Добавить в избранное

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է համապատասխանեցնել դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարվող պետական տուրքի դրույքաչափերը ներկայումս հաստատված սոցիալ-տնտեսական ցուցանիշներին։ Կատարվող փոփոխություններով և լրացումներով ակնկալվում է բարձրացնել արդարադատության արդյունավետությունը։ Միևնույն ժամանակ որպես հստակ նպատակ հետապնդվում է դատարան դիմելու մատչելիության սկզբունքը չխախտելը։ Նշված փոփոխությունները կապահովեն նաև Ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրերով սահմանված դատարանների գործունեության արդյունավետության բարձրացումը։

  • Продолжительность

    30.06.2020 15.07.2020
  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1095

Принт

Предложения

Դավիթ Կարապետյան

10.07.2020

Ճանապարհային ոստիկանության տեսուչների կողմից կազմված բազմաթիվ արձանագրություններ բողոքարկվում և բավարարվում են ինչպես վերադասության կարգով, այնպես էլ դատական կարգով: Բարձրացնելով քաղաքացիական գործերով առաջին ատյանի դատարան դիմելու դեպքում պետական տուրքը ոչ դրամական պահանջի դեպքում ներկայում գործող բազային տուրքի 4-ապատիկից (4 000 դրամ) մինչև բազային տուրքի 20-ապատիկը (20 000 դրամ), որն ընդ որում հայցի բավարարման դեպքում վերադարձվում է հայցվորին միջին հաշվով 1 տարի անց, զգալիորեն մեծացվում է իրենց իրավունքները իրացնելու ցանկություն ունեցող անմեղ քաղաքացիների ֆինանսական բեռը: Ուստի պահանջում եմ, հաշվի առնելով վերոգրյալը, կամ չեղարկել պետական տուրքի բարձրացումը, կամ, եթե տուրքի բարձրացման նպատակը դատական համակարգի ծանրաբեռնվածության փոքրացումն է շնորհիվ բողոքարկող քաղաքացիների թվի փոքրացման (բարձր պետական տուրք սահմանելով բացառել «փորձը փորձանք չէ, 4 000-ն էլ փող չէ» սկզբունքով առաջնորդվող քաղաքացիների բողոքները), ապա առաջարկում եմ նույն սկզբունքով սահմանել պատժամիջոց այն ՃՈ տեսուչների նկատմամբ, որոնց կազմած արձանագրությունների որոշակի սահմանային %-ից ավելին բողոքարկվել և բավարարվել է: Վերջինս կնպաստի ոչ միայն ՃՈ տեսուչի կողմից առանց բավարար հիմքեր ունենալու արձանագրություն կազմելուց զերծ մնալուն, այլ նաև կշահագրգռի տեսուչին հայտնաբերած խախտումների արձանագրությամբ սեփական վիճակագրության բարելավման՝ օրինախախտ վարորդի հետ փոխհամաձայնության գալով գումարի գրպանման փոխարեն:

Վահագն Դալլաքյան

10.07.2020

Ըստ նախագծի հիմնավորման՝ վերջին տարիներին դատարանների բյուջետային ֆինանսավորումը շուրջ չորս անգամ գերազանցում է հավաքագրված պետական տուրքի չափը։ Եվ առաջարկվում է պետական տուրքի գործող դրույքաչափերն ավելացնել միջինում չորս անգամ։ Նշվածից կարելի է ենթադրել, որ նախագծով խնդիր է դրվել դատարանների գործունեությունը պետության համար դարձնել ինքնածախսածածկող։ Այս մոտեցումը սխալ է նախ այն առումով, որ արդյունավետ դատարանների շահառուները միայն դատական գործերի մասնակիցները չեն, այլ ողջ հասարակությունը։ Ընդհանրապես որևէ հանրային գործառույթի, և հատկապես՝ արդարադատության շահառուն ողջ հասարակությունն է, ուստի ծախսածածկման կամ անգամ «եկամտաբերության» բիզնես-տրամաբանությունը հանրային ինստիտուտի գործունեության դաշտ տեղափոխելն ամենևին տեղին չէ։ Հետևաբար, տրամաբանական չէ դատարանները «պահելու» ողջ բեռը դնել դատական գործերի մասնակիցների վրա։ Բացի այդ, հարկ է նկատել, որ՝ ա) քրեական գործերով պետական տուրք գրեթե չի հավաքագրվում, բ) վարչական գործերի համար սահմանված (և նաև նախագծով առաջարկվող) պետական տուրքերի չափերն էապես ցածր են քաղաքացիական գործերով սահմանված չափերից։ Արդյունքում, ըստ նախագծի, ստացվում է, որ դատարանները «պահելու» բեռը դրվում է անգամ ոչ թե դատական գործերի մասնակիցների վրա, այլ բացառապես (ճնշող մեծամասնությամբ) քաղաքացիական և սնանկության գործերի մասնակիցների վրա։ Այնուհետև, պետական տուրքի վերին շեմեր սահմանելու գաղափարն ինքնին ողջունելի է և վաղուց հասունացած, սակայն նախագծով առաջարկվող վերին շեմերն անհամաչափ բարձր են։ Ամփոփելով․ դատական պետական տուրքերի նպատակներն ու խնդիրները վաղուց մշակված են դատավարագիտության կողմից ու հայտնի են։ Ընդհանուր առմամբ, պետական տուրքերը, նախ, պետք է կանխեն ամեն «չեղած» առիթով դատարանին ու այլ անձանց ծանրաբեռնելը, բայց մյուս կողմից երբեք չպետք է իրական խոչընդոտ դառնան իրավունքի իրական պաշտպանության համար։ Մինչդեռ նախագծով առաջարկվող պետական տուրքերի չափերն ու դրանց վերին շեմերը էապես շեղվում են այդ խնդիրներից ու փորձում են լուծել բոլորովին այլ՝ բիզնեսին բնորոշ նպատակներ։

Armen Vardanyan

09.07.2020

Ցավոք ժողովրդից վերցնելուց ( հարկեր, տուրքեր և այլ վճարներ ) մենք միշտ առանց պատշաճ հիմնավորման վկայակոչում ենք այլ երկրների օրինակներ (հիմնականում՝ զարգացած երկրների ), բայց ժողովրդին տալուց ( կենսաթոշակ, աշխատավարձ և այլն ) երբևէ զարգացած երկրների օրինակներ չենք բերում: Այնպիսի տպավորություն է, որ այս օրենքի նախագծի հեղինակները ընդհանրապես չեն առնչվել ժողովրդի հետ, ընդհանրապես չեն վերլուծել, թե նախագիծը ընդունվելու դեպքում այն ինչ բացասական հետևանքներ կարող է առաջացնել: Այն, որ սույն օրենքի նախագիծը ընդունվելու դեպքում անձանց դատարան դիմելու իրավունքի մատչելիության սկզբունքի ուղղակի սահմանափակում է տեղի ունենալու, կարծում եմ, դա ակնհայտ է: Օրինակ վարչական մարմնի կողմից նշանակված 10.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի դեպքում (որքան էլ այն անօրինական լինի), քաղաքացին երկընտրանքի առջև է կանգնելու. վճարել տուգանքի գումարի 40 տոկոսի չափով պետական տուրք և այն բողոքարկել, թե ռիսկի չգնալ և տուգանքի գումարը վճարել: Օրինակ ինձ համար առավել քան անհասկանալի է, թե ի՞նչ տրամաբանությամբ (բացի բյուջեն լցնելու տրամաբանության ) են առաջնորդվել նախագծի հեղինակները, երբ նախագծով հատուկ վարույթի գործերով պետական տուրքի չափը սահմանել են 20.000 դրամ, ներկայիս դրույքաչափերից՝ 20 և 10 անգամ ավել: Օրինակ՝ եթե սոցիալապես անապահով քաղաքացին գործող դույքաչափերի պայմաններում իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին դիմում ներկայացնելու համար պետք է վճարի 2.000 ՀՀ դրամ, օրենքի նախագիծը ընդունվելու դեպքում նույն սոցիալապես անապահով քաղաքացին արդեն վճարելու է 20.000 ՀՀ դրամ ( տաս անգամ ավել գումար ): Բազմաթիվ այսպիսի օրինակներ կարելի է բերել: Ես կարծում եմ, որ ընդամենը մի փոքր կարելի է ավելացնել պետական տուրքի դրույքաչափերը, իսկ առանձին դեպքերում էլ, որոնցով ներկայումս սահմանված են արտոնություններ, սահմանել սինվոլիկ դրույքաչափեր և վերջ: Մի քանի օրինակով առաջարկում եմ հետևյալ տարբերակները. 1) առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվող հայցադիմումների և որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների համար` ա. դրամական պահանջով հայցագնի 2 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 3-ապատիկից և ոչ ավելի բազային տուրքի 25 000-ապատիկից բ. ոչ դրամական պահանջով բազային տուրքի 8-ապատիկի չափով 2) հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումների համար` բազային տուրքի 5-ապատիկի չափով 3) վարչական դատարան ներկայացվող հայցադիմումների համար` բազային տուրքի 6-ապատիկի չափով 4) վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ հայցադիմումների համար` բազային տուրքի չափով

Узнать больше

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .