Добавить в избранное

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1«Բնապահպանական վերահսկողության մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-82-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

Գործունեության կասեցում` գործընթաց, որի միջոցով սույն օրենքով սահմանված դեպքերում անհապաղ ժամանակավորապես դադարեցվում է ստուգվող սուբյեկտի կամ այլ անձի  փաստացի գործունեությունը՝ պետության շահերի, մարդու իրավունքների և առողջության, ինչպես նաև շրջակա միջավայրի անվտանգության պահպանման նպատակով::

 

Հոդված 2.  Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր ժգ1 կետով հետևյալ բովանդակությամբ.

ժգ1) սույն օրենքի 29.1-րդ հոդվածով սահմանված դեպքերում անհապաղ կասեցնել ստուգվող կամ այլ սուբյեկտի իրավախախտման մասով գործունեությունը.

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 29.1-րդ հոդվածով.

«Հոդված 29.1        Ստուգվող սուբյեկտի կամ այլ անձի գործունեության կասեցումը

1. Բնապահպանական պետական տեսուչը կասեցնում է ստուգվող սուբյեկտի կամ այլ անձի գործունեությունը, եթե ստուգման կամ օրենքով սահմանված այլ գործողության իրականացման ընթացքում պարզվում է, որ`

  • ստուգվող սուբյեկտը կամ այլ անձն առանց կենդանական կամ բուսական աշխարհի օբյեկտի օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթի օգտագործում է կենդանական կամ բուսական աշխարհի օբյեկտ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության բույսերի կամ կենդանիների կարմիր գրքում գրանցված տեսակ.
  • ստուգվող սուբյեկտը կամ այլ անձն առանց լիցենզիայի գործածում է առաջին, երկրորդ կամ երրորդ դասի վտանգավորության աստիճան ունեցող վտանգավոր թափոններ.
  • ստուգվող սուբյեկտը կամ այլ անձն իրականացնում է ջրօգտագործում` առանց օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ջրօգտագործման թույլտվության ստացման.
  • առկա է շրջակա միջավայրի կամ ընդերքօգտագործման ոլորտի լիազոր մարմինների կողմից ստուգվող սուբյեկտի իրավունքը կասեցնող կամ դադարեցնող ուժի մեջ մտած վարչական ակտ, սակայն ստուգվող սուբյեկտի կամ այլ անձի կողմից փաստացի իրականացվում է գործունեություն.
  • ստուգվող սուբյեկտը կամ այլ անձն իրականացնում է գործունեություն առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության, եթե օրենքով նախատեսված է, որ նախատեսվող գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության.
  • ստուգվող սուբյեկտի կամ այլ անձի կողմից իրականացվում է ջրօգտագործում էկոլոգիական թողքի հաշվին.
  • ստուգվող սուբյեկտի կամ այլ անձի կողմից իրականացվում է ջրօգտագործում ռազմավարական ջրային պաշարի կամ ազգային ջրային պաշարի հաշվին` օրենքի խախտմամբ.
  • ջրօգտագործման թույլտվության պայմանների խախտմամբ գործունեություն իրականացնող` ստուգվող սուբյեկտի կամ այլ անձի կողմից իրականացվող ջրօգտագործման հետևանքով նվազում  է  տվյալ գետի ավազանի գետերի ջրերի որակի էկոլոգիական նորմերի որակի դասը, մինչև սահմանված կարգով փորձաքննության ավարտը.
  • ստուգվող սուբյեկտը կամ այլ անձը ջրօգտագործումն իրականացնում է այն տարածքում, որտեղ ջրօգտագործումն օրենսդրությամբ արգելված է.
  • ստուգվող սուբյեկտը կամ այլ անձն իրականացնում է անշարժ աղբյուրից աղտոտող նյութերի արտանետում` առանց օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվությունների.
  • ստուգվող սուբյեկտը կամ այլ անձն առանց որսի իրավունքը հավաստող փաստաթղթերի իրականացնում է սիրողական կամ արդյունագործական որս.
  • ստուգվող սուբյեկտը կամ այլ անձը գործածում է Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութեր կամ թունաքիմիկատներ:
  1. Բնապահպանական պետական տեսուչը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում գործունեությունը կասեցնելու մասին որոշումը հանձնում կամ ուղարկում է ստուգվող սուբյեկտին կամ այլ անձին անմիջապես:
  2. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործունեության կասեցման մասին որոշման կատարումն իրականացվում է սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով:
  3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործունեության կասեցման մասին որոշումը ենթակա է անհապաղ կատարման:
  4. Կասեցումը դադարում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ, այդ թվում՝ օրենքով սահմանված հիմքերով և կարգով իրականացված վերստուգման արդյունքներով կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 51-րդ հոդվածով սահմանված դեպքերում և կարգով՝ վարչական վարույթը վերսկսելու միջոցով։

 

Հոդված 4. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգքրի 99-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

«12) Արգելվում է ջրօգտագործումը էկոլոգիական թողքի հաշվին:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» 1994 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-121 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 14. Աղտոտման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների կարգավորումը

  1. Աղտոտման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվները սահմանվում են լիազորված մարմնի կողմից տրամադրվող համապատասխան փաստաթղթով: Փաստաթուղթը (այսուհետ` արտանետման թույլտվություն) տրամադրվում կամ դրա տրամադրումը մերժվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունների կողմից դիմելու օրվանից 30 օրվա ընթացքում: Սույն կետով սահմանված ժամկետում լիազորված մարմնի կողմից պատասխան չտրվելու դեպքում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների փաստաթուղթը համարվում է տրամադրված:»:

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում «պարտավոր են» բառերից հետո լրացնել «ստանալ մթնոլորտային օդն ազտոտող նյութերի արտանետման թույլտվություն» բառերով:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 16.

Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների սահմանափակումը, կասեցումը կամ արգելումը

 

  1. Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմիններն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են սահմանափակել կամ արգելել մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումը, ընդհուպ մինչև առանձին հիմնարկների, ձեռնարկությունների, արտադրամասերի և կազմակերպությունների գործունեության դադարեցումը, իսկ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը կասեցնել առանձին հիմնարկների, ձեռնարկությունների, արտադրամասերի և կազմակերպությունների գործունեությունը, եթե խախտվել են թույլտվություններով նախատեսված պայմաններն ու պահանջները կամ գործունեությունը ծավալվում է առանց սույն օրենքով սահմանված կարգով թույլտվություն ստանալու, ինչպես նաև սպառնալիք է առաջացել բնակչության առողջության համար:»:

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածը «վերահսկողություն իրականացնող» բառերից հետո լրացնել «տեսչական» բառով:

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում «հսկողության և վերահսկողության ծառայությունները» բառերը փոխարինել «հսկողության ծառայությունները և վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով:

Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Մաքրման կառույցների, սարքավորումների և ապարատների նախագծման, կառուցման և շահագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը

  1. Մթնոլորտային օդ կատարվող արտանետումներն աղտոտող նյութերից մաքրող և մթնոլորտային օդի վրա ֆիզիկական վնասակար ներգործությունները նվազեցնող կառույցների, սարքավորումների և ապարատների նախագծման, կառուցման և շահագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:»:

Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում «պետական վերահսկողություն իրականացնող մարմինների» բառերը փոխարինել «վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով:

Հոդված 8. Օրենքի 37-րդ հոդվածի

  1. վերնագրում «հսկողության և վերահսկողության ծառայությունները» բառերը փոխարինել «հսկողության ծառայությունը և մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով:
  2. 1-ին մասում «հսկողության և վերահսկողության համապատասխան ծառայությունների» բառերը փոխարինել «հսկողության ծառայության և մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով, իսկ 2-րդ պարբերությունում «հսկողության և վերահսկողության ծառայությունների» բառերը փոխարինել «հսկողության ծառայության և մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով:

Հոդված 9. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասում «իրականացնում են մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմինները» բառերը փոխարինել «իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով:

Հոդված 10. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ պարբերությունում «պետական վերահսկողություն իրականացնող մարմինների» բառերը փոխարինել «վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 28-ի ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 30-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ մասով.

«6.1. Ընդերքօգտագործման իրավունքը կարող է դադարեցվել բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից լիազոր մարմնին ներկայացված միջնորդագրի հիման վրա: Բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից սույն  մասով նախատեսված միջնորդագիրը կարող է ներկայացվել ընդերքօգտագործողի կողմից տեսչական մարմնի տված հանձնարարականը չկատարելու դեպքում՝ հանձնարարականը պարունակող վարչական ակտն աբողոքարկելի դառնալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 17-րդ հոդվածի 2.1-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ կետով՝ «3.1 լիազոր մարմնին ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ միջնորդագրի ներկայացումը»:

Հոդված 3. Օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետից հանել «, կամ ընդերքօգտագործողը դադարել է անհատ ձեռնարկատեր լինելուց» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Обсуждалось

    07.02.2020 - 23.02.2020

  • Тип

    Закон

  • Область

    Охрана природы, Инспекционная система

  • Министерство

    Аппарат Премьер-министра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3849

Принт

Связанные документы / ссылки