Karen Sargsyan
13.12.2019
1. Օրենքի նախագծի Գլուխ 6-ի 35-րդ հոդվածի (Ուսանողները, ուսանողների ներկայացուցչական մարմինները և միավորումները) 2-րդ կետի 14-րդ ենթակետը վերաշարադրել հետևյալ ձևակերպմամբ՝ 14) միավորվելու ուսանողական կազմակերպություններում (ՈւԳԸ, ՈւԽ և այլն): Այս կերպ կներդաշնակեցվեն Գլուխ 2-ի 18-րդ (Կազմակերպությունները և միավորումները բուհում ու գիտական կազմակերպությունում) և Գլուխ 6-ի 35-րդ հոդվածի 13-րդ կետերը, քանի որ Գլուխ 2-ի 18-րդ հոդվածից բխում է, որ բուհերում կարող են գործել ուսանողական կազմակերպություններ, և ոչ թե ուսանողական ընդամենը մեկ կազմակերպություն, իսկ Գլուխ 6-ի 13-րդ հոդվածի համաձայն` հրապարակային տարեկան հաշվետվությամբ հանդես են գալու բուհի ուսանողական մարմինները, և ոչ թե ուսանողական ընդամենը մեկ մարմին: 2. Օրենքի նախագծի Գլուխ 6-ի 35-րդ հոդվածում (Ուսանողները, ուսանողների ներկայացուցչական մարմինները և միավորումները) առանձին ենթակետ(եր)ով ամրագրել բուհերում ՈւԳԸ-ների դերը, իսկ վերոնշյալ հոդվածի 11-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերի կատարողական պարտավորություններն Ուսանողական խորհուրդների փոխարեն վերապահել ՈւԳԸ-ներին: 1947 թվականից ի վեր ԵՊՀ-ում այս գործառույթները ստանձնել և հաջողությամբ իրականացրել է բացառապես ՈւԳԸ-ն:
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.