Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» 1992 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ ՀՕ-43-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ հոդվածով.

«Հոդված 2.1 Օրենքում օգտագործվող հասկացություն

  1. Սույն օրենքում օգտագործվում է հետևյալ հասկացությունը.
  • Գործունեության կասեցում՝ գործընթաց, որի միջոցով սույն օրենքով սահմանված դեպքում ժամանակավորապես անհապաղ դադարեցվում է կազմակերպության գործունեությունը՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով:»:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝ «սանիտարահիգիենիկ փորձաքննության ու լաբորատոր հետազոտություններ կատարելու նպատակով նմուշառումը և գործիքային չափումները.»:

 

Հոդված 3. Օրենքում 7-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ հոդվածով.

«Հոդված 7.1.Կազմակերպության գործունեության կասեցումը

  1. Հյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոց, մոթել, հյուրանոցատիպ հանգրվան, առողջարան, հանգստյան և մասնագիտացված ճամբարներ կամ տներ, պանսիոններ, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիներ (համալիրները), զբոսաշրջային տները) հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի օբյեկտներում, մշակութային կազմակերպությունների շենքերում (կինոթատրոն, թատրոն, համերգային սրահ, թանգարան, գրադարան), սպորտային կառույցներում (մարզադաշտեր, մարզահամալիրներ և այլն), լողափերում, ինչպես նաև «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով նախատեսված առևտրի, հանրային սննդի, սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերումտեղակայված հասարակական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահանջները խախտելու դեպքում տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվում է կազմակերպության գործունեությունը, եթե Տեսչական մարմնի ղեկավարի տված հանձնարարականով (կարգադրագրով) սահմանված ժամկետում բացահայտված խախտումները չեն վերացվել:
  2. Կազմակերպության գործունեության՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կասեցումը վերացվում է տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, եթե Տեսչական մարմինն օրենքով սահմանված կարգով պարզում է, որ թույլտրված խախտումները վերացվել են:
  3. Կազմակերպության գործունեության՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կասեցումը վերացվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված հիմքով և կարգով իրականացված վերստուգման կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով իրականացված զննումների արդյունքներով:
  4. Տեսչական մարմնի ղեկավարի՝ կազմակերպության գործունեությունը կասեցնելու մասին սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված որոշումը ենթակա է անհապաղ կատարման:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  

  ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 230-րդ հոդվածում «158-րդ հոդվածի 19-րդ մասով» բառերը փոխարինել «158-րդ հոդվածի 19-րդ և 25-րդ մասերով» բառերով։

 

Հոդված 2. Օրենսգրքի 2382-րդ հոդվածի 1-ին մասից հանել «քսանհինգերորդ,» բառը։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Обсуждалось

    27.04.2020 - 12.05.2020

  • Тип

    Закон

  • Область

    Инспекционная система

  • Министерство

    Аппарат Премьер-министра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6333

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Արմեն Վարդանյան

02.05.2020

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ մԱՍԻՆ>> ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող նոր՝ 7,1 հոդվածի 1-ին մասից հետևում է, որ պահանջներին չհամապատասխանող զուգարանի առկայության պայմաններում կարգադրագրով սահմանված կամ տրված ժամկետում ենթադրվում է թերությունների վերացման և զուգարանը պատշաճ վիճակի բերելուն ուղղված փաստացի ընդունված վարչական ակտի դեպքում պահանջներին չհամապատասխանող զուգարան ունեցող օբյեկտը որոշակի ժամանակ դեռևս շարունակելու է գործել, ինչը հակասում է տրամաբանությանը և ողջամտությանը. ստացվում է իրավիճակ, որ զուգարանին ներկայացվող որոշակի պահանջների անհամապատասխանության հայտնաբերման դեպքում նման օբյեկտի գործունեությունը կարող է կասեցվել միայն կարգադրագրով զուգարանի պահանջների անհամապատասխանությունը չվերացնելու մասին պահանջը չկատարելու դեպքում, այն էլ վարչական ակտով խախտումը վերացնելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո և լրացուցիչ վարչարարություն և ժամանակ պահանջող գործողություններ կատարելու արդյունքում, իսկ մինչ այդ տնտեսավարողի հակահիգիենիկ գործունեությունը կարող է շարունակվել: Միանշանակ է, որ օրենքի մակարդակով պետք է հստակ և իմպերատիվ սահմանվի, որ արգելվում է զուգարաններին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող օբյեկտների գործունեությունը, իսկ վերահսկող մարմինը նման օբյեկտներ հայտնաբերելիս պարտավոր է կասեցնել դրանց գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը, որի համար անհրաժեշտ ժամկետը պետք է միանշանակ համաձայնեցվի տնտեսավարողի հետ: Նույն՝ 7,1 հոդվածի 3-րդ մասում հաշվի առնել, որ <<Վարչարարության և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով զննումների իրականացման կարգ սահմանված չէ, այն սահմանված չէ նաև այլ օրենքով, հետևաբար պարզ չէ, թե զննումը ինչպես և ինչ ընթացակարգով է կատարվելու՝ հաշվի առնելով նաև այն, որ պետական վերահսկողությունը, որպես գործողություն, դրա իրականացման հիմքերը, պայմաններն ու կարգը պետք է սահմանվեն օրենքով: Հաշվի առնել նաև, որ հասարակական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահանջները հաստատող ՀՀ առողջապահության նախարարի 2009թ 06-Ն հրամանը վաղուց իրավական ուժ չունի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով համարվում է ուժը կորցրած, ընդ որում, նախաբանում նշված օրենքի 4-րդ հոդվածով նման պահանջներ հաստատելու լիազորություն առողջապահության նախարարին վերապահված չեն, իսկ ՀՀ կառավարության 2002թ 1316-Ն որոշումը վաղուց ուժը կորցրած է ճանաչվել: <<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածը խնդրահարույց է, հակասում է <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող 7,1 հոդվածի 1-ին մասին, քանի որ ՎԻՎ օրենսգրքի 158-րդ հոդվածի 25-րդ մասում նշված են միայն առևտրի իրականացման վայրերը, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերը, այնինչ 7,1 հոդվածում նշված օբյեկտների շրջանակն ավելի մեծ է, հետևաբար Վիվ 158-րդ հոդվածի 25-րդ մասի հիմքով՝ իրավակիրառություն և զուգարանների կասեցման մասով գործողություն կարող է լինել միայն առևտրի իրականացման վայրերի, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերի նկատմամբ, իսկ 7,1 հոդվածում նշված մյուս օբյեկտների նկատմամբ որևէ գործողություն կամ վարչական միջամտող ակտ չի կարող լինել, քանի որ չկա իրավական հետևանքը:

Узнать больше