Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 16.03.2020 19:40:19 Առաջարկում ենք նախագծում կատարել հետևյալ փոփոխություները՝ 073101.00.7 Ճարտարապետություն 8-ը փոխարինել 15-ով 073102.00.7 Քաղաքային տնտեսություն 3-ը փոխարինել 5-ով 073201.00.7 Շինարարություն 15-ը փոխարինել 22-ով 031101.00.7 Տնտեսագիտություն 2-ը փոխարինել 5-ով Նոր իրողություններից ելնելով՝ պետք է խրախուսել ապագա մասնագետներին, որպեսզի հնարավորինս համալրենք այս մասնագիտությունների հանրությունը, որի առաջ դրված խնդիրները օր-օրի առավել խոցելի են դառնում: Պետք է հաշվի առնել նաև, որ << Տնտեսագիտություն>> մասնագիտությամբ պետք է կրթվեն շինարարության նախահաշիվներ կազմողները, որոնց կարիքը ներկայումս շատ է զգացվում: Առաջարկվում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին հատկացված տեղերի քանակն ավելացնել ևս 19-ով, որն ընդունելի չէ, քանի որ անվճար ուսուցման տեղերի թիվը սահմանափակ է և լրացուցիչ տեղերի ավելացումը կբերի պետական բյուջեի ծախսերի ավելացման կամ մյուս մասնագիտությունների գծով տեղերի նվազեցման: Առաջարկությունը կքննարկվի և հաշվի կառնվի հաջորդ ուսումնական տարվա տեղերը նախագծելիս (բացի «Տնտեսագիտություն» մասնագիտությունից): Հարկ է նշել, որ ըստ մասնագիտությունների բուհերին անվճար տեղեր հատկացնելիս հաշվի է առնվել նաև բուհի մասնագիտական ուղղվածությունը: Տվյալ դեպքում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի առաքելությունն տնտեսագիտության բնագավառում մասնագետների պատրաստումն է։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի առաքելությունը՝ ճարտարապետության, շինարարության, քաղաքային տնտեսության, դիզայնի, տեղեկատվական համակարգերի և հարակից ոլորտներում մասնագետների պատրաստումը: Նշեմ, որ «Տնտեսագիտություն» մասնագիտությանը հատկացվել է 42 անվճար տեղ։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Տնտեսագիտություն» մասնագիտությանը կհատկացվեն նաև վճարովի ուսուցման տեղեր: