեժիմով աշխատելու դեպքում աղբյուրի տեղադրման սենյակի հարակից սենքերում ճառագայթման դոզայի հզորությունը չի  գերազանցում տվյալ սենքի բնական ֆոնը:» բառերը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Обсуждалось

    28.07.2020 - 13.08.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Ядерная безопасность

  • Министерство

    Комитет по регулированию ядерной безопасности

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5919

Принт