Добавить в избранное

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը կարգավորում և հստակեցնում է բարձրագույն կրթության և գիտության համակարգի իրավական, կազմակերպական և ֆինանսական հարցերի հետ կապված հարաբերությունները, ինպես նաև հնարավոր է դարձնում ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին և նպաստում Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության ոլորտի առաջընթացին ու դինամիկ զարգացմանը:

  • Продолжительность

    03.12.2019 18.12.2019
  • Тип

    Закон

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2448

Принт

Предложения

Karen Sargsyan

13.12.2019

1. Օրենքի նախագծի Գլուխ 6-ի 35-րդ հոդվածի (Ուսանողները, ուսանողների ներկայացուցչական մարմինները և միավորումները) 2-րդ կետի 14-րդ ենթակետը վերաշարադրել հետևյալ ձևակերպմամբ՝ 14) միավորվելու ուսանողական կազմակերպություններում (ՈւԳԸ, ՈւԽ և այլն): Այս կերպ կներդաշնակեցվեն Գլուխ 2-ի 18-րդ (Կազմակերպությունները և միավորումները բուհում ու գիտական կազմակերպությունում) և Գլուխ 6-ի 35-րդ հոդվածի 13-րդ կետերը, քանի որ Գլուխ 2-ի 18-րդ հոդվածից բխում է, որ բուհերում կարող են գործել ուսանողական կազմակերպություններ, և ոչ թե ուսանողական ընդամենը մեկ կազմակերպություն, իսկ Գլուխ 6-ի 13-րդ հոդվածի համաձայն` հրապարակային տարեկան հաշվետվությամբ հանդես են գալու բուհի ուսանողական մարմինները, և ոչ թե ուսանողական ընդամենը մեկ մարմին: 2. Օրենքի նախագծի Գլուխ 6-ի 35-րդ հոդվածում (Ուսանողները, ուսանողների ներկայացուցչական մարմինները և միավորումները) առանձին ենթակետ(եր)ով ամրագրել բուհերում ՈւԳԸ-ների դերը, իսկ վերոնշյալ հոդվածի 11-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերի կատարողական պարտավորություններն Ուսանողական խորհուրդների փոխարեն վերապահել ՈւԳԸ-ներին: 1947 թվականից ի վեր ԵՊՀ-ում այս գործառույթները ստանձնել և հաջողությամբ իրականացրել է բացառապես ՈւԳԸ-ն:

Arsen Tavadyan

12.12.2019

Օրենքի հիմնավորումն ընդամենը յոթ էջ է։ Չկա որևէ հաշվարկ, միջազգային փորձի վրա որևէ հղում։ Հասկանալի չէ՝ նախարարության նպատակը։ Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի, որ նախարարությունը սկզբից քննարկման ներկայացնի իր հայեցակարգը։ Առանց այդպիսի հայեցակարգի շատ դժվար է կռահել՝ ինչ արդյունք կտա այս նախագիծը։

Վանատուր Շերենց

12.12.2019

1. Օրենքի նախագծի Գլուխ 6-ի 35-րդ հոդվածի (Ուսանողները, ուսանողների ներկայացուցչական մարմինները և միավորումները) 2-րդ կետի 14-րդ ենթակետը վերաշարադրել հետևյալ ձևակերպմամբ՝ 14) միավորվելու ուսանողական կազմակերպություններում (ՈւԳԸ, ՈւԽ և այլն): Այս կերպ կներդաշնակեցվեն Գլուխ 2-ի 18-րդ (Կազմակերպությունները և միավորումները բուհում ու գիտական կազմակերպությունում) և Գլուխ 6-ի 35-րդ հոդվածի 13-րդ կետերը, քանի որ Գլուխ 2-ի 18-րդ հոդվածից բխում է, որ բուհերում կարող են գործել ուսանողական կազմակերպություններ, և ոչ թե ուսանողական ընդամենը մեկ կազմակերպություն, իսկ Գլուխ 6-ի 13-րդ հոդվածի համաձայն` հրապարակային տարեկան հաշվետվությամբ հանդես են գալու բուհի ուսանողական մարմինները, և ոչ թե ուսանողական ընդամենը մեկ մարմին: 2. Օրենքի նախագծի Գլուխ 6-ի 35-րդ հոդվածում (Ուսանողները, ուսանողների ներկայացուցչական մարմինները և միավորումները) առանձին ենթակետ(եր)ով ամրագրել բուհերում ՈւԳԸ-ների դերը, իսկ վերոնշյալ հոդվածի 11-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերի կատարողական պարտավորություններն Ուսանողական խորհուրդների փոխարեն վերապահել ՈւԳԸ-ներին: 1947 թվականից ի վեր ԵՊՀ-ում այս գործառույթները ստանձնել և հաջողությամբ իրականացրել է բացառապես ՈւԳԸ-ն:

Узнать больше

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .