Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՕՐԵՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)  393-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.  «ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների դեպքում էլեկտրոնային եղանակով գրանցվում են նաև  ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարը և նրանում դեղի հերթական համարը» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 394-րդ հոդվածի 7-րդ մասում «համարին» բառից հետո լրացնել «իսկ ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների դեպքում՝ նաև ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարին և նրանում դեղի հերթական համարին» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 395-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

 «ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմապիտակները  պետք է հնարավորություն ընձեռեն տեսանելի դարձնելու նաև դեղի ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարը և նրանում դեղի հերթական համարը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Обсуждалось

    16.12.2019 - 31.12.2019

  • Тип

    Закон

  • Область

    Здравоохранение, Государственные доходы, Инспекционная система

  • Министерство

    Аппарат Премьер-министра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8205

Принт

Связанные документы / ссылки