Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Արմեն Վարդանյան 02.05.2020 18:22:47 <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ մԱՍԻՆ>> ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող նոր՝ 7,1 հոդվածի 1-ին մասից հետևում է, որ պահանջներին չհամապատասխանող զուգարանի առկայության պայմաններում կարգադրագրով սահմանված կամ տրված ժամկետում ենթադրվում է թերությունների վերացման և զուգարանը պատշաճ վիճակի բերելուն ուղղված փաստացի ընդունված վարչական ակտի դեպքում պահանջներին չհամապատասխանող զուգարան ունեցող օբյեկտը որոշակի ժամանակ դեռևս շարունակելու է գործել, ինչը հակասում է տրամաբանությանը և ողջամտությանը. ստացվում է իրավիճակ, որ զուգարանին ներկայացվող որոշակի պահանջների անհամապատասխանության հայտնաբերման դեպքում նման օբյեկտի գործունեությունը կարող է կասեցվել միայն կարգադրագրով զուգարանի պահանջների անհամապատասխանությունը չվերացնելու մասին պահանջը չկատարելու դեպքում, այն էլ վարչական ակտով խախտումը վերացնելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո և լրացուցիչ վարչարարություն և ժամանակ պահանջող գործողություններ կատարելու արդյունքում, իսկ մինչ այդ տնտեսավարողի հակահիգիենիկ գործունեությունը կարող է շարունակվել: Միանշանակ է, որ օրենքի մակարդակով պետք է հստակ և իմպերատիվ սահմանվի, որ արգելվում է զուգարաններին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող օբյեկտների գործունեությունը, իսկ վերահսկող մարմինը նման օբյեկտներ հայտնաբերելիս պարտավոր է կասեցնել դրանց գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը, որի համար անհրաժեշտ ժամկետը պետք է միանշանակ համաձայնեցվի տնտեսավարողի հետ: Նույն՝ 7,1 հոդվածի 3-րդ մասում հաշվի առնել, որ <<Վարչարարության և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով զննումների իրականացման կարգ սահմանված չէ, այն սահմանված չէ նաև այլ օրենքով, հետևաբար պարզ չէ, թե զննումը ինչպես և ինչ ընթացակարգով է կատարվելու՝ հաշվի առնելով նաև այն, որ պետական վերահսկողությունը, որպես գործողություն, դրա իրականացման հիմքերը, պայմաններն ու կարգը պետք է սահմանվեն օրենքով: Հաշվի առնել նաև, որ հասարակական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահանջները հաստատող ՀՀ առողջապահության նախարարի 2009թ 06-Ն հրամանը վաղուց իրավական ուժ չունի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով համարվում է ուժը կորցրած, ընդ որում, նախաբանում նշված օրենքի 4-րդ հոդվածով նման պահանջներ հաստատելու լիազորություն առողջապահության նախարարին վերապահված չեն, իսկ ՀՀ կառավարության 2002թ 1316-Ն որոշումը վաղուց ուժը կորցրած է ճանաչվել: <<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածը խնդրահարույց է, հակասում է <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող 7,1 հոդվածի 1-ին մասին, քանի որ ՎԻՎ օրենսգրքի 158-րդ հոդվածի 25-րդ մասում նշված են միայն առևտրի իրականացման վայրերը, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերը, այնինչ 7,1 հոդվածում նշված օբյեկտների շրջանակն ավելի մեծ է, հետևաբար Վիվ 158-րդ հոդվածի 25-րդ մասի հիմքով՝ իրավակիրառություն և զուգարանների կասեցման մասով գործողություն կարող է լինել միայն առևտրի իրականացման վայրերի, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերի նկատմամբ, իսկ 7,1 հոդվածում նշված մյուս օբյեկտների նկատմամբ որևէ գործողություն կամ վարչական միջամտող ակտ չի կարող լինել, քանի որ չկա իրավական հետևանքը: Չի ընդունվել։ Նախագծով առաջարկվող կարգավորումների համաձայն՝ երբ տեսչական մարմնի կողմից մեկ անգամ արդեն տրվել է խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարական և սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ, սակայն տնտեսավարող սուբյեկտը չի վերացրել խախտումները, տեսչական մարմինը կասեցնում է կազմակերպության գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը։ Նման մոտեցումը բխում է տնտեսական գործունեությանը հնարավորինս քիչ միջամտելու անհրաժեշտությունից, երբ տնտեսվարող սուբյեկտին մեկ անգամ հնարավորություն է տրվում վերացնելու խախտումները, որից հետո միայն, երբ տնտեսվարող սուբյեկտը չի կատարում տեսչական մարմնի հանձնարարականը, տեսչական մարմինը կիրառում է հարաբերականորեն ավելի միջամտող միջոց, այն է՝ գործունեության կասեցումը։ Վարչական մարմինների կողմից զննումներ իրականացնելու հետ կապված իրավահարաբերությունները կարգավորված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասով, որի համաձայն՝ վարչական մարմինը, անհրաժեշտություն դեպքում, կարող է նշանակել նաև ֆիզիկական անձի, տեղանքի, որևէ օբյեկտի կամ առարկայի զննում: Վարչական մարմնի որոշմամբ զննմանը կարող են ներկա գտնվել վարույթի մասնակիցները: «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները (հետագայում` սանիտարական կանոններ) սահմանում են բնակչության համար շրջակա միջավայրի անվտանգության և ոչ վնասակարության չափանիշներն ու մարդու կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ապահովման պահանջները:Սանիտարական կանոնները պարտադիր կարգով հրապարակվում և ազատորեն տարածվում են բնակչության շրջանում: Նույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն իր իրավասության շրջանակներում իրականացնում է սանիտարական կանոնների մշակումն ու հաստատումը։ Օրենքով սահմանված վերոնշյալ դրույթներից հետևում է, որ Առողջապահության նախարարը ունի սանիտարական կանոններ հաստատելու լիազորություն, իսկ «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի» 37-րդ հոդվածի 2-րդ մասը քննարկվող հրամանի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ վերաբերում է ժամկետային, գործողության կատարմամբ կամ փաստի առաջացմամբ սահմանափակված նորմատիվ իրավական ակտի։ ՎԻՎ օրենսգրքի 158-րդ հոդվածի 25-րդ մասում չնշված և Նախագծի 7.1-րդ հոդվածում նշված մյուս օբյեկտների նկատմամբ որևէ գործողություն կամ վարչական միջամտող ակտ ընդունելու իրավական հիմքը սույն նախագծի 3-րդ հոդվածով օրենքում լրացվող 7.1-րդ հոդվածն է։ Հայտնում ենք նաև, որ ՎԻՎ օրենսգրքի 42-րդ հոդվածը վարչական պատասխանատվութնուն է նախատեսում սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները խախտելու համար։