Հիշել նախագիծը

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է համապատասխանեցնել դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարվող պետական տուրքի դրույքաչափերը ներկայումս հաստատված սոցիալ-տնտեսական ցուցանիշներին։ Կատարվող փոփոխություններով և լրացումներով ակնկալվում է բարձրացնել արդարադատության արդյունավետությունը։ Միևնույն ժամանակ որպես հստակ նպատակ հետապնդվում է դատարան դիմելու մատչելիության սկզբունքը չխախտելը։ Նշված փոփոխությունները կապահովեն նաև Ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրերով սահմանված դատարանների գործունեության արդյունավետության բարձրացումը։

  • Տևողություն

    30.06.2020 15.07.2020
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 693

Տպել

Առաջարկներ`

Թեհմինե Հովսեփյան

01.07.2020

Պետական տուրքի մասին օրենքով դատարանի դիմելու հետ կապված քիչ տոկոս է սահմանված, քան ներկայացված նախագծով: Հոդված 9. Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը (վերնագիրը փոփ. 28.11.07 ՀՕ-282-Ն, խմբ. 09.02.18 ՀՕ-111-Ն) Առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով. 1. հայցադիմումների և որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների համար` ա) դրամական պահանջով հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից բ) ոչ դրամական պահանջով բազային տուրքի քառապատիկի չափով 2. իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար` բազային տուրքի 500-ապատիկի չափով 3. քաղաքացիներին սնանկ ճանաչելու դիմումների համար` բազային տուրքի 100-ապատիկի չափով 4. հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումների համար` ա) անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու համար բազային տուրքի չափով բ) իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների համար բազային տուրքի կրկնապատիկի չափով գ) ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումների համար բազային տուրքի չափով դ) այլ դիմումների համար բազային տուրքի եռապատիկի չափով 5. հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումների համար, արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու կամ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու դիմումների համար, օտարերկրյա արբիտրաժային վճիռների ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ դիմումների համար, արբիտրաժին դատական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ դիմումների համար, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումների համար` բազային տուրքի քառապատիկի չափով 6. դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար` ա) դրամական պահանջի գործերով վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի երեք տոկոսի չափով բ) ոչ դրամական պահանջի գործերով բազային տուրքի տասնապատիկի չափով գ) հատուկ վարույթի գործերով բազային տուրքի ութապատիկի չափով 7. դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար` ա) դրամական պահանջի գործերով հայցագնի երեք տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից բ) ոչ դրամական պահանջի գործերով բազային տուրքի քսանապատիկի չափով գ) հատուկ վարույթների գործերով բազային տուրքի տասնապատիկի չափով

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: